Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 135
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.10.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 135

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի

ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի հոկտեմբերի 27-ի

թիվ 135 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարվող

 

1. 1-ին աղյուսակում՝

ա) 3-րդ սյունակում՝ 3-րդ դիրքում «1.1.0» թվերը փոխարինել «1.2.0» թվերով.

բ) 3-րդ սյունակում 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «urn:EEC:R:038:CustomsValueDeclaration:v1.2.0».

գ) 3-րդ սյունակում 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «EEC_R_038_CustomsValueDeclaration_v1.2.0.xsd»:

2. 3-րդ աղյուսակում՝ «Վավերապայմանի անվանումը» և «Վավերապայմանի նկարագրությունը» սյունակներում 12.11.8, 12.11.9, 13.11.8, 13.11.9, 14.11.8, 14.11.9, 20.2.8 և 20.2.9 դիրքերում «անդամ պետության» բառերը հանել:

3. 7-րդ աղյուսակում՝

ա) «Արժեքների տիրույթը» սյունակում 10-րդ դիրքը լրացնել «|\d{3,4}» նշագրով.

բ) 32-րդ դիրքը հանել.

4. 9-րդ աղյուսակում՝

ա) 3-րդ, 4-րդ և 9-րդ դիրքերը հանել.

բ) «Արժեքների տիրույթը» սյունակում՝ 17-րդ դիրքում «13» թիվը փոխարինել «50» թվով.

5. 10-րդ աղյուսակում՝

ա) 1-ին սյունակում՝ 12.11.8, 12.11.9, 13.11.8, 13.11.9, 14.11.8, 14.11.9, 20.2.8 և 20.2.9 դիրքերում «անդամ պետության» բառերը հանել:

բ) 10-րդ սյունակում՝ 13.11.1, 14.11.1 և 20.2.1 դիրքերում «փաստաթուղթը տրամադրած» բառերը հանել.

գ) 10-րդ սյունակում՝ 13.12 և 14.12 դիրքերում «լրացված է, ապա ... նշելիս» փոխարինել «լրացված է, ապա «Հասցեն (ccdo:SubjectAddressDetails)» վավերապայմանի համար ... նշելիս» բառերով.

դ) 10-րդ սյունակում՝ 13.14 և 14.14 դիրքերում «լրացված է, ապա ... նշելիս» փոխարինել «լրացված է, ապա «Առանձնացված ստորաբաժանում (cacdo:SubjectBranchDetails)» վավերապայմանի համար ... նշելիս» բառերով.

ե) 14.7 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«14.7.
Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCus
tomsNumberId)

սյունակ 2 (բաժին «բ»)

սյունակ 2 (բաժին «բ»)

սյունակ 2 (բաժին «բ»)

սյունակ 2 (բաժին «բ»)

սյունակ 2 (բաժին «բ»)

Օ

2

AM,

RU

եթե «Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանը լրացված է, ապա «Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանը պետք է պարունակի տեղեկություններ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետի 12-րդ ենթակետի հինգերորդ և վեցերորդ պարբերություններին (աղյուսակից հետո) համապատասխան

             

2

BY,

KG

«Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանը չպետք է լրացվի

             

2

КZ

եթե «Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանը լրացված է, ապա «Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանը պետք է պարունակի նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան».

զ) 14.7 դիրքի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ա) երկրի ծածկագիրը (country Code ատրիբուտ)

-     

-      

-     

-     

-     

 M  

2

 AM  

«Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանի «երկրի ծածկագիրը (countryCode ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «АМ» արժեքը

             

2

 КZ

«Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանի «երկրի ծածկագիրը (countryCode ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «KZ» արժեքը

             

2

 RU

«Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանի «երկրի ծածկագիրը (countryCode ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «RU» արժեքը.

է) 9-րդ սյունակի 14.7 դիրքի «բ» ենթակետում «KZ» տառերը փոխարինել «AM, KZ, RU» տառերով.

ը) 10-րդ սյունակում՝ 14.15.1 դիրքում «երկրի ծածկագրի» բառերը փոխարինել «այն անդամ պետության ծածկագրի, որի լիազորված մարմնի կողմից անձն ընդգրկվել է ռեեստրում,» բառերով.

թ) ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«* Բարդ վավերապայմանի կազմի մեջ մտնող՝ ներդրված վավերապայմանների համար կիրառվում է այդ բարդ վավերապայմանը լրացնելու դեպքում։ Պարզ վավերապայմանի ատրիբուտների համար կիրառվում է այդ պարզ վավերապայմանը լրացնելու դեպքում:

Կիրառվում է այն վավերապայմանների նկատմամբ, որոնց անվանումները նշված են 10-րդ սյունակում: Վավերապայմանի անվանմանը կից՝ լրացուցիչ նշվում է փաստաթղթի կառուցվածքի ստորակարգության մեջ դրա տեղադրման ուղին՝ բացառությամբ

այն վավերապայմանի, որի համար տրված է կանոնը (գտնվում է աղյուսակի նույն այդ տողում).

բարդ վավերապայմանի մեջ մտնող ներդրված վավերապայմանի, որի համար տրված է կանոնը.

փաստաթղթի կառուցվածքի ստորակարգության նույն այդ մակարդակում տեղադրված վավերապայմանի։

Լրացման եզակիություն պահանջող կրկնվող վավերապայմանի համար նշվում է այն տիրույթը, որի սահմաններում վավերապայմանը եզակի է։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան