Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 153
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 153

քաղ. Մոսկվա

 

ԽՄՈՐԱՍՆԿԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ակտիվ խմորասնկերից և բուսական ծագման հումքի վերամշակումից ստացված մթերքից (օրինակ՝ եգիպտացորենի գլյուտենից) բաղկացած կերային հավելումը՝ նախատեսված կենդանիների կերերի մեջ ավելացնելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2309 ապրանքային դիրքում։

2. Խմորասնկային բջիջները քայքայող ֆերմենտատիվ հիդրոլիզով, հետագայում ցենտրիֆուգման և չորացման միջոցով ստացված խմորասնկային լուծամզուք հանդիսացող կերային հավելումը՝ նախատեսված կենդանիների կերերի մեջ ավելացնելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2309 ապրանքային դիրքում։

3. Ոչ ակտիվ խմորասունկ հանդիսացող կերային հավելումը, որի բաղադրության մեջ մտնում են խմորասնկերի հիմնական հատկությունները չփոխող հանքային նյութեր (օրինակ՝ սելեն)՝ նախատեսված կենդանիների կերերի մեջ ավելացնելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2102 ապրանքային դիրքում։

4. Ոչ ակտիվ խմորասունկ հանդիսացող կերային հավելումը՝ նախատեսված կենդանիների կերերի մեջ ավելացնելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2102 ապրանքային դիրքում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: