ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 128 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 128 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 10-ի թիվ 51 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ջրային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգում՝
ա) 5-րդ կետի «ե» ենթակետը «հաջորդ մուտքի» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով.
բ) 6-րդ կետում՝
«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների և անձանց սանիտարահամաճարակաբանական վերահսկմանը (հսկողությանը) վերաբերող մասով բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում անդամ պետության լիազորված մարմնի կողմից որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնությունները Միության մաքսային սահմանին կատարվելու համար նախնական տեղեկատվություն ներկայացվելու դեպքում՝
սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները.
ծովային բժշկասանիտարական հայտարարագրին համապատասխան ներկայացվող տեղեկությունները, կամ նավահանգստում ազատ գործելակերպ թույլ տալու (սահմանափակելու) և սանիտարական նավամատույցում (սանիտարական խարսխակայանում) միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի տեղակայման անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) մասին տեղեկությունները.».
«դ» ենթակետը լրացնել «(հաշվի առնելով տարանցման հայտարարագիր լրացնելու կարգը սահմանող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի դրույթները)» բառերով;
գ) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝
«գ) նավով ծովային արդյունագործության այն արտադրանքի առաքումը, որն արդյունահանվել է (որսված է) և (կամ) արտադրվել է անդամ պետության ներքին ծովային ջրերում, տարածքային ծովում, բացարձակ տնտեսական գոտում և մայրցամաքային ծանծաղուտում:».
դ) 14-րդ կետը «փաստաթղթավորման» բառից հետո լրացնել «ընդհանուր» բառով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 17-ի թիվ 56 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծելու համար նախատեսված ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգում՝
ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը, սակայն ոչ ուշ, քան Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելուց 2 ժամ առաջ:».
բ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իզ» և «իէ» ենթակետերով՝
«իզ) տրանսպորտային միջոցի (քարշակի) տիպը և մոդելը, կցորդի (կցորդների) և (կամ) կիսակցորդի տիպը, մակնիշը և մոդելը (առկայության դեպքում).
իէ) վարորդի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում):».
գ) 6-րդ կետում՝
երրորդ պարբերությունում «, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության» բառերը փոխարինել «և Ղրղզստանի Հանրապետության» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ռուսաստանի Դաշնության համար Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նպատակներով տրամադրվող նախնական տեղեկատվությունը ներառում է սույն կարգի 5-րդ կետի «ա»-«ի» և «իե»-«իէ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները:».
դ) 7-րդ կետում՝
«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) ժամանման մասին ծանուցման հետ կապված մաքսային գործառնությունների՝ Օրենսգրքի 88-րդ հոդվածին համապատասխան կատարման համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝ սույն կարգի 5-րդ կետի «ա»-«է» և «ժա»-«իա» ենթակետերով նախատեսված տեղեկությունները.».
լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով՝
«բ1) Օրենսգրքի 278-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝ սույն կարգի 5-րդ կետի «ա»-«ե» և «ը»-«ժ», «ժդ», «ժէ», «իզ» և «իէ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները.».
«գ» ենթակետը լրացնել «(հաշվի առնելով տարանցման հայտարարագրի լրացման կարգը սահմանող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի դրույթները)» բառերով.
ե) 15-րդ կետը «փաստաթղթավորման» բառից հետո լրացնել «ընդհանուր» բառով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծելու համար նախատեսվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգում՝
ա) 4-րդ կետի առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«4. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը, սակայն ոչ ուշ, քան Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելուց 2 ժամ առաջ:
Նախնական տեղեկատվությունը համարվում է մաքսային մարմնի կողմից տրամադրված այն գրանցվելու պահից՝ անկախ դրա հետագա ճշգրտումից՝ սույն կարգի 12-րդ կետին համապատասխան:».
բ) 6-րդ կետում՝
«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Հայաստանի Հանրապետության համար՝ Օրենսգրքի 88-րդ հոդվածին համապատասխան՝ Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վերաբերյալ ծանուցման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները.
ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով.
ապրանքների փաթեթվածքների տեսակները.
Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության համար սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները.».
«բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի տիպը.».
«է» ենթակետում «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ «Տարանցման հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի» բառերը փոխարինել «տարանցման հայտարարագրի լրացման կարգը սահմանող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի» բառերով.
գ) 15-րդ կետը «փաստաթղթավորման» բառից հետո լրացնել «ընդհանուր» բառով։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 62 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծելու համար նախատեսվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգում՝
ա) 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը, սակայն ոչ ուշ, քան Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելուց 2 ժամ առաջ:».
բ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով՝ «է) Ռուսաստանի Դաշնության համար ապրանքների և տրանսպորտային միջոցների նույնականացուցիչը, որը սահմանվել է Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) և երրորդ կողմի միջև (առկայության դեպքում) կնքված միջազգային պայմանագրին համապատասխան:».
գ) 6-րդ կետում՝
«ա» ենթակետի ութերորդ պարբերությունում «Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)» բառերը փոխարինել «անդամ պետության» բառերով.
«բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի տիպը.
միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի մակնիշը (առկայության դեպքում).
միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի մոդելը (առկայության դեպքում).».
«գ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների և անձանց սանիտարահամաճարակաբանական վերահսկմանը (հսկողությանը) վերաբերող մասով բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում անդամ պետության լիազորված մարմնի կողմից որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնությունները Միության մաքսային սահմանին կատարվելու համար նախնական տեղեկատվություն ներկայացվելու դեպքում՝»․
«ե» ենթակետը լրացնել «(հաշվի առնելով տարանցման հայտարարագիր լրացնելու կարգը սահմանող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի դրույթները)» բառերով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|