Գլխավոր տեղեկություն
Համար
N 1447-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 19.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2022 թվականի N 1447-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 4 աղյուսակում կատարել փոփոխություն, N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություն, N 6 հավելվածում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 8, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված 1183. «Ապահով դպրոց» ծրագրի «32012. Հանրակրթական դպրոցների գույքով և տեխնիկայով ապահովում» միջոցառման իրականացման իրավունքը փոխանցել Երևանի քաղաքապետարանին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) 21,796.5 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի N 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` քոլեջի մասնակի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

2) 99,712.7 հազ. դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին` թատրոնի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

3) 9,960.0 հազ. դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին` թատրոնի կաթսայատան և սառնամատակարարման համակարգի համար անհրաժեշտ պոմպերի ձեռքբերման համար.

4) 2,000.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ին` թատրոնի ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մարման համար.

5) 6,042.2 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Բ. Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի արտաքին կոյուղու ցանցի կառուցման աշխատանքների ձեռքբերման համար:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը «Ալավերդու Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով հետևյալ պայմանագրերում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 11-րդ և 14-րդ ենթակետերի և 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները՝

1) 2022 թվականի մարտի 2-ին «ՌՈՒՖԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-22/2 պայմանագրում՝ մինչև պայմանագրի 12.6 տոկոսի չափով.

2) 2022 թվականի փետրվարի 1-ին «ՎԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-22/13 պայմանագրում՝ մինչև պայմանագրի 12.6 տոկոսի չափով.

3) 2022 թվականի մարտի 22-ին «Համաշիննախագիծ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-22/30 պայմանագրում՝ մինչև պայմանագրի գնի 12.6 տոկոսի չափով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1447-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան