ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2020 թվականի |
թիվ 94 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԼՐԱՑՈՒՄՆԵՐ) ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ 43-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 137 որոշմամբ հաստատված՝ Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկը լրացնելու և այդ հաշվարկի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի 43-րդ կետը «ՄՎՀ-ն լրացրած մաքսային մարմնի կողմից» բառերից հետո լրացնել «(կամ այլ մաքսային մարմնի կողմից այն դեպքում, երբ դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: