Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-30-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (03.02.2007-09.01.2015)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.92
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 մարտի 2005 թվականի, ՀՕ-77-Ն, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածը «օրենքներով,» բառից հետո լրացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) գործատուների, արհեստակցական միությունների հետ գործատուի աշխատանքի անվտանգության գծով մասնագետների պատրաստման, ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման կազմակերպմանն աջակցելը.».

2) 4-րդ կետի «ստուգում» բառը փոխարինել «հսկողություն» բառով.

3) 10-րդ կետից հանել «` սահմանված նմուշի» և «, աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի» բառերը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-րդ կետով.

«101) յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 20-ը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ծրագրային ստուգումների ժամանակացույցի հաստատումը.»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետը «վերահսկողության» բառից առաջ լրացնել  «հսկողության և» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) իր գործունեության ապահովման համար տարին մեկ անգամ` ըստ ամիսների, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուներից ստանում է հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին.».

2) 10-րդ կետի «և հրամանագրքերի վարման կարգի» բառերը փոխարինել «գրանցամատյանի վարման ու պահպանման կարգի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով.

«10.1) իրականացնում է աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի հաշվառում.»:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ կետով.

«9.1) իր իրավասությունների շրջանակում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց է ներկայացնում դատարան.»:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 6-րդ կետի «սահմանված կարգով» բառերը փոխարինել «գրավոր» բառով.

2) 13-րդ կետից «, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց ներկայացնելու դատարան» բառերը հանել:

 

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «և իրավապահ մարմիններ» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` վեց ամսվա ընթացքում:

Աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշումները կարող են բողոքարկվել  լիազորած պետական մարմին` վեց ամսվա ընթացքում:

3. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը և գլխավոր պետական տեսուչի որոշումները դատական կարգով կարող են բողոքարկվել դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` վեց ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «եռամսյակը մեկ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարին մեկ` ըստ ամիսների` մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը,» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը «խախտման մասին» բառերից հետո լրացնել «ուսումնասիրությունն ավարտելուց հետո` եռօրյա ժամկետում» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-30-Ն