Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-29-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (25.01.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.91
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մայիսի 2006 թվականի, ՀՕ-124-Ն) 7-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ նախադասությունը:

 

Հոդված 2. Օրենքի մաս կազմող «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» ցանկ թիվ 1-ում՝

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկը 90018 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով.

«90046 «Տեխնիկական մշակաբույսերի
փորձարարական կայան» ՊՓԲԸ
քաղ. Աբովյան
Կարմիրբանակայինի  6».

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ընկերությունների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետևյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
90047 «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ քաղ. Երևան,
Բագրատունյաց 73
90048 «Բագավան» ՓԲԸ քաղ. Աշտարակ,
Բագավան 2
90049 «Լազերային տեխնիկա» ՓԲԸ քաղ. Երևան,
Շոպրոնի 21
90050 «Ռեմդիզել» ՓԲԸ Կոտայքի մարզ,
ավան Բալահովիտ».

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընկերությունների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետևյալ բովանդակությամբ`

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե
90051 «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ քաղ. Երևան,
Հրազդանի կիրճ 4».

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկում ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը.

ե) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից ուժը կորցրած ճանաչել 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերը:

 

Հոդված 3. Օրենքի մաս կազմող «Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերությունների, որոնք հանվում են ծրագրից» ցանկ թիվ 2-ը լրացնել հետևյալ տողով`

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության ցանկից`

 

786. 9219 «Գրականության տարածման
հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ

քաղ. Երևան,
Ն. Զարյան 24»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 
2007 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-29-Ն