Գլխավոր տեղեկություն
Համար
N 1382-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2022 թվականի N 1382-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի փետրվարի 4-ին կնքված թիվ ՃԴ-ԲՄԱՇՁԲ-2021/3Շ-4 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել փոփոխություն՝ պայմանագրի 1.1-ին կետում և պայմանագրի NN 1 և 2 հավելվածների վերնագրերում «Տ-2-62, /Հ-8/ (Այգավան)-/Հ-11/ (Եղեգնավան) ավտոճանապարհի կմ0+100-կմ3+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ» բառերը փոխարինել «Տ-2-62, /Հ-8/ (Այգավան)-/Հ-11/ (Եղեգնավան) ավտոճանապարհի կմ0+100-կմ3+000 հատվածի հիմնանորոգման և կմ0+100-ից դեպի Այգավան ուղեանցի /Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի վրայի ուղեանց/ և մոտեցումների նորոգման աշխատանքներ» բառերով՝ չփոփոխելով պայմանագրով աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

02.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1382-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1382-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1382-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1382-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1382-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1382-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1382-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2022 թվական: