Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-28-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (03.02.2007-01.01.2012)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.90
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին

«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-440-Ն) 3-րդ հոդվածի առաջին պարբերությունում`

ա) չորրորդ, հինգերորդ, յոթերորդ և ութերորդ թվարկումների առաջին նախադասությունները «լիցենզիա`» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ` «գրավոր թույլտվություն, որն իրավունք է վերապահում տնտեսավարող սուբյեկտին սկսել հանքային իրավունքի ձևավորման գործընթացը.».

բ) իններորդ թվարկումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«հանքային իրավունքներ` համապատասխան լիցենզիայով, նախագծով և լիցենզային պայմանագրով հավաստվող ընդերքի որոշակի տեղամասի ուսումնասիրության և (կամ) շահագործման բացառիկ իրավունքներ.».

գ) տասներորդ թվարկումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«լիցենզառու` դեռևս գործողության մեջ չմտած լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտ.».

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր թվարկում`

«մրցույթով տրամադրվող լիցենզիաներ` սույն օրենքի համաձայն` մրցութային կամ աճուրդային կարգով տրամադրված լիցենզիաներ:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) բնական պաշարների (օգտակար հանածոների) ողջամիտ օգտագործման,»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի վեցերորդ մասում`

ա) «Հանքային իրավունք կրողի» բառերը փոխարինել «Լիցենզառուի» բառով.

բ) 4-րդ կետի «6 ամիսը» բառերը փոխարինել «7 ամիսը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

ա) առաջին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) ընդերքի տեղամասը չի պարունակում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ.».

բ) չորրորդ մասը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ մրցույթով տրամադրման դեպքերի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
 

«Հոդված 14. Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության և արդյունահանման լիցենզիաների տրամադրման կարգը

 

1. Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության և արդյունահանման լիցենզիաները տրամադրվում են աճուրդային կարգով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նաև մրցութային կարգով:

Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Աճուրդներն ու մրցույթները կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենքի և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

3. Աճուրդով և մրցույթով տրամադրվող լիցենզիաներ ստացած լիցենզառուների հետ մինչև լիցենզային պայմանագրի կնքումն իրավահարաբերությունները կարգավորվում են նախնական պայմանագրում ամրագրված պայմաններով, իսկ լիցենզային պայմանագրի կնքման պահից` դրանում ամրագրված պայմաններով:»:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ, 14.2-րդ և 14.3-րդ հոդվածներով`

 

«Հոդված 14.1. Աճուրդի և մրցույթի կազմակերպումն ու իրականացումը

 

Աճուրդների և մրցույթների կազմակերպման ու անցկացման նպատակով ստեղծվում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողով, որի կազմը և գործունեության կարգը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 14.2. Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը և նախնական պայմանագիրը

 

1. Միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի անունից` հանձնաժողովի նախագահի և աճուրդի կամ մրցույթի հաղթողի կողմից ստորագրվում է արձանագրություն, որից հետո` տասնօրյա ժամկետում, նրանց միջև կնքվում է նախնական պայմանագիր, որտեղ նշվում են աշխատանքների նախագծի կազմման և դրա օրենքով սահմանված` փորձաքննությունների իրականացման, լիցենզիայի տրամադրման, լիցենզային պայմանագրի քննարկման և կնքման ժամկետները, ինչպես նաև կողմերի կողմից իրականացվելիք այլ գործողությունները և պարտավորություններն ու դրանց կատարման ժամկետները:

2. Նախնական պայմանագրում չեն կարող ամրագրվել իրավունքներ և պարտականություններ, որոնց աճուրդի մասնակիցները նախապես տեղեկացված չեն եղել:

Հոդված 14.3. Նախնական պայմանագրի պայմանների խախտումը

 

Աճուրդի կամ մրցույթի հաղթողի կողմից նախնական պայմանագրի պայմանների և դրանում նշված ժամկետների խախտումը հիմք է հանդիսանում աճուրդն անվավեր ճանաչելու և նոր աճուրդ հայտարարելու համար:»:

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում`

ա) «Ուսումնասիրության» բառը փոխարինել «Գործողության մեջ մտած ուսումնասիրության» բառերով.

բ) «լիցենզառուին» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողին» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի այն տեղամասից կամ դրա մի մասից, որի նկատմամբ տրվել է հանքային իրավունք, հրաժարումը հավաստելու նպատակով պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի օրվանից առնվազն 3 ամիս առաջ:

Սույն օրենքի համաձայն` լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաստագիր` առանց պայմանների կամ հրաժարման ենթակա տարածքի նկատմամբ իր սահմանած պայմաններով:»:

 

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) առաջին մասի մուտքի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Լիազոր մարմինը կարող է հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտին տալ գրավոր զգուշացում, եթե նա`».

բ) առաջին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) չի կատարում հանքային իրավունքի պայմանները, այդ թվում` լիցենզային պայմանագրով, նախագծով և լիցենզիայով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները.».

գ) չորրորդ մասի «լիցենզառուն» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողը» բառերով.

դ) հինգերորդ մասի «լիցենզառուի» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողի» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ կետի «չեն բավարարում» բառերը փոխարինել «բավարարում են» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-28-Ն