ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/0464/05/172022 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/0464/05/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Հ. Բեդևյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի հունվարի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Նունե Մանուչարյանի, երրորդ անձինք Մասիս Թամազյանի, Սիրանուշ Հախվերդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Իշխան Թամազյանի ընդդեմ «Կոտայք» նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանի, երրորդ անձինք Սիրանուշ Հախվերդյանի, Արաքս և Մասիս Թամազյանների` Սիրանուշ Հախվերդյանին, Արաքս և Մասիս Թամազյաններին ժառանգության իրավունքի վկայագրեր տալու 24.11.2016 թվականի նոտարական գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, իսկ որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ 24.11.2016 թվականին Սիրանուշ Հախվերդյանին, Արաքս և Մասիս Թամազյաններին տրված ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, «Կոտայք» նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանի կողմից Սիրանուշ Հախվերդյանին սեփականության իրավունքի վկայագիր վավերացնելու մասին Լիյանա Խաչատրյանի կողմից 24.11.2016 թվականին ներկայացված դիմումը վավերացնելու և ընդունելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, իսկ որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` 24.11.2016 թվականին Սիրանուշ Հախվերդյանին տրված սեփականության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Իշխան Թամազյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Սիրանուշ Հախվերդյանին, Արաքս և Մասիս Թամազյաններին ժառանգության իրավունքի վկայագրեր տալու 24.11.2016 թվականի նոտարական գործողությունները, իսկ որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել նաև 24.11.2016 թվականին Սիրանուշ Հախվերդյանին, Արաքս և Մասիս Թամազյաններին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը, «Կոտայք» նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանի կողմից Սիրանուշ Հախվերդյանին տրված սեփականության իրավունքի վկայագիր վավերացնելու մասին Լիյանա Խաչատրյանի կողմից 24.11.2016 թվականին ներկայացված դիմումը վավերացնելու և ընդունելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել, իսկ որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել 24.11.2016 թվականին Սիրանուշ Հախվերդյանին տրված սեփականության իրավունքի վկայագիրը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 25.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2019 թվականի որոշմամբ Նունե Մանուչարյանի, երրորդ անձինք Մասիս Թամազյանի, Սիրանուշ Հախվերդյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.05.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունե Մանուչարյանը, երրորդ անձինք Մասիս Թամազյանը, Սիրանուշ Հախվերդյանը (ներկայացուցիչ Ռուզաննա Հովհաննեսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Իշխան Թամազյանը (ներկայացուցիչ Կարապետ Բադալյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247.6-րդ հոդվածի 1-ին կետը, 289-րդ հոդվածը, 290-րդ հոդվածի 4-րդ կետը, 319-րդ հոդվածը, 1184-րդ հոդվածի 1-ին կետը, 1185-րդ հոդվածի 1-ին կետը, 1186-րդ հոդվածի 1-ին կետը, 1187-րդ հոդվածի 1-ին կետը, 1225-րդ հոդվածը, 1226-րդ հոդվածը, 1227-րդ հոդվածի 1-ին կետը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի 5-7-րդ ենթակետերը, 40-րդ հոդվածի 1-ին կետը, 41-րդ հոդվածի 1-ին կետը, 48-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ լիազորագիրը տրվել է հանգուցյալի մահից հետո մնացած իրենց հասանելիք ժառանգությունը ձևակերպելու, ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալու և դրա հետ կապված համապատասխան մարմիններում իրենց անունից դիմումներ տալու, անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու, պայմանագրեր ստորագրելու, հայտարարություններ և լիազորագրում նշված հանձնարարության հետ կապված բոլոր գործողությունները կատարելու համար։ Նման լիազորություն տալով լիազորված անձին` լիազորողները սահմանել են նաև դիմումներ տալու իրավունք, ինչը տվյալ պարագայում հավաստում է ժառանգության ընդունման դիմում տալը։ Լիազորված անձը չի սահմանազանցել իր իրավունքները։ Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի համաձայն, հետագայում ներկայացվողի կողմից գործարքին հավանություն տալը, տվյալ գործարքով, նրա համար քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ է ստեղծում, փոփոխում է և դադարեցնում այն կնքելու պահից։
Ժառանգական գործի ձևակերպման ընթացքում Եզնիկ Թամազյանի ժառանգներ Մասիս Թամազյանի, Արաքս Թամազյանի և Սիրանուշ Հախվերդյանի լիազորված անձը, դիմելով դատարան և հաստատելով հանգուցյալի հետ նրանց ազգակցական կապը և համապատասխան հարցումներ կատարելով տարբեր պետական մարմիններին, արդեն իսկ հավաստել է, որ ժառանգությունն ընդունելու և ձևակերպելու համար է տրվել լիազորագիրը:
Վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշմամբ չի գնահատել և հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, արդյունքում գտել է, որ Դատարանի կողմից ճիշտ են գնահատվել գործում եղած ապացույցները և պարզվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը։
Վերաքննիչ դատարանը նաև անտեսել է, որ կողմերի միջև ամուսնական հարաբերությունները՝ իրավունքները և պարտականությունները, ծագում են ամուսնության պետական ակտի գրանցմամբ՝ ամուսնության վկայականի տրմամբ: Միևնույն ժամանակ կողմերը դադարում են ամուսիններ լինելուց և նրանց փոխադարձ իրավունքները և պարտականությունները միմյանց նկատմամբ դադարում են ամուսնալուծության ակտի պետական գրանցմամբ՝ ստանալով ամուսնալուծության վկայական: Հետևաբար, բացակայում է Եզնիկ Թամազյանի և Սիրանուշ Հախվերդյանի ամուսնալուծության փաստը հավաստող, ինչպես նաև ամուսնալուծության հիմք հանդիսացող ապացույցը: Ինչ վերաբերում է Եզնիկ Թամազյանի մահվան վկայականում «բաժանված» գրառմանը, ապա դրա համար հիմք է հանդիսացել ԱՄՆ առաջին ատյանի գլխավոր դատարանի 09.07.1998 թվականի վճիռը, որը մինչ օրս չի ճանաչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված վճռի գոյությունը չէր կարող նոտարական գրասենյակում հիմք հանդիսանալ Սիրանուշ Հախվերդյանին ժառանգությունից զրկելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ի պատասխան 11.07.2014 թվականի թիվ 128 հարցման՝ ՀՀ Կոտայքի մարզի ՔԿԱԳ Աբովյանի բաժնի 15.07.2014 թվականի թիվ 1911 մուտքի համաձայն՝ Թամազյան Եզնիկի և Հախվերդյան Սիրանուշի ամուսնության վերաբերյալ ակտը գրանցվել է 06.03.1980 թվականին թիվ 85 համարի ներքո (հատոր 1-ին, գ.թ. 94):
2) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանի կողմից վավերացված՝ անգլերեն լեզվից հայերեն լեզվով թարգմանչի ստորագրությամբ տեքստի համաձայն՝ Եզնիկ Թամազյանը և Սիրանուշ Հախվերդյանը Լոս Անջելեսի առաջին ատյանի գլխավոր դատարանի 09.07.1998 թվականի վճռով ամուսնալուծվել են: Ամուսնալուծության մասին վճիռը մտել է ուժի մեջ 19.09.1998 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24-27):
3) ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի կենսական գրանցման վկայականի, Լոս Անջելեսի մարզի առողջապահական ծառայությունների վարչության մահվան վկայականի համաձայն՝ Եզնիկ Խաչիկի Թամազյանը մահացել է 11.02.2014 թվականին, ընտանեկան դրությունը՝ «բաժանված» (հատոր 2-րդ, գ.թ. 18):
4) Իշխան Թամազյանի 12.06.2014 թվականի դիմումի համաձայն՝ «11.02.2014 թվականին մահացել է Եզնիկ Թամազյանը, որը մինչև մահը բնակվել է ՀՀ քաղաք Երևան Մամիկոնյանց փողոցի 25-րդ շենքի թիվ 66 բնակարանում: Ես՝ Իշխան Թամազյանս, Եզնիկ Թամազյանի մահից հետո խնդրում եմ ինձ տալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր: Բացի ինձանից ըստ օրենքի ժառանգներ են հանդիսանում Մասիս և Արաքս Թամազյանները» (հատոր 1-ին, գ.թ. 13):
5) ՀՀ ք. Երևան «ԱՐԵԳ» համատիրության 21.02.2017 թվականի տեղեկանքի համաձայն՝ ք. Երևան, Մամիկոնյանց փողոցի 25-րդ շենքի թիվ 66 բնակարանի սեփականատերն է հանգուցյալ Եզնիկ Խաչիկի Թամազյանը, որն այդ բնակարանում չի բնակվել (հատոր 1-ին, գ.թ. 86):
6) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից սեղանամատյանում թիվ 31381 համարով գրանցված, 23.11.2016 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն. «Նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանս հաստատում եմ, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի քաղ. Եզնիկ Թամազյանի, մահացած 11.02.2014 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին՝ Իշխան Եզնիկի Թամազյանը։ Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է 1. Երևան Արաբկիր Մամիկոնյանց փողոց, 25 (քսանհինգ) շենքի թիվ 66 (վաթսունվեց) հասցեում գտնվող անշարժ գույքից։ Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 35,9 (երեսունհինգ ամբողջ ինը տասնորդական) քմ ընդհանուր մակերեսից և շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքից և այն իրավունքներից, որոնք անհրաժեշտ են շենք-շինության օգտագործման և սպասարկման համար, (սեփականատիրոջն է փոխանցվում շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ համապատասխան բաժնեմասը), որը ժառանգատուին է պատկանում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիր սպասարկման թիվ 1 գրասենյակի կողմից 03.06.2013 թվականին տրված 03062013-01-0096 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով։ 2. ՀՀ Կոտայքի մարզ գյուղ Վերին Պտղնի, Երևան-Սևան մայրուղու թիվ 16 (տասնվեց) հասցեում գտնվող անշարժ գույքից (ավտոկայան և նորոգում)։ Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 118,0 քմ (հարյուր տասնութ ամբողջ) ավտոլվացման և նորոգման հասարակական ընդհանուր մակերեսից և 0,28 հա (զրո ամբողջ քսանութ) հողից, որը ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյան տարածքային ստորաբաժանման կողմից 27.01.2004 թվականին տրված 1693841 սեփականության վկայականով։ 3. ՀՀ Կոտայքի մարզ Արզնի գյուղում գտնվող 0,8775 հա (զրո ամբողջ ութ հազար յոթ հարյուր յոթանասունհինգ տասհազարերորդական) գյուղատնտեսական վարելահողից, որը ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյան տարածքային ստորաբաժանման կողմից 10.09.2007 թվականին տրված 2439266 սեփականության վկայականով։ 4. ՀՀ Կոտայքի մարզ Արզնի գյուղում գտնվող 0,8660 հա (զրո ամբողջ ութ հազար վեց հարյուր վաթսուն տասհազարերորդական) գյուղատնտեսական վարելահողից, որը ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյան տարածքային ստորաբաժանման կողմից 10.09.2007 թվականին տրված 2439264 սեփականության վկայականով։ 5. ՀՀ Կոտայքի մարզ Արզնի գյուղում գտնվող 0,53 հա (զրո ամբողջ հիսուներեք հարյուրերորդական) գյուղատնտեսական վարելահողից, որը ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյան տարածքային ստորաբաժանման կողմից 29.07.2005 թվականին տրված 1443140 սեփականության վկայականով։ 6. ՀՀ Կոտայքի մարզ Արզնի գյուղում գտնվող 0,24 հա (զրո ամբողջ քսանչորս հարյուրերորդական) գյուղատնտեսական վարելահողից, որը ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյան տարածքային ստորաբաժանման կողմից 29.07.2005 թվականին տրված 1443141 սեփականության վկայականով։ 7. ՀՀ Կոտայքի մարզ Արզնի գյուղում գտնվող 0,7470 հա (զրո ամբողջ յոթ հազար չորս հարյուր յոթանասուն տասհազարերորդական) գյուղատնտեսական վարելահողից, որը ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյան տարածքային ստորաբաժանման կողմից 10.09.2007 թվականին տրված 2439263 սեփականության վկայականով։ Սույն վկայագիրը ենթակա է գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում։ 8. փոխառության պայմանագրից ծագող իրավունքից, որը ժառանգատուին է պատկանում Արաբկիր նոտարական տարածքի նոտար Կարինե Ադամյանի կողմից սեղանամատյան 2164, հաստատված փոխառության պայմանագրով։ 9. «Հանդիպում» ՍՊԸ-ում ունեցած 100 տոկոս (հարյուր) բաժնեմասից, որը ժառանգատուին է պատկանում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի 11 տարածքային բաժնի կողմից 23.11.2016 թվականին տրված տեղեկանքով» (հատոր 1-ին, գ.թ. 14-15):
7) 24.06.2014 թվականին Լոս Անջելեսում տրված լիազորագրի համաձայն՝ «Մենք՝ ԱՄՆ քաղաքացի Մասիս Թամազյանս, ծնված՝ 16.07.1967 թվականին, անձնագիր՝ 218417144, տրված՝ 20.09.2006 թվականին, ԱՄՆ պետքարտուղարության կողմից, բնակվող՝ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ, ԱՄՆ քաղաքացի Արաքս Թամազյանս, ծնված՝ 07.01.1963 թվականին, անձնագիր՝ 511003471, տրված՝ 19.08.2013 թվականին, ԱՄՆ պետքարտուղարության կողմից, բնակվող՝ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ, ԱՄՆ քաղաքացի Սիրանուշ Հախվերդյանս, ծնված՝ 07.01.1944 թվականին, անձնագիր՝ 511003469, տրված՝ 19.08.2013 թվականին, ԱՄՆ պետքարտուղարության կողմից, բնակվող՝ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ, լիազորում ենք ՀՀ քաղաքացի Լիյանա Նարիմանի Խաչատրյանին, ծնված՝ 02.03.1960 թվականին, ՀՀ նույնականացման քարտ՝ 001646215, տրված՝ 16.04.2014 թվականին, 004-ի կողմից, հաշվառված ՀՀ, ք. Երևան, Համո Սահյան, փ., 17 տուն հասցեով, ձևակերպել Եզնիկ Խաչիկի Թամազյանի (մահացած՝ 11.02.2014 թվականին), մահից հետո մնացած մեզ հասանելիք ժառանգությունը, ժառանգության իրավունքի վկայագիրը գրանցել կադաստրի տարածքային ստորաբաժանումում, ստանալ ք. Երևան, Մամիկոնյանց փողոցի 25-րդ շենքի թիվ 66 բնակարանի, Կոտայքի մ., Վերին Պտղնի համայնք, Երևան-Սևան մայրուղի, թիվ 16 ավտոլվացման և նորոգման կետ և Կոտայքի մարզ, Արզնի համայնք, 430-007, 430-011, 107-028, 108-048, 108-047 ծածկագրերով վարելահողեր հասցեներում գտնվող անշարժ գույքերի սեփականության իրավունքի վկայականները, հանդես գալ կադաստրի տարածքային ստորաբաժանումում, նոտարական գրասենյակում, քաղաքապետարանում, մարզպետարանում, վարչական շրջանում, ՔԿԱԳ համապատասխան տարածքային ստորաբաժանումում, ներկայացնելով մեր շահերը, սոցիալական ապահովագրության մարմիններում և անհրաժեշտ այլ պետական և ոչ պետական հիմնարկ ձեռնարկություններում, կատարել մուծումներ, տալ մեր անունից դիմումներ, ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, ստորագրել պայմանագրեր, ստորագրել մեր փոխարեն, կատարել հայտարարություններ և բոլոր գործողությունները կապված սույն հանձնարարության հետ: Մենք վկայում ենք, որ գործունակության մեջ սահմանափակված չենք, մեր նկատմամբ չկա սահմանված խնամակալություն և հոգաբարձություն: Լիազորագիրը տրված է մեր կողմից կամավոր: Լիազորագիրը տրված է երեք տարի ժամկետով»: ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Լևոն Մինասյանը հաստատել է, որ լիազորագիրը կազմվել և ստորագրվել է ԱՄՆ քաղաքացիներ Մասիս Թամազյանի, Արաքս Թամազյանի և Սիրանուշ Հախվերդյանի կողմից իր ներկայությամբ: Գրանցվել է մատյանում թիվ 24286 (հատոր 1-ին, գ.թ. 22-23):
8) Լիյանա Խաչատրյանը Կոտայք նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանին 11.07.2014 թվականին ներկայացրել է դիմում, որով հայտնել է, որ 11.02.2014 թվականին մահացել է Եզնիկ Թամազյանը, որը մինչև մահը հաշվառմամբ բնակվել է ԱՄՆ-ում: Նրա մահից հետո մնացած ամբողջ ժառանգական գույքն Արաքս Թամազյանը, Մասիս Թամազյանը, Սիրանուշ Հախվերդյանն ընդունում են: Բացի նրանցից ժառանգատուն այլ ժառանգներ ունի՝ տղան՝ Իշխան Թամազյանը (հատոր 2-րդ, գ.թ. 12):
9) Սեղանամատյանում թիվ 6974 համարով գրանցված 24.11.2016 թվականի «Ըստ օրենքի ժառանգության իրավունքի» վկայագրի համաձայն՝ «Ես՝ ՀՀ Կոտայք նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանս հաստատում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն՝ քաղ. Եզնիկ Թամազյանի, մահացած՝ 11.02.2014 թվականին, գույքի 1/4 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում տղան՝ Մասիս Թամազյանը, ծնված՝ 16.07.1967 թվականին, ԱՄՆ քաղաքացի, որի փոխարեն հանդես է գալիս նրա լիազորված անձ Լիյանա Նարիմանի Խաչատրյանը, ծնված՝ 02.03.1960 թվականին, բնակվող՝ ք. Երևան, Հ.Սահյան փողոց, 17 տուն, ժառանգական գույքը, որի համար հիշյալ բաժնով տրված է սույն վկայագիրը, բաղկացած է 1. Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 25 (քսանհինգ) շենքի թիվ 66 (վաթսունվեց) հասցեում գտնվող բնակարանի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով՝ թիվ 03062013-01-0096: Բնակարանի մակերեսը՝ 35,9 քմ (երեսունհինգ ամբողջ ինը): Բնակարանի մասի հետ միասին ժառանգորդին է փոխանցվում շենքի տակ գտնվող հողամասի և շենքի բնակիչների ընդհանուր բաժնային տարածքների սեփականությունից ժառանգատուին պատկանող բաժնեմասը: 2. Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան մայրուղի թիվ 16 (տասնվեց) հասցեում գտնվող անշարժ գույքի (ավտոլվացում և նորոգում, հողամաս) 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 27.01.2004 թվականի տրված թիվ 1693841 սեփականության իրավունքի գրանցման վկայականով, ավտոլվացման և նորոգման շինության մակերեսը՝ 118,0 քմ (մեկ հարյուր տասնութ), հողամաս՝ 0,28 հա (զրո ամբողջ քսանութ): 3. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,53 հա (զրո ամբողջ հիսուներեք) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 29.07.2005 թվականի տրված թիվ 1443140 սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 4. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,24 հա (զրո ամբողջ քսանչորս) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 29.07.2005 թվականի տրված թիվ 1443141 սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 5. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,8775 հա (զրո ամբողջ ութ հազար յոթ հարյուր յոթանասունհինգ) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ (ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման տվյալների) 10.07.2014 թվականի թիվ ԱՏ-08.07.2014-2-0313 տեղեկանքով: 6. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,747 հա (զրո ամբողջ յոթ հարյուր քառասունյոթ) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ (ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման տվյալների) 10.07.2014 թվականի թիվ ԱՏ-08.07.2014-2-0311 տեղեկանքով, 7. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,866 հա (զրո ամբողջ ութ հարյուր վաթսունվեց) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ (ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման տվյալների) 10.07.2014 թվականի թիվ ԱՏ-08.07.2014-2-0312 տեղեկանքով, առկա է նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների Կենտրոն ստորաբաժանման կողմից 18.06.2014 թվականին տրված թիվ ԿԽ-2/3998 գրությունը: Հիշյալ ժառանգական գույքերի 1/8-ական բաժինների համար ժառանգության իրավունքի վկայագիր դեռևս չի տրված» (հատոր 2-րդ, գ.թ. 15):
10) Սեղանամատյանում թիվ 6975 համարով գրանցված 24.11.2016 թվականի «Ըստ օրենքի ժառանգության իրավունքի» վկայագրի համաձայն՝ «Ես՝ ՀՀ Կոտայք նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանս հաստատում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի համաձայն՝ քաղ. Եզնիկ Թամազյանի, մահացած՝ 11.02.2014 թվականին, գույքի 1/4 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում աղջիկը՝ Արաքս Թամազյանը, ծնված՝ 07.01.1963 թվականին, ԱՄՆ քաղաքացի, որի փոխարեն հանդես է գալիս նրա լիազորված անձ Լիյանա Նարիմանի Խաչատրյանը, ծնված՝ 02.03.1960 թվականին, բնակվող՝ ք. Երևան, Հ.Սահյան փողոց, 17 տուն, ժառանգական գույքը, որի համար հիշյալ բաժնով տրված է սույն վկայագիրը, բաղկացած է 1. Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 25 (քսանհինգ) շենքի թիվ 66 (վաթսունվեց) հասցեում գտնվող բնակարանի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով՝ թիվ 03062013-01-0096: Բնակարանի մակերեսը՝ 35,9 քմ (երեսունհինգ ամբողջ ինը): Բնակարանի մասի հետ միասին ժառանգորդին է փոխանցվում շենքի տակ գտնվող հողամասի և շենքի բնակիչների ընդհանուր բաժնային տարածքների սեփականությունից ժառանգատուին պատկանող բաժնեմասը: 2. Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան մայրուղի թիվ 16 (տասնվեց) հասցեում գտնվող անշարժ գույքի (ավտոլվացում և նորոգում, հողամաս) 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 27.01.2004 թվականի տրված թիվ 1693841 սեփականության իրավունքի գրանցման վկայականով, ավտոլվացման և նորոգման շինության մակերեսը՝ 118,0 քմ (մեկ հարյուր տասնութ), հողամաս՝ 0,28 հա (զրո ամբողջ քսանութ): 3. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,53 հա (զրո ամբողջ հիսուներեք) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 29.07.2005 թվականի տրված թիվ 1443140 սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 4. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,24 հա (զրո ամբողջ քսանչորս) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 29.07.2005 թվականի տրված թիվ 1443141 սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 5. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,8775 հա (զրո ամբողջ ութ հազար յոթ հարյուր յոթանասունհինգ) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ (ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման տվյալների) 10.07.2014 թվականի թիվ ԱՏ-08.07.2014-2-0313 տեղեկանքով: 6. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,747 հա (զրո ամբողջ յոթ հարյուր քառասունյոթ) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ (ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման տվյալների) 10.07.2014 թվականի թիվ ԱՏ-08.07.2014-2-0311 տեղեկանքով, 7. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,866 հա (զրո ամբողջ ութ հարյուր վաթսունվեց) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ (ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման տվյալների) 10.07.2014 թվականի թիվ ԱՏ-08.07.2014-2-0312 տեղեկանքով, առկա է նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների Կենտրոն ստորաբաժանման կողմից 18.06.2014 թվականին տրված թիվ ԿԽ-2/3998 գրությունը: Հիշյալ Ժառանգական գույքերի 1/8-ական բաժինների համար ժառանգության իրավունքի վկայագիր դեռևս չի տրված» (հատոր 2-րդ, գ.թ. 16):
11) Սեղանամատյանում թիվ 6976 համարով գրանցված 24.11.2016 թվականի «Ըստ օրենքի ժառանգության իրավունքի» վկայագրի համաձայն՝ «Ես՝ ՀՀ Կոտայք նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանս հաստատում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի համաձայն՝ քաղ. Եզնիկ Թամազյանի, մահացած՝ 11.02.2014թ., գույքի 1/4 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում կինը՝ Սիրանուշ Հախվերդյանը, ծնված՝ 07.01.1944 թվականին, ԱՄՆ քաղաքացի, որի փոխարեն հանդես է գալիս նրա լիազորված անձ Լիյանա Նարիմանի Խաչատրյանը, ծնված՝ 02.03.1960 թվականին, բնակվող՝ ք. Երևան, Հ.Սահյան փողոց, 17 տուն, ժառանգական գույքը, որի համար հիշյալ բաժնով տրված է սույն վկայագիրը, բաղկացած է 1. Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 25 (քսանհինգ) շենքի թիվ 66 (վաթսունվեց) հասցեում գտնվող բնակարանի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով՝ թիվ 03062013-01-0096: Բնակարանի մակերեսը՝ 35,9 քմ (երեսունհինգ ամբողջ ինը): Բնակարանի մասի հետ միասին ժառանգորդին է փոխանցվում շենքի տակ գտնվող հողամասի և շենքի բնակիչների ընդհանուր բաժնային տարածքների սեփականությունից ժառանգատուին պատկանող բաժնեմասը: 2. Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան մայրուղի թիվ 16 (տասնվեց) հասցեում գտնվող անշարժ գույքի (ավտոլվացում և նորոգում, հողամաս) 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 27.01.2004 թվականի տրված թիվ 1693841 սեփականության իրավունքի գրանցման վկայականով, ավտոլվացման և նորոգման շինության մակերեսը՝ 118,0 քմ (մեկ հարյուր տասնութ), հողամաս՝ 0,28 հա (զրո ամբողջ քսանութ): 3. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,53 հա (զրո ամբողջ հիսուներեք) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 29.07.2005 թվականի տրված թիվ 1443140 սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 4. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,24 հա (զրո ամբողջ քսանչորս) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 29.07.2005 թվականի տրված թիվ 1443141 սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 5. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,8775 հա (զրո ամբողջ ութ հազար յոթ հարյուր յոթանասունհինգ) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ (ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման տվյալների) 10.07.2014 թվականի թիվ ԱՏ-08.07.2014-2-0313 տեղեկանքով: 6. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,747 հա (զրո ամբողջ յոթ հարյուր քառասունյոթ) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ (ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման տվյալների) 10.07.2014 թվականի թիվ ԱՏ-08.07.2014-2-0311 տեղեկանքով, 7. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,866 հա (զրո ամբողջ ութ հարյուր վաթսունվեց) վարելահողի 1/2 (մեկ երկրորդ) մասից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվում է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ (ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման տվյալների) 10.07.2014 թվականի թիվ ԱՏ-08.07.2014-2-0312 տեղեկանքով, առկա է նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների Կենտրոն ստորաբաժանման կողմից 18.06.2014 թվականին տրված թիվ ԿԽ-2/3998 գրությունը: Հիշյալ ժառանգական գույքերի 1/8-ական բաժինների համար ժառանգության իրավունքի վկայագիր դեռևս չի տրված» (հատոր 2-րդ, գ.թ. 17):
12) Սիրանուշ Հախվերդյանի լիազորված անձ Լիյանա Խաչատրյանը 24.11.2014 թվականին Սիրանուշ Հախվերդյանի անունից դիմում է ներկայացրել Կոտայք նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանին, որով խնդրել է վավերացնել սեփականության իրավունքի վկայագիր: Նույն դիմումով հայտնվել է, որ 11.02.2014 թվականին մահացել է Սիրանուշ Հախվերդյանի ամուսինը՝ Եզնիկ Թամազյանը: Համատեղ ամուսնության ընթացքում նրանք իրար հետ ձեռք են բերել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 25 շենքի թիվ 66 հասցեում գտնվող բնակարանը, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան մայրուղի թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքը (ավտոլվացում և նորոգում, հողամաս), ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,53 հա, 0,24 հա, 0,8775 հա, 0,747 հա և 0,866 հա վարելահողերը: Նույն դիմումով խնդրել է նշված գույքերի 1/2 բաժինների նկատմամբ տալ սեփականության իրավունքի վկայագիր (հատոր 2-րդ, գ.թ. 11):
13) Սեղանամատյանում թիվ 6973 համարով գրանցված 24.11.2016 թվականի «Սեփականության իրավունքի» վկայագրի համաձայն՝ «Ես՝ ՀՀ Կոտայք նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանս հաստատում եմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222 հոդվածի համաձայն՝ Սիրանուշ Հախվերդյանը, որը մահացած համասեփականատիրոջ Եզնիկ Թամազյանի հետ, մահացած՝ 11.02.2014 թվականին, համատեղ համարվում է Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 25 (քսանհինգ) շենքի թիվ 66 (վաթսունվեց) հասցեում գտնվող բնակարանի, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան մայրուղի թիվ 16 (տասնվեց) հասցեում գտնվող անշարժ գույքի (ավտոլվացում և նորոգում, հողամաս), Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,53 հա (զրո ամբողջ հիսուներեք) վարելահողի, Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,24 հա (զրո ամբողջ քսանչորս) վարելահողի, Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,8775 հա (զրո ամբողջ ութ հազար յոթ հարյուր յոթանասունհինգ) վարելահողի, Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,747 հա (զրո ամբողջ յոթ հարյուր քառասունյոթ) վարելահողի, Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,866 հա (զրո ամբողջ ութ հարյուր վաթսունվեց) վարելահողի համասեփականատեր և ունի այդ գույքերի 1/2 (մեկ երկրորդ) բաժինների նկատմամբ սեփականության իրավունք: Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նշված բաժնի սեփականության իրավունքը սույն վկայագրով հաստատվում է քաղ. Սիրանուշ Հախվերդյանի համար, բաղկացած է՝ 1. Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 25 (քսանհինգ) շենքի թիվ 66 (վաթսունվեց) հասցեում գտնվող բնակարանից, որի պատկանելիությունը սեփականատիրոջը հաստատվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով՝ թիվ 03062013-01-0096: Բնակարանի մակերեսը՝ 35,9 քմ (երեսունհինգ ամբողջ ինը): Բնակարանի մասի հետ միասին ժառանգորդին է փոխանցվում շենքի տակ գտնվող հողամասի և շենքի բնակիչների ընդհանուր բաժնային տարածքների սեփականությունից ժառանգատուին պատկանող բաժնեմասը: 2. Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան մայրուղի թիվ 16 (տասնվեց) հասցեում գտնվող անշարժ գույքի (ավտոլվացում և նորոգում, հողամաս), որի պատկանելիությունը սեփականատիրոջը հաստատվում է անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 27.01.2004 թվականի տրված թիվ 1693841 սեփականության իրավունքի գրանցման վկայականով, ավտոլվացման և նորոգման շինության մակերեսը՝ 118,0 քմ (մեկ հարյուր տասնութ), հողամաս՝ 0,28 հա (զրո ամբողջ քսանութ): 3. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,53 հա (զրո ամբողջ հիսուներեք) վարելահողից, որի պատկանելիությունը սեփականատիրոջը հաստատվում է անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 29.07.2005 թվականի տրված թիվ 1443140 սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 4. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,24 հա (զրո ամբողջ քսանչորս) վարելահողից, որի պատկանելիությունը սեփականատիրոջը հաստատվում է անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 29.07.2005 թվականի տրված թիվ 1443141 սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 5. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,8775 հա (զրո ամբողջ ութ հազար յոթ հարյուր յոթանասունհինգ) վարելահողից, որի պատկանելիությունը սեփականատիրոջը հաստատվում է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ (ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման տվյալների) 10.07.2014 թվականի թիվ ԱՏ-08.07.2014-2-0313 տեղեկանքով, 6. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,747 հա (զրո ամբողջ յոթ հարյուր քառասունյոթ) վարելահողից, որի պատկանելիությունը սեփականատիրոջը հաստատվում է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ (ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման տվյալների) 10.07.2014 թվականի թիվ ԱՏ-08.07.2014-2-0311 տեղեկանքով, 7. Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող 0,866 հա (զրո ամբողջ ութ հարյուր վաթսունվեց) վարելահողից, որի պատկանելիությունը սեփականատիրոջը հաստատվում է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ (ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման տվյալների) 10.07.2014 թվականի թիվ ԱՏ-08.07.2014-2-0312 տեղեկանքով, առկա է նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների Կենտրոն ստորաբաժանման կողմից 18.06.2014 թվականին տրված թիվ ԿԽ-2/3998 գրությունը» (հատոր 2-րդ, գ.թ. 14):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու նոտարական գործողությունների առանձնահատկություններին այն դեպքում, երբ ժառանգությունն ընդունվում է ներկայացուցչի միջոցով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը: Ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգման երկու եղանակի դեպքում էլ ժառանգի կողմից ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Հատկանշական է, որ ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի, այդ թվում նաև` փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման համար օրենսդիրը սահմանել է վեցամսյա ժամկետ, որը հաշվվում է ժառանգության բացման, այն է` ժառանգատուի մահվան օրվանից: Օրենսդիրը նախատեսել է նաև ժառանգի կողմից դիմումը նոտարին անձամբ չհանձնելու դեպքում կատարել հետևյալ պայմաններից որևէ մեկը` դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը, կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:
Նշված պայմաններից բացի օրենսդիրը հնարավորություն է ընձեռել ժառանգին ժառանգությունն ընդունել ներկայացուցչի միջոցով, և այն էլ մեկ պայմանով, որ լիազորագրում հատուկ նախատեսված լինի ժառանգությունն ընդունելու լիազորությունը:
Փաստորեն, օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր uտանալու մաuին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը, հետևաբար ժառանգի կողմից ժառանգությունը ներկայացուցչի միջոցով ընդունելու դեպքում լիազորագիրը ևս պետք է ժառանգի կողմից ներկայացուցչին տրամադրված լինի ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի և 290-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով ժառանգության ընդունումը դիտվում է միակողմ գործարք` վերջինիս նկատմամբ կարող են կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:
Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական կարգավորումը և հաշվի առնելով ժառանգական իրավահարաբերությունների առանձնահատկությունը` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ժառանգի անունից լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ (օրինակ` լիազորված է ընդունելու միայն ըստ օրենքի ժառանգությունը, բայց ընդունել է ըստ կտակի ժառանգությունը) ներկայացուցչի կողմից գործելու դեպքում վերջինիս գործողությունների արդյունքում իրավական հետևանքներ չեն առաջանում ներկայացվողի` ժառանգի համար: Այդպիսի հետևանքներ չեն առաջանում նաև լիազորությունների բացակայությամբ դիմում ներկայացրած անձի նկատմամբ: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնների կիրառմանը, ապա ներկայացուցչի գործողություններին ապագայում հավանություն տալը կարող է տեղի ունենալ միայն ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքում, ինչը հավասարազոր է ժառանգի կողմից անձամբ ժառանգությունն ընդունելուն, այնքանով որքանով նման հավանություն տալու համար ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ընթացակարգը (տե´ս, Սուսաննա Նեմչինովան ընդդեմ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, Սուրեն Առաքելյանի թիվ ԵԿԴ/2472/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը կարգավորել է նաև ժառանգության ձևակերպմանն առնչվող իրավակարգավորումներ։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1245-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության իրավունքի վկայագիրը տալիս է ժառանգության բացման վայրի նոտարը կամ օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգի դիմումի հիման վրա:
Փաստորեն, ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար ժառանգը պետք է ներկայացնի դիմում, իսկ վկայագիրը տալու իրավասությամբ օժտված են ժառանգության բացման վայրի նոտարը և օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք։ Ընդ որում, ժառանգության իրավունքի վկայագիր տալու գործընթացը մանրամասն կարգավորված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով։
Այսպես՝ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ և 7-րդ ենթակետերի համաձայն՝ նոտարն իրականացնում է հետևյալ նոտարական գործողությունը. վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր և այլն), վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը. (…)։
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոտարը նոտարական գործողությունների համար դիմած անձանցից պահանջում է ներկայացնել տվյալ նոտարական գործողություններ կատարելու համար օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ լիազորություններ, թույլտվություններ, համաձայնություններ կամ օրենքից ու իրավական այլ ակտերից բխող փաստաթղթեր: Գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման մասին գործարքները վավերացնելու համար նոտարը պարտավոր է պահանջել ապացույցներ գույքի նկատմամբ իրավունքների, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ կողմի իրավունքների մասին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոտարական գործողությունների կատարման համար ներկայացված փաստաթղթերը նոտարն իրավունք ունի մեկնաբանել` ելնելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Միայն դրանցում առանձին պայմանների կամ դրույթների տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում նոտարը դրանք մեկնաբանում է Քաղաքացիական օրենսգրքի 8-րդ և 447-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ նոտարը լիազորված անձի լիազորությունների շրջանակը որոշելիս պետք է ելնի միայն լիազորագրի բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Լիազորագրով պետք է իրականացվեն միայն դրանում նախատեսված գործողություններ, կամ կնքվեն դրանում նախատեսված գործարքներ: Նոտարն իրավունք չունի լիազորագրի մեկնաբանման միջոցով լրացուցիչ լիազորություններ տալ կամ լիազորություններից զրկել անձին: Անդեմ, անիմաստ գործողություններ կատարելու կամ գործարքներ կնքելու լիազորություններ չբովանդակող կամ բազմիմաստ լիազորություններ բովանդակող լիազորագրերի դրույթները գործարքներ կամ նոտարական այլ գործողություններ կատարելու համար հիմք չեն ընդունվում: Եթե լիազորագրում նախատեսված են գործողությունների կատարման կամ գործարքների կնքման կարգ, պայմաններ, ձևեր կամ այլ պահանջներ (վայր, ժամկետ, գին և այլն), ապա նոտարական գործողությունները պետք է կատարվեն դրանց պահանջների խստիվ պահպանմամբ:
Փաստաթղթի մեկնաբանմամբ նոտարական գործողություններ կատարելու դեպքում նոտարը պարտավոր է արձանագրել մեկնաբանման բովանդակությունը, որը հաստատվում է նոտարի ստորագրությամբ ու կլոր կնիքով և կցվում է ներկայացված փաստաթղթին կամ դրա պատճենին:
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ժառանգությունը հնարավոր է ընդունել ներկայացուցչի միջոցով, եթե լիազորագրում հատուկ նախատեսված լինի ժառանգությունն ընդունելու լիազորությունը, այդուհանդերձ նշված իրավակարգավորումը ենթակա չէ չափազանց ձևական (ֆորմալ) մեկնաբանության: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում լիազորագիրը մեկնաբանելիս պետք է բացահայտել կողմի իրական մտադրությունը՝ նկատի ունենալով այն, որ լիազորագիրը հանդիսանում է միակողմ գործարք, որն իրենից ներկայացնում է անձի ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է նոտարի կողմից նոտարական գործողությունների համար ներկայացված փաստաթղթերի մեկնաբանման կանոնները: Այսպես՝ նոտարական գործողությունների կատարման համար ներկայացված փաստաթղթերը, մասնավորապես՝ լիազորագրով սահմանված լիազորված անձի լիազորությունների շրջանակը որոշելիս, նոտարը իրավունք ունի մեկնաբանել` ելնելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Միևնույն ժամանակ դրանցում առանձին պայմանների կամ դրույթների տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում նոտարը դրանք մեկնաբանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ և 447-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, նշել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը` կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ առանձին դեպքերում, գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններով պայմանավորված, պայմանագրի որևէ պայմանի մեկնաբանությունն իրականացնելիս չի բացառվում նաև վերը նշված կանոնների միաժամանակյա կիրառումը: Մասնավորապես` իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ պայմանագրի համապատասխան պայմանը թեև դրանում շարադրված բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ հստակ է, սակայն կողմերի կամ կողմի իրական կամքին չի համապատասխանում: Նման իրավիճակում միայն պայմանագրի մեկնաբանման տառացի կանոնը կիրառելով ոչ միայն կարող է սահմանափակվել շահագրգիռ անձի` գործի լրիվ և բազմակողմանի քննության իրավունքը, այլև պայմանագրի մեկնաբանման նպատակը կարող է ընդհանրապես չիրականացվել: Մինչդեռ պայմանագրի մեկնաբանումն ինքնանպատակ գործընթաց չէ և նպատակաուղղված է կողմերի իրական կամքի բացահայտմանը` որպես հիմք ունենալով քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը` բարեխղճության սկզբունքը (տե′ս, Սամվել Մարտիրոսյանն ընդդեմ Գեղամ Մելիքսեթյանի թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով հայցվոր Իշխան Թամազյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Սիրանուշ Հախվերդյանին, Արաքս Թամազյանին և Մասիս Թամազյանին ժառանգության իրավունքի վկայագրեր տալու 24.11.2016 թվականի նոտարական գործողությունները, իսկ որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել 24.11.2016 թվականին Սիրանուշ Հախվերդյանին, Արաքս Թամազյանին և Մասիս Թամազյանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը: Հայցվոր Իշխան Թամազյանի պահանջի հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները՝ Սիրանուշ Հախվերդյանը, Արաքսյա և Մասիս Թամազյաններն օրենքով սահմանված կարգով չեն դիմել ժառանգությունն ընդունելու համար, քանի որ 24.06.2014 թվականի լիազորագրով ներկայացուցչին՝ Լիյանա Խաչատրյանին, ժառանգությունն ընդունելու լիազորություն չի տրվել, Սիրանուշ Հախվերդյանն իրավունք չի ունեցել ժառանգելու հանգուցյալ Եզնիկ Թամազյանի ժառանգական գույքը, քանի որ նրանց ամուսնությունը Լոս Անջելեսի առաջին ատյանի գլխավոր դատարանի 09.07.1998 թվականի վճռով լուծված է եղել, բացի այդ նոտար Նունե Մանուչարյանն իրավասու չէր նոր ժառանգական գործ բացելու և ժառանգության վկայագրեր տալու, քանի որ Իշխան Թամազյանն օրենքով սահմանված ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետում անձամբ դիմել էր Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանին և ընդունել էր հանգուցյալ Եզնիկ Թամազյանի ժառանգությունը:
Բացի այդ, Իշխան Թամազյանի կողմից ներկայացվել է Սիրանուշ Հախվերդյանին սեփականության իրավունքի վկայագիր վավերացնելու մասին Լիյանա Խաչատրյանի կողմից 24.11.2016 թվականին ներկայացված դիմումը վավերացնելու և ընդունելու նոտարի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ, որի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Լիյանա Խաչատրյանը գործել է իրեն տրված լիազորությունները գերազանցելով, քանի որ լիազորագիրը տրվել է Եզնիկ Թամազյանի մահից հետո ժառանգական գույքի ձևակերպման նպատակով, այլ ոչ թե ժառանգությունն ընդունելու կամ համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքի հետ կապված գործողություններ կատարելու նպատակով, իսկ նոտարը չի ստուգել համապատասխան լիազորության առկայությունը:
Դատարանը 25.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է այն հիմնավորմամբ, որ Արաքս, Մասիս Թամազյանների և Սիրանուշ Հախվերդյանի կողմից 24.06.2014 թվականին Լոս Անջելեսում տրված լիազորագիրը չէր կարող հանդիսանալ պատշաճ հիմք Եզնիկ Թամազյանի ժառանգությունն ընդունելու համար, քանի որ այդ լիազորագրում հատուկ նախատեսված չէր ժառանգությունն ընդունելու լիազորությունը: Ինչ վերաբերում է լիազորագրում առկա ձևակերպումներին` ժառանգությունը ձևակերպելու, նոտարական գրասենյակում հանդես գալու, դիմումներ տալու, նույն հանձնարարության հետ կապված բոլոր գործողությունները կատարելու վերաբերյալ, ապա Դատարանը փաստել է, որ նոտարը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, իրավասու չէր լիազորագրով ժառանգությունն ընդունելու լիազորությունը հատուկ նախատեսված չլինելու պայմաններում նույն լիազորագրում առկա` ձևակերպումները մեկնաբանել որպես ժառանգությունն ընդունելու լիազորություն, այլ պարտավոր էր ելներ միայն լիազորագրի բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Դատարանը գտել է նաև, որ 24.06.2014 թվականին տրված լիազորագրում առկա ձևակերպումը՝ ժառանգությունը ձևակերպելու վերաբերյալ, չէր կարող նույնացվել ժառանգությունն ընդունելու լիազորության հետ, քանի որ ժառանգության ձևակերպում կարող է տեղի ունենալ ժառանգությունը որևէ եղանակով ընդունելու (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմում հանձնելու կամ փաստացի տիրապետման) արդյունքում:
Դատարանը գտել է, որ Եզնիկ Թամազյանի և Սիրանուշ Հախվերդյանի ամուսնալուծված լինելու փաստն անհերքելիորեն հաստատվում է Լոս Անջելեսի առաջին ատյանի գլխավոր դատարանի 09.07.1998 թվականի վճռով, որը մտել է ուժի մեջ 19.09.1998 թվականին: Միաժամանակ Դատարանը արձանագրել է, որ Լոս Անջելեսի առաջին ատյանի գլխավոր դատարանի 09.07.1998 թվականի վճիռը կատարում պահանջող դատական ակտ չհանդիսանալու պայմաններում ենթակա չէր ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է միայն այն դեպքում, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը, և այդ հանգամանքը երկմտանքի տեղիք չի տալիս: Մինչդեռ 24.06.2014 թվականի լիազորագրում հստակ նշված չէ ժառանգությունն ընդունելու համար նոտարին դիմում հանձնելու լիազորությունը, որպիսի իրավիճակում, նոտարը՝ լիազորված անձի լիազորությունների շրջանակը որոշելիս՝ պարտավոր էր ելնել միայն լիազորագրի բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից` առանց օժտելու ներկայացուցչին լիազորագրի լրացուցիչ մեկնաբանման միջոցով լիազորագրում հստակ չշեշտված լիազորություններով:
Արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված իրավիճակում նոտարը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով, ստուգելով լիազորված անձ Լիյանա Խաչատրյանի լիազորությունները, պարտավոր էր մերժել համապատասխան նոտարական գործողության կատարումը: Վերը նշվածով պայմանավորված` Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել բողոքաբերի փաստարկն առ այն, որ ներկայացուցիչ Լիյանա Խաչատրյանը 24.06.2016 թվականին տրված լիազորագրով ունեցել է ժառանգությունն ընդունելու լիազորություն, իսկ այն հանգամանքը, որ լիազորագրում ճիշտ չի ընտրված դրանց շարադասությունը՝ հիմք չէ լիազորագիրը ոչ պատշաճ, իսկ նոտարի գործողությունները՝ ոչ իրավաչափ որակելու համար:
Վերաքննիչ դատարանը միաժամանակ գտել է, որ Լոս Անջելեսի առաջին ատյանի գլխավոր դատարանի 09.07.1998 թվականի հաստատված և թարգմանված վճիռը Եզնիկ Թամազյանը և Սիրանուշ Հախվերդյանը ամուսնալուծության փաստը հաստատող վերաբերելի և թույլատրելի ապացույց է հանդիսանում: Ավելին, նոտարական գործում առկա է եղել Եզնիկ Թամազյանի մահվան վկայականը՝ տրված Լոս Անջելեսի մարզի առողջապահական ծառայությունների վարչության կողմից, որի համաձայն՝ Եզնիկ Թամազյանը մահացել է 11.02.2014 թվականին, իսկ ընտանեկան դրությունը նշված է «բաժանված»: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նոտարական գործում առկա նշված ապացույցն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Սիրանուշ Հախվերդյանը չի հանդիսացել Եզնիկ Թամազյանի առաջին հերթի ժառանգ՝ ամուսին:
Վերը նշվածով պայմանավորված` Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի հետևությունն առ այն, որ. ««Կոտայք» նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանի` Սիրանուշ Հախվերդյանին, Արաքս Թամազյանին և Մասիս Թամազյանին ժառանգության իրավունքի վկայագրեր տալու նոտարական գործողությունները, ինչպես նաև Սիրանուշ Հախվերդյանին սեփականության իրավունքի վկայագիր վավերացնելու մասին դիմումը վավերացնելու և ընդունելու գործողությունը ոչ իրավաչափ են, որպիսի պայմաններում անվավեր ճանաչման են ենթակա նաև դրանց արդյունքում տրված սեփականության իրավունքի վկայագիրը և ժառանգության իրավունքի վկայագրերը, ուստի Իշխան Թամազյանի հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով 24.06.2014 թվականին Սիրանուշ Հախվերդյանը և մյուսները ԱՄՆ Լոս Անջելեսի հյուպատոսարանում լիազորել են ՀՀ քաղաքացի Լիյանա Նարիմանի Խաչատրյանին «ձևակերպել Եզնիկ Խաչիկի Թամազյանի (մահացած՝ 11.02.2014 թվականին), մահից հետո մնացած հասանելիք ժառանգությունը, ժառանգության իրավունքի վկայագիրը գրանցել կադաստրի տարածքային ստորաբաժանումում (...)»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չափազանց ձևականացված կարող է լինել խնդրո առարկա լիազորագրում օգտագործվող՝ «ձևակերպել» եզրույթի հետևանքով պատճառաբանելը, թե Սիրանուշ Հախվերդյանը և մյուսները լիազորագրում հատուկ չեն նախատեսել ժառանգությունն ընդունելու և սեփականության իրավունքը ձևակերպելու լիազորությունները:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված դեպքում անհրաժեշտ է բացահայտել Սիրանուշ Հախվերդյանի և մյուսների իրական կամքը, որն, ըստ էության, տվյալ դեպքում ներկայացուցչին ժառանգությունն ընդունելու իրավասությամբ օժտելն էր: Այսպես՝ լիազորագիրը տրվել է հանգուցյալի մահից հետո մնացած իրենց հասանելիք ժառանգությունը ձևակերպելու, ժառանգության իրավունքի վկայագրերը տարածքային ստորաբաժանումում գրանցելու և դրա հետ կապված համապատասխան մարմիններում իրենց շահերը ներկայացնելու լիազորությամբ՝ նշելով լիազորագրում նշված հանձնարարության հետ կապված իրենց անունից դիմումներ տալու, անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու, պայմանագրեր ստորագրելու, հայտարարություններ և այլ գործողություններ կատարելու լիազորությունները:
Ըստ այդմ՝ Լիյանա Նարիմանի Խաչատրյանը «Կոտայք» նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանին 11.07.2014 թվականին ներկայացրել է դիմում, որով հայտնել է, որ 11.02.2014 թվականին մահացել է Եզնիկ Թամազյանը, որը մինչև մահը հաշվառմամբ բնակվել է ԱՄՆ-ում և նրա մահից հետո մնացած ամբողջ ժառանգական գույքն Արաքս Թամազյանը, Մասիս Թամազյանը, Սիրանուշ Հախվերդյանն ընդունում են: Ավելին՝ ժառանգական գործի ձևակերպման ընթացքում Եզնիկ Թամազյանի ժառանգներ Մասիս, Արաքս Թամազյանների և Սիրանուշ Հախվերդյանի լիազորված անձը՝ Լիյանա Խաչատրյանը, դիմելով դատարան և հաստատելով հանգուցյալի հետ նրանց ազգակցական կապը, համապատասխան հարցումներ կատարելով տարբեր պետական մարմիններ, արդեն իսկ հավաստել է այն հանգամանքը, որ ժառանգությունն ընդունելու և ձևակերպելու համար էին լիազորել վերջինիս:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Մասիս, Արաքս Թամազյանների և Սիրանուշ Հախվերդյանի դրսևորած վարքագիծը և լիազորագրում տրված ընդհանրական ձևակերպումները կարող էին վկայել այն մասին, որ վերջիններիս կամքն ուղղված է եղել Եզնիկ Թամազյանի մահից հետո նրան պատկանող գույքի իրավական ճակատագիրը որոշելուն ուղղված՝ օրենքով իրենց վերապահված ժառանգության և սեփականության իրավունքների իրականացման համար մեկ այլ անձի լիազորելուն, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից, և որը ենթակա է վերստին պարզման և գնահատման սույն գործի նոր քննության շրջանակներում։
Անդրադառնալով ստորադաս դատարանների այն պատճառաբանություններին, որ Լոս Անջելեսի առաջին ատյանի գլխավոր դատարանի 09.07.1998 թվականի վճիռը, որով Եզնիկ Թամազյանը և Սիրանուշ Հախվերդյանը ամուսնալուծվել են, կատարում պահանջող դատական ակտ չի հանդիսացել և ենթակա չէր ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները (այսուհետ` դատական ակտեր), որոնք կատարում են պահանջում, ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է օտարերկրյա պետությունների դատական ակտերի ճանաչման հարցին, մասնավորապես, արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ենթադրում է պետական իշխանության գերակայություն, ինքնուրույնություն և անկախություն, ինչն իր մեջ ներառում է նաև պետության ամբողջ տարածքում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությունը: Հետևաբար օտարերկրյա դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ինքնըստինքյան չեն կարող ունենալ իրավական գործողության այն հատկանիշները (պարտադիրություն, անհերքելիություն, կատարելիություն, նախադատելիություն), ինչ ունեն ներպետական դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: Միևնույն ժամանակ պետության ինքնիշխանությունը չի բացառում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հնարավորությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը նախևառաջ միջազգային համագործակցության դրսևորում է: Վերը նշվածով պայմանավորված՝ օրենսդիրը նախատեսել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման կարգ՝ այդ ակտերի ճանաչման իրավասությունը վերապահելով ՀՀ դատարաններին: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտի ճանաչումն իրենից ներկայացնում է ՀՀ դատարանների կողմից այդ ակտերին այնպիսի իրավական հատկանիշների տրամադրում, որոնցով օժտված են Հայաստանի Հանրապետության դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, և թույլատրում այդ ակտի իրավական գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ կերպ ասած՝ կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտը միայն ճանաչման արդյունքում է Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերում պարտադիրության և կատարելիության հատկանիշներ։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476-րդ հոդվածի 1-ին կետի և 2477-րդ հոդվածի 1-ին կետի փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ ՀՀ-ում ճանաչման ենթակա են օտարերկրյա պետությունների դատարանների` քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները, ինչպես նաև միջազգային արբիտրաժի որոշումները, որոնք կատարում են ենթադրում (տե´ս, ըստ «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ի միջնորդության` Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը ճանաչելու և Հայաստանի Հանրապետության տարածքում կատարումը թույլատրելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/0024/16/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: (...)
Դատական կարգով կատարված ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների լույսի ներքո դատական կարգով կատարված ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման: Հետևաբար ամուսնալուծության վերաբերյալ դատական ակտը ևս օժտված է կատարելիության հատկանիշով՝ պետական մարմինների կողմից գրանցման տեսքով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումներն օտարերկրյա պետությունների դատական ակտերի ճանաչման հարցի վերաբերյալ կիրառելի են նաև օտարերկրյա պետությունների դատարանների դատական ակտով կատարված ամուսնալուծությունների նկատմամբ:
Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամուսնությունը լուծելու վերաբերյալ օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը ևս ենթակա է ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում: Հետևաբար օտարերկրյա դատական ակտով կատարված ամուսնալուծությունը Հայաստանի Հանրապետությունում ինքնըստինքյան չի կարող ունենալ իրավական գործողության այն հատկանիշները, ինչ ունեն Հայաստանի Հանրապետության դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե օտարերկրյա դատական ակտով կատարված ամուսնալուծությունը Հայաստանի Հանրապետության տարածքում չի ճանաչվել, ապա այդ ակտի իրավական գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայում է:
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված դիրքորոշումները կիրառելի են միայն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընտանեկան օրենսգրքի և իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումների կապակցությամբ։
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանի կողմից վավերացված՝ անգլերեն լեզվից հայերեն լեզվով թարգմանչի ստորագրությամբ տեքստի համաձայն՝ Եզնիկ Թամազյանը և Սիրանուշ Հախվերդյանը Լոս Անջելեսի առաջին ատյանի գլխավոր դատարանի 09.07.1998 թվականի վճռով ամուսնալուծվել են: Ամուսնալուծության մասին վճիռը մտել է ուժի մեջ 19.09.1998 թվականին:
Հաշվի առնելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատաքննությամբ չի պարզվել, թե Եզնիկ Թամազյանի և Սիրանուշ Հախվերդյանի ամուսնալուծության վերաբերյալ Լոս Անջելեսի առաջին ատյանի գլխավոր դատարանի 09.07.1998 թվականի վճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչվել է, թե ոչ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները նոտարի գործողության իրավաչափության հարցը պարզելիս պետք է ճշտեին Եզնիկ Թամազյանի և Սիրանուշ Հախվերդյանի ամուսնալուծության վերաբերյալ Լոս Անջելեսի առաջին ատյանի գլխավոր դատարանի 09.07.1998 թվականի վճռի իրավական գործողության առկայության բացակայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու և նոտարի գործողությունների իրավաչափությունն օրենքով սահմանված կարգով գնահատելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Մ. Դրմեյան Ս. Անտոնյան Հ. Բեդևյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|