ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2020 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԵՎ ԱՅԴ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի 2.4 հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 10 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկում, որոնց մասով կիրառվում են Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրին համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքերի առանձնաշնորհային դրույքաչափերը, և այդ դրույքաչափերի ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3907 30 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«3907 30 000 1 - - օպտիկական մանրաթելի արտադրության համար 5) | 0 |
3907 30 000 9 - - այլ | 0»: |
2. Արտադրության համար առանձին տեսակների էպօքսիդային խեժերի և օպտիկական մանրաթելերի սկզբնական ձևերով պոլիուրեթանների մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուն պես, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ, ինչպես նաև այն զգայուն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից» որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|