Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-22-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (03.02.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.84
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (13 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-1-Ն) 1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությամբ`

«Ինտերնետ շահումով խաղ է համարվում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը «շահումով խաղ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով`

«7. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է լիցենզավորման «Լիզենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պարզ ընթացակարգով: Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման նկատմամբ չեն տարածվում սույն օրենքով սահմանված պահանջները (բացառությամբ անմիջականորեն (խաղասրահների) միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման մասով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի): Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար սահմանված պետական տուրքը ենթակա է գանձման (վճարման)` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու չափերով:»:

 

Հոդված 5. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-22-Ն