ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2020 թվականի |
թիվ 39 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 43 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերին, 106-րդ հոդվածի 2-րդ կետին և 107-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 2-ի «2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մաքսային հայտարարագրման և ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում փոփոխություն կատարելու մասին» թիվ 43 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մարտի 17-ի թիվ 39 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 2-ի թիվ 43 որոշման մեջ կատարվող
1. Անվանումը, 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերությունները «2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի» բառերից հետո լրացնել «, 2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերով:
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր որպես 2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով ապրանքների հայտարարագրեր և տարանցման հայտարարագրեր օգտագործելու կարգում՝
ա) անվանումը և 1-ին կետը «2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի» բառերից հետո լրացնել «, 2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերով.
բ) 3-րդ կետի վերջին պարբերության մեջ «ԱՀ-ի էլեկտրոնային պատճենի» բառերը փոխարինել «թղթային կրիչի վրա գտնվող փաստաթղթի տեսքով էլեկտրոնային ԱՀ-ի» բառերով.
գ) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր որպես ՏՀ օգտագործելու դեպքում թղթային կրիչի վրա գտնվող փաստաթղթի տեսքով էլեկտրոնային ՏՀ-ն ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքին ու ձևաչափին համապատասխան՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 2-ի թիվ 43 որոշմամբ հաստատված՝ 2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի, 2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով ապրանքների հայտարարագիրն ու տարանցման հայտարարագիրը լրացնելու կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված առանձնահատկությունները և պետք է պարունակի սույն կարգի 20-րդ կետում նշված տվյալները:».
դ) 23-րդ կետում «ՏՀ-ի էլեկտրոնային պատճենի» բառերը փոխարինել «թղթային կրիչի վրա գտնվող փաստաթղթի տեսքով էլեկտրոնային ՏՀ-ի» բառերով.
ե) նշված Կարգի հավելվածում՝
համարակալման վերնագիրը «2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի» բառերից հետո լրացնել «, 2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերով.
անվանումը «2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի» բառերից հետո լրացնել «, 2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերով.
2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների վերաբերյալ դիմումի ձևի հիմնական և լրացուցիչ թերթերի անվանումը՝
«2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի» բառերից հետո լրացնել «, 2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերով.
«Russia 2017» բառերից հետո լրացնել «, the UEFA European Football Championship 2020» բառերով:
3. 2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով ապրանքների հայտարարագիրն ու տարանցման հայտարարագիրը լրացնելու կարգում՝
ա) անվանումը և 1-ին կետը «2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի» բառերից հետո լրացնել «, 2020 թվականի ՈՒԵՖԱ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերով.
բ) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում՝
«էլեկտրոնային պատճենի» բառերը հանել.
«2013 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 254» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2» բառերով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|