Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.08.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.01/7(576) Հոդ.82 «ՀՀ» օրաթերթ 2017.02.25 թիվ 33 (6554)
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.02.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617100

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 43-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 03.08.22 N 60-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 67-րդ հոդվածի 3-րդ մասով և 140-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 03.08.22 N 60-Ն)

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի հնարավոր խախտումները, ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ հնարավոր վերահսկողությունը բացառելու նպատակով՝

1) մինչև քվեարկության սկիզբը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկներից, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում՝ տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և «դեմ եմ» քվեաթերթիկներից՝ երեքից հինգ քվեաթերթիկ գցում է քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղի մեջ.

2) քվեարկության ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը դատարկում է քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղի պարունակությունը լցվելու դեպքում՝ թողնելով որոշակի քանակի քվեաթերթիկներ:

Քվեարկության խցիկներում տեղադրված արկղից հանված չօգտագործված քվեաթերթիկներն առանց հաշվելու, դասավորելու լցվում են այդ նպատակով տրամադրված պարկի մեջ, որը պետք է գտնվի քվեարկության սենյակում.

3) ընտրողի կողմից չօգտագործված քվեաթերթիկների դուրսբերում նկատելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրողին տեղեկացնում է քվեարկության խցիկ վերադառնալու և չօգտագործված քվեաթերթիկները քվեարկության խցիկում գտնվող արկղի մեջ գցելու մասին:

(1-ին կետը լրաց. 03.08.22 N 60-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան