Գլխավոր տեղեկություն
Համար
N 791-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (06.08.2022-03.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.29/38(704) Հոդ.884
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 21.07.16 N 763-Ն)

 

16 հուլիսի 2009 թվականի N 791-Ն

 

Կոորդինատային համակարգ, ինչպես նաԵՎ քարտեզագրագեոդեզիական ֆոնդից տեղագրական քարտեզների ԵՎ հատակագծերի տրամադրման կարգը սահմանելու մասին
(վերնագիրը խմբ. 21.07.16 N 763-Ն, 04.08.22 N 1189-Ն)

 

Համաձայն «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «գ» և «է» կետերի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 04.08.22 N 1189-Ն)

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետությունում, որպես ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգ, ենթակա է կիրառման WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) կոորդինատային համակարգը: WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի հիմնակետերի կոորդինատներն օգտագործման համար բաց են.

2) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզներն ու հատակագծերը հիմք են, որպես մեկ քարտեզագրական (հանութային) նյութ, բոլոր պետական խնդիրներում օգտագործման սկզբունքի ներդրման համար:

(1-ին կետը խմբ. 04.08.22 N 1189-Ն)

2. WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի հիմնակետերի կոորդինատների մասին, ինչպես նաև տեղագրական և կադաստրային քարտեզներից ու հատակագծերից տեղեկատվությունը տրամադրվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 21
Երևան