Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.04.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.04.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2020 թվականի

թիվ 33

քաղ. Մինսկ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ ու 18-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ ու 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.33 կետով՝

«7.1.33. Միության մաքսային տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 3-ի թիվ 33 որոշմամբ հաստատված՝ կրիտիկական ներմուծման ապրանքների ցանկում ներառված ապրանքները:

Նշված արտոնությունը տրամադրվում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ` ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար դրանց հայտարարագիրը գրանցելու պայմանով»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում մաքսատուրքերի վճարումից ազատման կիրառման կարգի 15-րդ կետում «7.1.32» թվերը փոխարինել «7.1.33» թվերով:

3. Հաստատել կրիտիկական ներմուծման ապրանքների՝ կից ներկայացվող ցանկը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի ապրիլի 3-ի

թիվ 33 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

կրիտիկական ներմուծման ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

070190

Կարտոֆիլ

070310

Սոխ

0703 20 000 0

Սխտոր

0704 90 100 1

Կաղամբ

0706 10 000 1

Գազար

070960100,
0710 80 510 0

Պղպեղ

1002

Աշորա

1006 10 250 0, 1006 10 270 0,
1006 10 960 0, 1006 10 980 0,
1006 20 150 0, 1006 20 170 0,
1006 20 960 0, 1006 20 980 0,
1006 30 250 0, 1006 30 270 0,
1006 30 460 0, 1006 30 480 0,
1006 30 650 0, 1006 30 670 9,
1006 30 960 0, 1006 30 980 9

Երկարահատիկ բրինձ

1008 10 000

Հնդկացորեն

1103 19 900 9-ից, 1104 29 300 0-ից,
1904 90 800 0-ից

Հնդկաձավար

1901 10 000 0

Պատրաստի սննդամթերք՝ վաղ տարիքի երեխաների համար

1901 90 990 0-ից

Հիմք՝ կրծքի կաթի փոխարինիչների արտադրության համար

2009 12 000 1, 2009 41 920 1,
2009 50 100 1, 2009 61 100 2,
2009 71 200 1, 2009 90 390 1,
2009 90 410 2, 2009 90 510 2

Հյութեր

3004 10 000 4, 3004 10 000 5,
3004 10 000 7, 3004 10 000 8,
3004 20 000 1, 3004 20 000 2,
3004 20 000 9, 3004 39 000 1,
3004 39 000 9, 3004 50 000 1,
3004 50 000 2, 3004 60 000 0,
3004 90 000 2, 3004 90 000 9

Դեղամիջոցներ

3926 90 970 9-ից

Մեկանգամյա օգտագործման Պաստերի կաթոցիչներ` մանրէազերծ

8705 90 800 5-ից, 8705 90 800 9-ից

Կոմարովի շարժական ախտահանման սարքավորում (ԿԱՍ)

9018 90 200 0

Էնդոսկոպներ

9025 19 200 0

Ջերմաչափեր և հրաչափեր՝ այլ սարքերի չմիացված, էլեկտրոնային

Ծանոթագրություն. Սույն ցանկի նպատակների համար անհրաժեշտ է առաջնորդվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով` բացառությամբ հնդկաձավարի, կրծքի կաթի փոխարինիչների արտադրության համար նախատեսված հիմքի, մեկանգամյա օգտագործման Պաստերի մանրէազերծ կաթոցիչների և Կոմարովի շարժական ախտահանման սարքավորման (ԿԱՍ), որոնց դեպքում պետք է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ անվանմամբ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան