Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 103
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.10.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 103

քաղ. Մինսկ

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ ու 11-րդ կետերի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և դրանցում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ տարեկան հաշվետվություն նախապատրաստելու կարգը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում (1) փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի հոկտեմբերի 30-ի

թիվ 103 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և դրանցում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ տարեկան հաշվետվություն նախապատրաստելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին համապատասխան և սահմանում է անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և դրանցում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ տարեկան հաշվետվություն (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն) նախապատրաստելու կանոնները։

2. Տարեկան հաշվետվությունը նախապատրաստվում է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ կետի 8-րդ ենթակետի հիման վրա՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի վերաբերյալ և այդ շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տեղեկացնելու նպատակով։

 

II. Տարեկան հաշվետվության նախագիծ նախապատրաստելու փուլերը

 

3. Տարեկան հաշվետվության նախագծի նախապատրաստման պատասխանատուն Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ոլորտում Հանձնաժողովի գործունեությունն ապահովող՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումն է (այսուհետ՝ պատասխանատու դեպարտամենտ)։

Մրցակցային քաղաքականության և պետական (մունիցիպալ) գնումների ոլորտի քաղաքականության հարցերով Հանձնաժողովի գործունեությունն ապահովող՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումը՝ իր իրավասության շրջանակներում տարեկան հաշվետվության նախագիծը նախապատրաստելիս, համակատարող է։

4. Տարեկան հաշվետվության նախապատրաստումը ներառում է հետևյալ փուլերը՝

ա) համակատարողի կողմից տարեկան հաշվետվության նախագծի նյութերի ներկայացում (մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը).

բ) պատասխանատու դեպարտամենտի կողմից տարեկան հաշվետվության մշակում՝ հաշվի առնելով անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ նրա կողմից հսկողություն իրականացվելիս ստացված տեղեկատվությունը, պատասխանատու դեպարտամենտի հարցմամբ պահանջված՝ համակատարողի կողմից ներկայացված տեղեկատվական ու վերլուծական նյութերը, և այլն (մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը).

գ) հանրային քննարկման նպատակով Միության պաշտոնական կայքում տարեկան հաշվետվության մասին Միության մարմինների ակտերի նախագծերի տեղադրում (հաշվետու տարվա դեկտեմբեր).

դ) պատասխանատու դեպարտամենտի կողմից տարեկան հաշվետվության նախագծի ուղարկում՝ դրա մշակման համար, անդամ պետությունների պետական իշխանության այն մարմիններ, որոնց իրավասությանն է վերապահված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը, ինչպես նաև Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմիններ (հաշվետու տարվա դեկտեմբերի III տասնօրյակ)։ Տարեկան հաշվետվության նախագիծն ուղարկվում է ուղեկցող գրությամբ՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող Հանձնաժողովի կոլեգիայի անդամի ստորագրությամբ.

ե) սույն կետի «դ» ենթակետում նշված անդամ պետությունների մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում տարեկան հաշվետվության նախագծի առնչությամբ՝ նրանց առաջարկությունները և դիտողությունները քննարկելու համար (հաշվետու տարվան հաջորդող տարվա I եռամսյակ).

զ) տարեկան հաշվետվության նախագծի ներկայացում՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրման համար (հաշվետու տարվան հաջորդող տարվա I եռամսյակ).

է) տարեկան հաշվետվության նախագծի ներկայացում՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից ուսումնասիրման համար (հաշվետու տարվան հաջորդող տարվա II եռամսյակ).

ը) տարեկան հաշվետվության նախագծի ներկայացում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից ուսումնասիրման համար.

թ) տարեկան հաշվետվության տեղադրում Միության պաշտոնական կայքում։

 

III. Տարեկան հաշվետվության նախագծի կառուցվածքը

 

5. Տարեկան հաշվետվության նախագիծը պետք է, այդ թվում՝ պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

ա) Հանձնաժողովի կողմից ձեռնարկվող՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման մասով միջոցները, անդրսահմանային շուկաներում իրագործվող մրցակցային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի ավելի արդիական հարցերը.

բ) անդամ պետությունների տարածքներում ապրանքների և ծառայությունների գների պետական կարգավորում սահմանելու մասին ծանուցումների (առկայության դեպքում) ուսումնասիրության արդյունքները.

գ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Միության իրավունքը և անդամ պետությունների օրենսդրությունը կատարելագործելու մասին (առկայության դեպքում), մրցակցության խթանման և միջազգային համագործակցության մասին տեղեկատվություն.

դ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերի առնչությամբ հաջորդ հաշվետու տարում անցկացնելու համար Հանձնաժողովի կողմից նախատեսվող միջոցառումներ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: