Գլխավոր տեղեկություն
Համար
N 553-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.08.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 553-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 274-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 07610657) կողմից կնքված` ստորև նշված եռակողմ պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 14-ի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 274-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Արպանիվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 09209297) 2022 թվականի հուլիսի 11-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ԳՀԱՊՁԲ- 22/15 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գյուղատնտեսական տրակտորի անվադողերի ձեռքբերում` 500,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02662703) 2022 թվականի մայիսի 20-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ԳՀԱՊՁԲ- 22/05 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի (ռեգուլյար) ձեռքբերում` 7,470,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01808789) 2022 թվականի հուլիսի 11-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ԳՀԱՊՁԲ-22/13 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դիզելային վառելիքի (ամառային) ձեռքբերում` 5,422,080 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

02.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան