Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 124
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.12.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 124

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՑԱԾՐ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՈՒՐԱՆԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓԱԹԵԹԱՎՄՈՐԱՆ ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին, 221-րդ հոդվածի 2-րդ կետին և 222-րդ հոդվածի 7-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 19-ի

 թիվ 124 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ և 18-րդ դիրքերով, որոնց նկատմամբ սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկարատև առավելագույն ժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետներն են.

 

«17.

Ուրանի հեքսաֆտորիդի տեսքով՝ 90 տոննայից ոչ ավելի ծավալով ցածր հարստացված ուրան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 2844 20 350 0), որը նշված է այն ապրանքների կատեգորիաների ցանկի 9-րդ կետում, որոնց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործվելը թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան

Առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու ժամկետով՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 9-րդ կետին համապատասխան, որոնց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործվելը թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան

18.

Ուրանի հեքսաֆտորիդի տեսքով՝ 90 տոննայից ոչ ավելի ծավալով ցածր հարստացված ուրանի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 2844 20 350 0) տրանսպորտային փոխադրման և պահպանման համար նախատեսված տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 8609 00 900 9), որոնք նշված են այն ապրանքների կատեգորիաների ցանկի 10-րդ կետում, որոնց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործվելը թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան

Առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու ժամկետով՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 10-րդ կետին համապատասխան, որոնց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործվելը թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան»:

 

2. Այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործվելը թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետերով.

«9. Ուրանի հեքսաֆտորիդի տեսքով՝ 90 տոննայից ոչ ավելի ծավալով ցածր հարստացված ուրան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 2844 20 350 0), որը ներմուծվում է Ղազախստանի Հանրապետության տարածք՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 2015 թվականի օգոստոսի 27-ի «Ղազախստանի Հանրապետությունում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ցածր հարստացված ուրանի բանկ ստեղծելու մասին» համաձայնագրին համապատասխան՝ պայմանով, որ այդպիսի ցածր հարստացված ուրանը ներմուծվում է բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքում պահպանվելու նպատակով:

Ցածր հարստացված ուրանի, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու առավելագույն ժամկետը՝ մինչև նշված համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը:

10. Ցածր հարստացված ուրանի տրանսպորտային փոխադրման և պահպանման համար նախատեսված տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 8609 00 900 9), որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետության տարածք՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 2015 թվականի օգոստոսի 27-ի «Ղազախստանի Հանրապետությունում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ցածր հարստացված ուրանի բանկ ստեղծելու մասին» համաձայնագրին համապատասխան՝ պայմանով, որ այդպիսի տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղերը ներմուծվում են բացառապես սույն ցանկի 9-րդ կետում նշված ցածր հարստացված ուրանը պահպանելու նպատակով:

Տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղերի, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու առավելագույն ժամկետը՝ մինչև նշված համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: