ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 123 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՏՆՎԵԼԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԸ, ՀԱՐԿԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 8-րդ կետում, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու, կատարել հետևյալ փոփոխությունները՝
առաջին պարբերության մեջ «ավելի քան 19 մարդու համար, սակայն» բառերը հանել. ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր հաջորդող 5 տարով՝ պայմանով, որ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ոչ մեկի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով չներկայացվեն գրավոր առարկություններ այդպիսի երկարաձգման վերաբերյալ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ապահովում է այդպիսի երկարաձգման վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը «Ինտերնետ» ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում։»։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|