ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասի «4. Արժութային կարգավորման բնագավառ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. | Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք | ԿԲ | Բ | - | - | - | Ո | Հ | Վ»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտարժույթի դիլերային առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց լիցենզիաները վերաձևակերպվում են սույն օրենքին համապատասխան: Լիցենզիաների վերաձևակերպման համար պետական տուրք չի գանձվում:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|