Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 82
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի

թիվ 82

քաղ. Չոլպոն-Աթա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՌԱՋՄՂԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջմղելուն ուղղված միջոցառումների պլանի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« »   ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՌԱՋՄՂԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջմղելուն ուղղված միջոցառումների պլանը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի     20 թվականի

թիվ    կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջմղելուն ուղղված միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Կատարողը

Ակնկալվող արդյունքը


I. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանք արտադրողների մրցունակության բարձրացում

1. Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրո ստեղծելու հայեցակարգի նախագծի մշակում՝ դրա ձևավորման նպատակահարմարության մասին որոշում ընդունելու նպատակով

2020 թվական

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ համապատասխանաբար` Միություն, անդամ պետություններ), Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)

հայեցակարգի նախագիծ, զեկույց Միության մարմնի նիստին

2. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի խոշոր արտադրողների հետ խորհրդակցությունների անցկացում՝ հումքի մատակարարումների կազմակերպման և երկարաժամկետ պայմանագրերի կնքման հարցերի շուրջ

ըստ անհրաժեշտության

անդամ պետություններ, Հանձնաժողով

արձանագրային որոշում

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում (մինչև 0,3 կարատ զանգվածով ադամանդների համար ստորաենթադիրք առանձնացնելու մասով) և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում թանկարժեք քարերի ու կիսաթանկարժեք քարերի (ներառյալ մինչև 0,3 կարատ զանգվածով ադամանդները) առնչությամբ փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ նախապատրաստելը և դրանք Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը

2020 թվականի I եռամսյակ

անդամ պետությունների լիազորված մարմիններ

անդամ պետությունների առաջարկներ

4. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում զտարկված ոսկու և արծաթի մասով փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ նախապատրաստելը և դրանք Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը

2020 թվական

անդամ պետությունների լիազորված մարմիններ

անդամ պետությունների առաջարկներ

5. Թանկարժեք մետաղների թափոնների և ջարդոնի մասով ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի գործողության ժամկետը երկարաձգելու նպատակահարմարության մասին առաջարկներ նախապատրաստելը և դրանք Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը

ըստ անհրաժեշտության

անդամ պետությունների լիազորված մարմիններ

անդամ պետությունների առաջարկներ


II Անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի արտահանմանն աջակցության առաջնային միջոցառումներն իրագործելը

6. Միության ոսկերչական շուկայի և երրորդ երկրների ոսկերչական արտադրատեսակների շուկայի մոնիթորինգ

ըստ անհրաժեշտության

անդամ պետություններ, Հանձնաժողով

Հանձնաժողովի ակտերի մշակման մասին առաջարկություն

7. Անդամ պետությունների համատեղ առևտրային ենթակառուցվածքի օգտագործմամբ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ արտադրատեսակների իրացման հնարավորության մասին առաջարկներ նախապատրաստելը

2019-2020 թվականներ

անդամ պետություններ, Հանձնաժողով

զեկույց Միության մարմնի նիստին

8. Մասնակցություն համաժողովներին և ցուցահանդեսներին (այդ թվում՝ արտասահմանյան ցուցահանդեսային միջոցառումներին)

2019-2021 թվականներ

անդամ պետություններ, Հանձնաժողով

մասնակցություն համաժողովներին և ցուցահանդեսներին

9. Անդամ պետությունների ոսկերչական արտադրանք արտադրողների գործող և նոր ստեղծվող բրենդների (այդ թվում՝ Միության հովանոցային ոսկերչական բրենդի) խթանման լրացուցիչ մեխանիզմներ ստեղծելու հարցը մշակելը

2021 թվական

անդամ պետություններ, Հանձնաժողով

զեկույց Հանձնաժողովի խորհրդի նիստին, Հանձնաժողովի խորհրդի հանձնարարական


III. Անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ առաջմղման լրացուցիչ մեխանիզմներ ձևավորելը

10. Ռուսաստանի Դաշնությունում Վլադիվոստոկ ազատ նավահանգստի տարածքում Եվրասիական ալմաստային կենտրոնի ստեղծման փորձի վերլուծություն

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

զեկույց Հանձնաժողովի խորհրդի նիստին

11. Ֆիզիկական անձանց հասցեով միջազգային փոստային առաքանիները ձևակերպելիս թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) ընթացակարգն անցնելու կարգը պարզեցնելու հարցը մշակելը

2020 թվական

անդամ պետությունների լիազորված մարմիններ

անդամ պետությունների առաջարկներ

12. Առանց մատակարարման պայմանագրի կնքման՝ արտասահմանյան ցուցահանդեսներում ոսկերչական արտադրատեսակների մանրածախ իրացման հնարավորությունը սահմանելու հարցը մշակելը

2020 թվական

անդամ պետություններ

անդամ պետությունների առաջարկներ

13. Ոսկերչական արտադրանքի, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի նկատմամբ անդամ պետություններում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշի ձևավորման կարգը սահմանելը

2021 թվականի I եռամսյակ

անդամ պետություններ, Հանձնաժողով

Հանձնաժողովի ակտ

14. Անդամ պետություններում ոսկերչական արտադրանք արտադրողների ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների և բիզնես առաքելությունների ցանկը սահմանելը

2021 թվականի IV եռամսյակ

անդամ պետություններ, Հանձնաժողով

Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական

15. Միության մաքսային տարածքում թանկարժեք մետաղներ պարունակող հումքը, ջարդոնը և թափոնները վերամշակելու թույլտվությունների ձևակերպման ընթացակարգը պարզեցնելու և Միության մաքսային տարածքում վերամշակման ընթացակարգի շրջանակներում՝ արտադրված արտադրանքը նույնականացնելու հարցը մշակելը

2021 թվական

անդամ պետություններ, Հանձնաժողով

զեկույց Հանձնաժողովի խորհրդի նիստին

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: