Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 63
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի

թիվ 63

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԹՎԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միությունում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման համար պայմանների ստեղծման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Կողմերի առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնելով՝ լրամշակել Եվրասիական տնտեսական միությունում թվային (ինտերնետ) առևտրի զարգացման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցի նախագիծը՝ 2019 թվականի ապրիլի 30-ին պլանավորված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ներկայացնելու համար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« »   ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միությունում առԵՎտրի թվային էկոհամակարգի զարգացման համար պայմանների ստեղծման մասին

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների III բաժնի 2-րդ ենթաբաժնին համապատասխան, Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ՝ Միություն) ապրանքների և ծառայությունների շուկաների թվային փոխակերպման նպատակներով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական միությունում թվային (ինտերնետ) առևտրի զարգացման մասին զեկույցը (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, զեկույց)՝

1. Հանձնաժողովին՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ սահմանված կարգով մշակել և Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել հետևյալ ուղղություններով՝ Եվրասիական տնտեսական միությունում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման համար պայմանների ստեղծման մասով միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») նախագիծը (այսուհետ՝ միջոցառումների ծրագիր)՝

թվային անդրսահմանային ծառայությունների զարգացում, Միության ապրանքներում ծառայությունների մասնաբաժնի ավելացման խթանում ու թվային ծառայությունների և դրանց հետ կապված ապրանքների շուկայի կարգավորման մասով հավասարակշռության ապահովում.

Միության թվային ակտիվների ձևավորում և Միության ապրանքների ու ծառայությունների թվայնացում.

թվային հարթակների հիման վրա անդամ պետությունների միջև թվային առևտրի ուղիների և Միության շրջանակներում թվային առևտուրն ապահովող ծառայությունների զարգացում.

անդամ պետություններից երրորդ երկրներ ապրանքների և ծառայությունների արտահանման խթանում.

Միության շրջանակներում թվային առևտրի ենթակառուցվածքի զարգացում և Միությունում մշակված տեխնոլոգիաների կիրառման խթանում:

2. Հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ստեղծել Միությունում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման հարցերով առաջարկների նախապատրաստման գծով աշխատանքային խումբ:

3. Անդամ պետությունների կառավարություններին՝ մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել սույն կարգադրության 2-րդ կետում նշված աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար թեկնածությունները և միջոցառումների պլանում ներառելու համար առաջարկները:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան