Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 143-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.09.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 143-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետները»` համաձայն Հավելվածի 1-ի:

2. Սահմանել «Տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը»՝ համաձայն Հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 1-ին:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. սեպտեմբերի 30

 Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի սեպտեմբերի 28-ի

 թիվ 143-Ն որոշման

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգով, ներառման ենթակա տեղեկությունների ցանկով և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետներով (այսուհետ՝ նաև Կարգ) սահմանվում են բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր) ներառվող տեղեկությունների շրջանակը, Ռեեստրի վարման կարգը, ինչպես նաև Ռեեստրին հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները:

2. ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի՝ (այսուհետ՝ բանկ) Ռեեստրին պարտադիր անդամակցության փաստը հավաստվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված հաշվետվությունների ՀՀ կենտրոնական բանկ ներկայացմամբ:

3. Սույն Կարգում հասկացություններն օգտագործվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված հասկացությունների իմաստով: Բանկային հաշիվ հասկացությունը ներառում է նաև ավանդային պայմանագրի սպասարկման նպատակով բացված հաշիվը:

4. Սույն կարգի իմաստով գործարք չի համարվում բանկում սպասարկվող հաշիվներում առկա միջոցների գծով բանկային հաշվին տոկոսագումարների մուտքագրումը կամ բանկում սպասարկվող հաշիվների գծով բանկային հաշվից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322 Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն համատեղ հրամանով հաստատված Հավելված 1-ի 62-րդ բաժնում եկամտագրման ենթակա միջնորդավճարների գանձումը:

 

ԳԼՈՒԽ 2. ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Ռեեստրը ներառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բանկային հաշիվների և պահատուփերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) բանկի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, լիցենզիայի համարը,

2) հաճախորդի և, առկայության դեպքում, լիազորված անձի վերաբերյալ հետևյալ տվյալները.

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձի դեպքում՝ անուն/ազգանուն/հայրանունը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձի դեպքում՝ անուն/ազգանունը, քաղաքացիությունը (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, ում կողմից է տրամադրվել, փաստաթղթի վավերականության ժամկետը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև՝ հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),

բ. իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համար և այլն) գործադիր մարմնի ղեկավարի անունը/ազգանունը և, առկայության դեպքում, հարկ վճարողի հաշվառման համարը,

գ. պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ լրիվ պաշտոնական անվանումը, երկիրը,

3) հաշվի համարը,

4) հաշվի կարգավիճակը (փաստացի բաց կամ փաստացի փակ),

5) հաշվի կարգավիճակի փոփոխման տարին, ամիսը, ամսաթիվը,

6) հաշվի բացման և (կամ) փակման տարին, ամիսը, ամսաթիվը,

7) բանկային պահատուփի համարը,

8) բանկային պահատուփի տրամադրման և (կամ) օգտագործման դադարեցման տարին, ամիսը, ամսաթիվը:

(5-րդ կետը լրաց. 19.04.22 թիվ 64-Ն)

6. Ռեեստրում ներառվող տեղեկությունները տրամադրվում են «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

7. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվությունները բանկերի կողմից ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում «Բանկային հաշիվների ռեեստրի հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի» (այսուհետ՝ Առցանց համակարգ) «Առցանց լրացում», «Վերբեռնում» կամ «Վեբ-սերվիսով մուտքագրում» տարբերակներից որևէ մեկով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» պահանջների պահպանմամբ: Հաշվետվության ներկայացման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել բացառապես Առցանց համակարգի հետ կապված ծրագրաապարատային խնդիրներով:

8. Բանկերը սույն կարգի 5-րդ կետով սահմանված տեղեկությունների վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ հաշվետվությունները.

1) բանկային հաշվի բացման և փակման վերաբերյալ՝ համապատասխանաբար հաշվի բացման կամ փակման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

2) բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման վերաբերյալ՝ համապատասխանաբար բանկային պահատուփի տրամադրման կամ օգտագործման դադարեցման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում,

3) սույն կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով ներկայացված հաշվետվություններում ներառված տվյալների փոփոխության վերաբերյալ՝ բանկին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում,

4) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-288-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող բանկային հաշիվների և տրամադրված բանկային պահատուփերի վերաբերյալ՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը: Սույն կետի շրջանակներում, ի լրումն Հավելված 2-ով սահմանված այլ տվյալների, ներկայացվում են հաշվետվությունը ներկայացնելու օրվա դրությամբ վավեր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև այն լիազորված անձի տվյալները, որի լիազորագիրը վավեր է և գործում է, իսկ գործող բանկային հաշվի պարագայում՝ նաև հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ բանկային հաշվի կարգավիճակը,

5) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-288-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում փակված բանկային հաշիվների և օգտագործումը դադարեցված բանկային պահատուփերի վերաբերյալ՝ մինչև 2022 թվականի մարտի 31-ը: Սույն կետի շրջանակներում, ի լրումն Հավելված 2-ով սահմանված այլ տվյալների, ներկայացվում են բանկային հաշվի փակման կամ պահատուփի օգտագործման դադարեցման օրվա դրությամբ անձը հաստատող վավեր փաստաթղթի տվյալները, ինչպես նաև այն լիազորված անձի տվյալները, որի լիազորագիրը բանկային հաշվի փակման կամ պահատուփի օգտագործման դադարեցման օրվա դրությամբ եղել է վավեր և գործել է,

6) փաստացի բաց բանկային հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ, եթե հաշվի կարգավիճակի ընթացիկ վերանայման պահին նախորդ վեց ամսվա ընթացքում բանկային հաշվով չի իրականացվել գործարք և հաշվի կարգավիճակի ընթացիկ վերանայման պահին հաշվին առկա է մեկ հազար ՀՀ դրամից պակաս մնացորդ,

7) փաստացի փակ բանկային հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ, եթե հաշվի կարգավիճակի ընթացիկ վերանայման պահին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում բանկային հաշվով իրականացվել է գործարք,

8) բանկային հաշվի կարգավիճակի վերանայումն իրականացվում է շաբաթական կտրվածքով՝ յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը

9) սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված հաշվետվությունները ներկայացվում են բանկային հաշվի կարգավիճակի փոփոխություն առաջացնող վերանայմանը հաջորդող մինչև երկրորդ աշխատանքային օրը:

(8-րդ կետը փոփ. 19.04.22 թիվ 64-Ն, 23.08.22 թիվ 140-Ն)

9. Նոր բացված բանկային հաշիվը համարվում է փաստացի բաց հաշվի բացմանը հաջորդող վեց ամսվա ընթացքում:

10. (կետն ուժը կորցրել է 19.04.22 թիվ 64-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 19.04.22 թիվ 64-Ն)

12. Հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե 1 աշխատանքային օրվա ընթացքում բանկը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն: Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում բանկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հաշվետվության ճշգրտված տարբերակը: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

13. Այն դեպքում, երբ բանկը պարզում է, որ ներկայացված հաշվետվությունը ենթակա չէր ներկայացման, այդ մասին «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգով տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկին:

14. Հաշվետվությունը լրացվում է հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով, առանց չակերտների: «Անուն»/ «Անվանում», «Ազգանուն», «Հայրանուն» դաշտերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա այդ դաշտերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով: Եթե «Ում կողմից է տրամադրվել», «Փաստաթղթի վավերականության ժամկետը», «ՀՎՀՀ» դաշտերը պարունակում են օտարալեզու տվյալներ, դրանք ենթակա են լրացման լատինատառ:

(14-րդ կետը լրաց. 19.04.22 թիվ 64-Ն)

15. Ներկայացվող հաշվետվությունը պետք է բավարարի Հավելված 2-ով սահմանված հաշվետվության ձևին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև xml սխեմայի ձևավորման թվայնացված աղյուսակներին։ Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը չի բավարարում նշված պահանջներին, դիտվում է թերի կամ uխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է oրենքով նախատեսված պատասխանատվության:

16. Յուրաքանչյուր բանկային հաշվի կամ պահատուփի վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

17. Սույն կարգի 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը, ինչպես նաև 8-րդ կետի 6-9-րդ ենթակետերը և 9-րդ կետը ուժի մեջ են մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

(17-րդ կետը փոփ. 19.04.22 թիվ 64-Ն)

18. Սույն Կարգի 17-րդ կետում նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2022 թվականի մայիսի 1-ը ներկայացված հաշվետվությունների մասով հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ հաշվետվություն ներկայացվում է Կարգի 8-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված ժամկետում, եթե առկա են Կարգի 8-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանները:

(հավելվածը լրաց., փոփ. 19.04.22 թիվ 64-Ն, փոփ. 23.08.22 թիվ 140-Ն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի սեպտեմբերի 28-ի

 թիվ 143-Ն որոշման

ՁԵՎ

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Բանկերի կողմից բանկային հաշիվների ռեեստր ներկայացվող հաշվետվությունը ներկայացվում է XML սխեմայի ձևաչափով՝ պահպանելով ստորև սահմանված պահանջները։

 

Կետ

Անվանում

Տիպ

Նիշերի քանակ

Լրացման կարգ

Հաշվետվության XML սխեմայում դաշտի անվանում

1*

Հաշվետվության տեսակը

բաժին

 

Ընտրվում է բանկային հաշվի բացման, պահատուփի տրամադրման, բանկային հաշվի փակման, պահատուփի օգտագործման դադարեցման, փակված բանկային հաշվի, օգտագործումը դադարեցված պահատուփի, տվյալների փոփոխության, հաշվի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը:
Բանկային հաշվի փակման, պահատուփի օգտագործման դադարեցման, ինչպես նաև տվյալների փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը կարող է ներկայացվել միայն համապատասխանաբար բանկային հաշվի բացման կամ պահատուփի տրամադրման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելուց հետո:

report_banks_acc/
report_banks_box/
report_banks_acc_box

2*

Հաշվետվության անվանումը

բաժին

   

report_name

3*

Բանկի կոդը

թիվ

5

Լրացվում է բանկի հնգանիշ կոդը:

bank_code

4*

Ուղարկման ամսաթիվը

տեքստ

6

Լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին՝ ddmmyy տեսքով՝
dd-օր, mm-ամիս, yy-տարի:

sent_date

5*

Հերթական համարը

թիվ

 

Լրացվում է հաշվետվության հերթական համարը՝ տվյալ օրվա դրությամբ (օրինակ՝ տվյալ օրվա առաջին հաշվետվության հերթական համարը կլինի՝ 1):

seq_number

6

Ուղղման կամ լրացման հերթական համարը

թիվ

 

Լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը:
Ենթակա է պարտադիր լրացման, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ ճշտման նպատակով (օրինակ՝ տվյալ հաշվետվության առաջին ուղղման կամ լրացման հերթական համարը կլինի՝ 1):

change_number

7

Ուղղման կամ լրացման պատճառը

տեքստ

մինչև 1000

Լրացվում են ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները: Ենթակա է պարտադիր լրացման, եթե 6-րդ կետում լրացվել է ուղղման կամ լրացման հերթական համարը:

change_reason

8

Փոփոխման ենթակա հաշվետվություն

բաժին

 

Լրացվում են փոփոխման ենթակա հաշվետվության վերաբերյալ տվյալները՝ տվյալների փոփոխության տեսակի հաշվետվություն ներկայացման դեպքում: Ենթակա է պարտադիր լրացման տվյալների փոփոխություն տեսակի հաշվետվության ներկայացման դեպքում:

report_update

9

Բանկի կոդը

թիվ

5

Լրացվում է բանկի հնգանիշ կոդը: Ենթակա է պարտադիր լրացման տվյալների փոփոխություն տեսակի հաշվետվության ներկայացման դեպքում:

bank_code

10

Ուղարկման ամսաթիվը

տեքստ

6

Լրացվում է փոփոխվող հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին՝ ddmmyy տեսքով՝
dd-օր, mm-ամիս, yy-տարի: Ենթակա է պարտադիր լրացման տվյալների փոփոխություն տեսակի հաշվետվություն ներկայացման դեպքում:

sent_date

11

Հերթական համարը

թիվ

 

Լրացվում է փոփոխվող հաշվետվության հերթական համարը՝ տվյալ օրվա դրությամբ (օրինակ՝ տվյալ օրվա առաջին հաշվետվության հերթական համարը կլինի՝ 1): Ենթակա է պարտադիր լրացման տվյալների փոփոխություն տեսակի հաշվետվություն ներկայացման դեպքում:

seq_number

12

Ուղղման կամ լրացման հերթական համարը

թիվ

 

Լրացվում է փոփոխվող հաշվետվության ուղղման կամ լրացման հերթական համարը (օրինակ՝ տվյալ հաշվետվության առաջին թարմացման հերթական համարը կլինի՝ 1): Ենթակա է պարտադիր լրացման, եթե փոփոխվող հաշվետվության վերաբերյալ նախկինում ուղարկվել է ուղղում կամ լրացում:

change_number

13*

Գործարքի նկարագրությունը

բաժին

   

transaction_description

14*

Գործարքի տեսակը

թիվ

1

Լրացվում է ներկայացվող գործարքի տեսակը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 1 ցանկից:
Եթե «Գործարքի տեսակը» դաշտում ընտրվել է «Հաշվի կարգավիճակի փոփոխություն» տեսակը, ապա հաշվետվության մեջ ենթակա են պարտադիր լրացման 1-7, 13-17, «Հաճախորդի» վերաբերյալ 25-27 և 30-32 դաշտերը:

report_type

15*

Հաշվի համարը/ Պահատուփի համարը

թիվ/ տեքստ

մինչև 16

Լրացվում է բանկում բացված/փակված հաշվի համարը կամ տրամադրված/ օգտագործումը դադարեցված պահատուփի համարը:

account_number/ safe_num

16

Հաշվի կարգավիճակը

թիվ

1

Լրացվում է hաշվի կարգավիճակը՝ ընտրելով Աղյուսակ 2 ցանկից: Ենթակա է պարտադիր լրացման, եթե ներկայացվում է բանկային hաշվի բացման կամ հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ հաշվետվություն:
Բանկային հաշվի բացման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս «Հաշվի կարգավիճակը» դաշտում ընտրվում է «Փաստացի բաց» կարգավիճակը, բացառությամբ Կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունների, որի դեպքում հաշվի կարգավիճակը ընտրվում է Կարգի 8-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված կարգի պահպանմամբ:

account_status

17

Գործարքի ամսաթիվը

ամսաթիվ

10

Լրացվում է hաշվի բացման կամ պահատուփի տրամադրման, hաշվի փակման կամ պահատուփի օգտագործման դադարեցման, տվյալների փոփոխության կամ հաշվի կարգավիճակի փոփոխման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd)՝ կախված 14-րդ կետում ընտրված գործարքի տեսակից: Ենթակա է պարտադիր լրացման, եթե ներկայացվում է բանկային hաշվի բացման/ պահատուփի տրամադրման, բանկային hաշվի փակման/ պահատուփի օգտագործման դադարեցման վերաբերյալ, տվյալների փոփոխության, ինչպես նաև հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ հաշվետվություն:

action_date

18

Փակված հաշվի բացման կամ օգտագործումը դադարեցված պահատուփի տրամադրման ամսաթիվը

ամսաթիվ

10

Լրացվում է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում փակված բանկային հաշիվների և օգտագործումը դադարեցված բանկային պահատուփերի բացման/տրամադրման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):
Ենթակա է պարտադիր լրացման, եթե ներկայացվում է փակված բանկային հաշվի, օգտագործումը դադարեցված պահատուփի վերաբերյալ հաշվետվություն:

start_date

19

Փակված հաշվի փակման կամ օգտագործումը դադարեցված պահատուփի օգտագործման դադարեցման ամսաթիվը

ամսաթիվ

10

Լրացվում է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում փակված բանկային հաշիվների և օգտագործումը դադարեցված բանկային պահատուփերի փակման/ օգտագործման դադարեցման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):
Ենթակա է պարտադիր լրացման, եթե ներկայացվում է փակված բանկային հաշվի, օգտագործումը դադարեցված պահատուփի վերաբերյալ հաշվետվություն:

end_date

20

Գործարքին վերաբերող այլ տեղեկություններ

տեքստ

մինչև 3000

Լրացվում են գործարքին առնչվող` բանկի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:

notes

21*

Գործարքի կողմերը

բաժին

 

Լրացվում է հաճախորդի և լիազորված անձի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով սույն Հավելվածի Աղյուսակ 7 ցանկից։
«Հաճախորդ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման բոլոր գործարքների դեպքում: «Հաճախորդ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 23, 25-40 կետերով սահմանված կարգով:
«Լիազորված անձ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման իրավաբանական անձ, պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին հաճախորդի դեպքում, ինչպես նաև ֆիզիկական անձ հաճախորդի դեպքում՝ լիազորված անձի առկայության պարագայում: «Լիազորված անձ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 23-40 կետերով սահմանված կարգով:

side_section

22*

Գործարքի կողմը

թիվ

1

Լրացվում է գործարքի կողմը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 7 ցանկից:

side_type

23*

Գործարքի կողմի տեսակը

թիվ

1

Լրացվում է գործարքի կողմի տեսակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 8 ցանկից, իսկ լիազորված անձի դեպքում՝ սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից:

side_subtype

24

Լիազորող անձ

թիվ

1-ից մինչև հաճախորդների առավելագույն քանակը

Լրացվում է այն հաճախորդի ծրագրային հղման համարը, ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:

auth_clients

25*

Անուն (անվանում)

տեքստ

մինչև 256

Lրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի կամ պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը: Ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը լրացվում է այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում/ պետական գրանցման վկայականում:

first_name

26*

Ազգանունը

տեքստ

մինչև 256

Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը՝ 25-րդ կետում նշված կարգով:

last_name

27

Հայրանունը

տեքստ

մինչև 256

Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը՝ 25-րդ կետում նշված կարգով:

family_name

28

Ծննդյան ամսաթիվը

ամսաթիվ

10

Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): Ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, եթե գործարքի կողմը օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է:

birth_date

29*

Քաղաքացիությունը

տեքստ

2

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 3 ցանկից:

citizenship

30

Հանրային ծառայությունների համարանիշը

տեքստ

մինչև 10

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հանրային ծառայությունների համարանիշը, կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը: Ենթակա է պարտադիր լրացման, եթե գործարքի կողմը ՀՀ քաղաքացի է:

psn

31

Անձը հաստատող փաստաթղթի տեսակը

տեքստ

3

Լրացվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված՝ ֆիզիկական անձի կամ ան ձեռնարկատիրոջ անձը (ինքնություն) հաստատող այլ փաստաթուղթը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից: Ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, եթե գործարքի կողմը օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է:

doc_type

32

Փաստաթղթի սերիան և համարը

տեքստ

մինչև 16

Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նշված է փաստաթղթում: Ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, եթե գործարքի կողմը օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է:

doc_number

33

Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը

ամսաթիվ

10

Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի տրամադրման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): Ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, եթե գործարքի կողմը օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է:

issue_date

34

Ում կողմից է տրամադրվել

տեքստ

մինչև 256

Լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթուղթը: Ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, եթե գործարքի կողմը օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է, և եթե սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է:

issued_by

35

Փաստաթղթի վավերականության ժամկետը

ամսաթիվ

10

Լրացվում է այն տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd), երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը: Ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, եթե գործարքի կողմը օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է, և եթե սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է:

validity_date

36*

Կազմակերպական-իրավական ձևը

թիվ

 

Լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից:
«Այլ» ընտրելու դեպքում պարտադիր լրացման է ենթակա 37-րդ կետը:

leg_org_form

37*

Այլ կազմակերպական-իրավական ձև

տեքստ

մինչև 256

Լրացվում է այլ կազմակերպական-իրավական ձևը: Օտարերկրյա պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

other_leg_org_form

38*

Անհատականացման (հաշվառման) համարը

տեքստ

 

Լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը

reg_number

39*

ՀՎՀՀ

տեքստ

մինչև 256 (ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում 8 նիշ)

Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նշված է նույնականացման փաստաթղթում: Օտարերկրյա անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դեպքում ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, երբ սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է:

tax_id

40*

Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն

տեքստ

մինչև 256

Լրացվում են գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը

manager_name

 

*-ով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման:

*-ով չնշված կետերը ենթակա են պարտադիր լրացման սույն Հավելվածի «Լրացման կարգ» սյունակում նշված պայմանների առկայության դեպքում:

 

XML ՍԽԵՄԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿԸ

ՀԱՇՎԻ ԲԱՑՈՒՄ

1

ՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄ

2

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԿՈՂՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

3

ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

4

ՊԱՀԱՏՈՒՓԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

5

ՊԱՀԱՏՈՒՓԻ ԿՈՂՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

6

ՓԱԿՎԱԾ ՀԱՇԻՎ

7

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ՊԱՀԱՏՈՒՓ

8

ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ

9

ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ

10

ՀԱՇՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

11

(աղյուսակը խմբ. 19.04.22 թիվ 64-Ն)

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՓԱՍՏԱՑԻ ԲԱՑ

1

ՓԱՍՏԱՑԻ ՓԱԿ

2


ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԵՐԿՐՆԵՐ

AFGHANISTAN

AF

ALAND ISLANDS

AX

ALBANIA

AL

ALGERIA

DZ

AMERICAN SAMOA

AS

ANDORRA

AD

ANGOLA

AO

ANGUILLA

AI

ANTARCTICA

AQ

ANTIGUA AND BARBUDA

AG

ARGENTINA

AR

ARMENIA

AM

ARUBA

AW

AUSTRALIA

AU

AUSTRIA

AT

AZERBAIJAN

AZ

BAHAMAS

BS

BAHRAIN

BH

BANGLADESH

BD

BARBADOS

BB

BELARUS

BY

BELGIUM

BE

BELIZE

BZ

BENIN

BJ

BERMUDA

BM

BHUTAN

BT

BOLIVIA, PLURINATIONAL STATE OF

BO

BONAIRE, SINT EUSTATIUS AND SABA

BQ

BOSNIA AND HERZEGOVINA

BA

BOTSWANA

BW

BOUVET ISLAND

BV

BRAZIL

BR

BRITISH INDIAN OCEAN TERRITORY

IO

BRUNEI DARUSSALAM

BN

BULGARIA

BG

BURKINA FASO

BF

BURUNDI

BI

CÃTE D'IVOIRE

CI

CAMBODIA

KH

CAMEROON

CM

CANADA

CA

CAPE VERDE

CV

CAYMAN ISLANDS

KY

CENTRAL AFRICAN REPUBLIC

CF

CHAD

TD

CHILE

CL

CHINA

CN

CHRISTMAS ISLAND

CX

COCOS (KEELING) ISLANDS

CC

COLOMBIA

CO

COMOROS

KM

CONGO

CG

CONGO, THE DEMOCRATIC REPUBLIC OF THE

CD

COOK ISLANDS

CK

COSTA RICA

CR

CROATIA

HR

CUBA

CU

CURAÇAO

CW

CYPRUS

CY

CZECH REPUBLIC

CZ

DENMARK

DK

DJIBOUTI

DJ

DOMINICA

DM

DOMINICAN REPUBLIC

DO

ECUADOR

EC

EGYPT

EG

EL SALVADOR

SV

EQUATORIAL GUINEA

GQ

ERITREA

ER

ESTONIA

EE

ETHIOPIA

ET

FALKLAND ISLANDS (MALVINAS)

FK

FAROE ISLANDS

FO

FIJI

FJ

FINLAND

FI

FRANCE

FR

FRENCH GUIANA

GF

FRENCH POLYNESIA

PF

FRENCH SOUTHERN TERRITORIES

TF

GABON

GA

GAMBIA

GM

GEORGIA

GE

GERMANY

DE

GHANA

GH

GIBRALTAR

GI

GREECE

GR

GREENLAND

GL

GRENADA

GD

GUADELOUPE

GP

GUAM

GU

GUATEMALA

GT

GUERNSEY

GG

GUINEA

GN

GUINEA-BISSAU

GW

GUYANA

GY

HAITI

HT

HEARD ISLAND AND MCDONALD ISLANDS

HM

HOLY SEE (VATICAN CITY STATE)

VA

HONDURAS

HN

HONG KONG

HK

HUNGARY

HU

ICELAND

IS

INDIA

IN

INDONESIA

ID

IRAN, ISLAMIC REPUBLIC OF

IR

IRAQ

IQ

IRELAND

IE

ISLE OF MAN

IM

ISRAEL

IL

ITALY

IT

JAMAICA

JM

JAPAN

JP

JERSEY

JE

JORDAN

JO

KAZAKHSTAN

KZ

KENYA

KE

KIRIBATI

KI

KOREA, DEMOCRATIC PEOPLE'S REPUBLIC OF

KP

KOREA, REPUBLIC OF

KR

KUWAIT

KW

KYRGYZSTAN

KG

LAO PEOPLE'S DEMOCRATIC REPUBLIC

LA

LATVIA

LV

LEBANON

LB

LESOTHO

LS

LIBERIA

LR

LIBYA

LY

LIECHTENSTEIN

LI

LITHUANIA

LT

LUXEMBOURG

LU

MACAO

MO

MACEDONIA, THE FORMER YUGOSLAV REPUBLIC OF

MK

MADAGASCAR

MG

MALAWI

MW

MALAYSIA

MY

MALDIVES

MV

MALI

ML

MALTA

MT

MARSHALL ISLANDS

MH

MARTINIQUE

MQ

MAURITANIA

MR

MAURITIUS

MU

MAYOTTE

YT

MEXICO

MX

MICRONESIA, FEDERATED STATES OF

FM

MOLDOVA, REPUBLIC OF

MD

MONACO

MC

MONGOLIA

MN

MONTENEGRO

ME

MONTSERRAT

MS

MOROCCO

MA

MOZAMBIQUE

MZ

MYANMAR

MM

NAMIBIA

NA

NAURU

NR

NEPAL

NP

NETHERLANDS

NL

NEW CALEDONIA

NC

NEW ZEALAND

NZ

NICARAGUA

NI

NIGER

NE

NIGERIA

NG

NIUE

NU

NORFOLK ISLAND

NF

NORTHERN MARIANA ISLANDS

MP

NORWAY

NO

OMAN

OM

PAKISTAN

PK

PALAU

PW

PALESTINE, STATE OF

PS

PANAMA

PA

PAPUA NEW GUINEA

PG

PARAGUAY

PY

PERU

PE

PHILIPPINES

PH

PITCAIRN

PN

POLAND

PL

PORTUGAL

PT

PUERTO RICO

PR

QATAR

QA

RÉUNION

RE

ROMANIA

RO

RUSSIAN FEDERATION

RU

RWANDA

RW

SAINT BARTHELEMY

BL

SAINT HELENA, ASCENSION AND TRISTAN DA CUNHA

SH

SAINT KITTS AND NEVIS

KN

SAINT LUCIA

LC

SAINT MARTIN (FRENCH PART)

MF

SAINT PIERRE AND MIQUELON

PM

SAINT VINCENT AND THE GRENADINES

VC

SAMOA

WS

SAN MARINO

SM

SAO TOME AND PRINCIPE

ST

SAUDI ARABIA

SA

SENEGAL

SN

SERBIA

RS

SEYCHELLES

SC

SIERRA LEONE

SL

SINGAPORE

SG

SINT MAARTEN (DUTCH PART)

SX

SLOVAKIA

SK

SLOVENIA

SI

SOLOMON ISLANDS

SB

SOMALIA

SO

SOUTH AFRICA

ZA

SOUTH GEORGIA AND THE SOUTH SANDWICH ISLANDS

GS

SOUTH SUDAN

SS

SPAIN

ES

SRI LANKA

LK

SUDAN

SD

SURINAME

SR

SVALBARD AND JAN MAYEN

SJ

SWAZILAND

SZ

SWEDEN

SE

SWITZERLAND

CH

SYRIAN ARAB REPUBLIC

SY

TAIWAN, PROVINCE OF CHINA

TW

TAJIKISTAN

TJ

TANZANIA, UNITED REPUBLIC OF

TZ

THAILAND

TH

TIMOR-LESTE

TL

TOGO

TG

TOKELAU

TK

TONGA

TO

TRINIDAD AND TOBAGO

TT

TUNISIA

TN

TURKEY

TR

TURKMENISTAN

TM

TURKS AND CAICOS ISLANDS

TC

TUVALU

TV

UGANDA

UG

UKRAINE

UA

UNITED ARAB EMIRATES

AE

UNITED KINGDOM

GB

UNITED STATES

US

UNITED STATES MINOR OUTLYING ISLANDS

UM

URUGUAY

UY

UZBEKISTAN

UZ

VANUATU

VU

VENEZUELA, BOLIVARIAN REPUBLIC OF

VE

VIET NAM

VN

VIRGIN ISLANDS, BRITISH

VG

VIRGIN ISLANDS, U.S.

VI

WALLIS AND FUTUNA

WF

WESTERN SAHARA

EH

YEMEN

YE

ZAMBIA

ZM

ZIMBABWE

ZW

NO VALUE

NV

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿՆԵՐ

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ

PVK

ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

PCP

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

OTA

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

AHP

ՀՀ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ

HHA

ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

MKQ

ՀՀ-ՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

JKQ

ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

KAC

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

CHP


ԱՂՅՈՒՍԱԿ 5. ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

1

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

2

ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

3

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

4

ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

5

ԼԻԱԿԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

6

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

7

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

8

ՀԻՄՆԱԴՐԱՄ

9

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ

10

ԱՅԼ

11

ԱՌԿԱ ՉԷ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

12

ԱՂՅՈՒՍԱԿ 6. ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ

1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

2

ԱՂՅՈՒՍԱԿ 7. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ

ՀԱՃԱԽՈՐԴ

1

ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

2

ԱՂՅՈՒՍԱԿ 8. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԻ ՏԵՍԱԿՆԵՐ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ

1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

2

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

3

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

4

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ

5

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 19.04.22 թիվ 64-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.08.2022, թիվ 140-Ն 01.09.2022, թիվ 143-Ն
19.04.2022, թիվ 64-Ն 29.04.2022, թիվ 143-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան