Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 543-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 321-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Ազնավուր» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02652202) «Ֆիլին ԷՅԷՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00222421) 2022 թվականի hունիսի 24-ին կնքված՝ թիվ 24/22 PH պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական ծառայությունների մատուցում՝ ամսական 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 9-ի «Ազնավուրը» հիմնադրամի կողմից իրականացվող «Ազնավուր» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N 321-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |