Գլխավոր տեղեկություն
Համար
N 548-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 548-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 2)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի (6 տեղ՝ 202 արկղ, 568 կգ ընդհանուր քաշով, 1,727,248.56 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,473.55 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության

«Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

29.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 548-Ա որոշման

 

ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ

 

NN

ը/կ

Ստացողը

Նկարագրությունը

Կոդը

Արկղը

Քաշը (կգ)

Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Ավանեսյան Անահիտ – ՀՀ առողջապահության նախարարություն

Դեղեր

Air 247-01

64

303

1,316,093.84

2.

Ղազարյան Ս.- ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն

Դեղեր

Air 247-02

40

99

86,007.20

3.

Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ

Դեղեր

Air 247-03

24

111.6

103,217.60

4.

Տարագճյան Կ.- ՀԲԸՄ Քլոտյա Նազարյան բժշկական կենտրոն

Դեղեր

Air 247-04

21

28.4

47,122.56

5.

Աղաջանովա Ե. – «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

Դեղեր

Air 247-05

50

24.4

114,012

6.

Դանիելյան Ս. - ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ. Հ.

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

Դեղեր

Air 247-06

3

1.6

60,795.36

   Ընդամենը՝           202  568  1,727,248.56
   Փոխադրման ծախսեր՝    5,473.55
   Ընդամենը՝    1,732,722.11

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

 

29.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան