Գլխավոր տեղեկություն
Համար
N 1998-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2021 թվականի N 1998-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 2-րդ մասով և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժնի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի ներդիրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

09.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 9-ի N 1998-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) և լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները:

2. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրել և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրում կարող են կատարել միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն`

1) համապատասխան արտադրական բազա և անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, այդ թվում` կոմպրեսորային սարքավորումներ.

2) այդ աշխատանքները կատարելու համար համապատասխան որակավորում ունեցող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմ.

3) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա:

Լիցենզիան տրամադրվում, վերաձևակերպվում, գործունեության իրականացման վայրը փոփոխվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է, լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ լիցենզավորող մարմին) կողմից՝ «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով սահմանված ընթացակարգով:

3. Լիցենզիան տրամադրվում է անժամկետ:

4. Լիցենզավորված անձինք գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիցենզիայի հետ տրամադրվում են ներդիրներ ըստ գործունեության հետևյալ տեսակների՝

1) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրում.

2) գազաբալոնների պարբերական վկայագրում:

6. Լիցենզիայի ներդիրը տրամադրվում է լիցենզիայի հետ միաժամանակ: Հայտատուն կարող է դիմել ինչպես սույն կարգի 5-րդ կետում նշված գործունեության բոլոր տեսակների, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրի համար լիցենզիայի ներդիր ստանալու համար:

7. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով, ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը բավարարելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը հայտը բավարարելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, վերաձևակերպված կամ ժամկետը երկարաձգված լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուն`

ա. լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի` նշելով իրավաբանական անձի անվանումը, պետական հաշվառման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրում և գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնելու համար նախատեսված արտադրական բազայի սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերումը հաստատող վկայականի և պայմանագրի պատճենը և հատակագիծը,

գ. գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքների կատարման համար ներգրավվող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փաստաթղթերի պատճենները,

դ. սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման համար օգտագործվող չափման միջոցների՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով չափագիտության լիազոր մարմնի կողմից տրամադրված ստուգաչափման վկայականները,

ե. որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հայտատուի կողմից ներկայացված արտադրական բազայի վերաբերյալ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված փորձագիտական եզրակացությունը,

զ. արտադրական բազայի հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության մասին տեղեկանք՝ համաձայն N 6 ձևի.

2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուն`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի` նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն, գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

գ. սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրում և գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնելու համար նախատեսված արտադրական բազայի սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերումը հաստատող վկայականի և պայմանագրի պատճենը և հատակագիծը,

դ. գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքների կատարման համար ներգրավվող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փաստաթղթերի պատճենները,

ե. սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման համար օգտագործվող չափման միջոցների՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով չափագիտության լիազոր մարմնի կողմից տրամադրված ստուգաչափման վկայականները,

զ. որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հայտատուի կողմից ներկայացված արտադրական բազայի վերաբերյալ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված փորձագիտական եզրակացությունը,

է. արտադրական բազայի հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության մասին տեղեկանք՝ համաձայն N 6 ձևի:

9. Գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և (կամ) պարբերաբար վկայագրող աշխատանքներ կատարող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորումը հավաստող փաստաթղթերի տրամադրումն իրականացնում են Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այն ուսումնական հաստատությունները կամ կազմակերպությունները, որոնց կողմից մշակված ծրագրերը և ուսումնական պլանները հաստատված են կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:

Լիցենզավորված կամ հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված կազմակերպություններում անձի կողմից ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և պարբերաբար վկայագրելու բնագավառներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը համարվում է անձի՝ տվյալ մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը լիցենզավորող մարմին են ներկայացվում առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

11. Լիցենզավորման հանձնաժողովն ուսումնասիրում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա հանձնաժողովն ընդունում է եզրակացություն և այն ներկայացնում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

12. Լիցենզավորող մարմնի ղեկավարի դրական որոշման հիման վրա հայտատուին է տրամադրվում լիցենզիա և գործունեության տեսակին համապատասխան լիցենզիայի ներդիր (ներդիրներ): Բացասական որոշման դեպքում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացվում է հայտատուին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

13. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Լիցենզիան և լիցենզիայի ներդիրներն ստորագրվում և կնքվում են լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից:

15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 8-րդ կետի պահանջներին.

2) լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր.

3) հայտատուի կողմից ներկայացված արտադրական բազան չի համապատասխանում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և (կամ) գազաբալոններ պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաներին սույն կարգի III բաժնում ներկայացվող պահանջներին:

 

III. ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԴՐՈՂ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՎԿԱՅԱԳՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

16. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է բաղկացած լինեն հետևյալ տեղամասերից`

1) գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու տեղամաս` առնվազն 72 քառակուսի մետր չափերով և 6 մետր նվազագույն լայնությամբ (այսուհետ` տեղադրելու տեղամաս).

2) գազաբալոնները պարբերաբար վկայագրելու և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերը փորձարկելու տեղամաս` առնվազն 72 քառակուսի մետր չափերով և 6 մետր նվազագույն լայնությամբ (այսուհետ` փորձարկելու տեղամաս).

3) սեղմված օդի կուտակման համակարգով` առնվազն 15.0 քառակուսի մետր և ավելի մակերեսով (այսուհետ` ճնշակային տեղամաս):

17. Տեղադրման և փորձարկման տեղամասերը պետք է հագեցված լինեն անհրաժեշտ տեխնոլոգիական և տեսանկարահանող սարքավորումներով, ապահովված լինեն տեխնոլոգիական սարքավորումների գործելու համար երկու ցուցանիշներով սեղմված օդի մատակարարմամբ`

1) ցածր ճնշման 0.4-0.6 ՄՊա,

2) բարձր ճնշման 20.0-22.0 ՄՊա:

18. Տեղադրման տեղամասի բարձրությունը պետք է լինի`

1) թեթև մարդատար ավտոմոբիլների, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսների (միկրոավտոբուսների) և մինչև 1.5 տոննա բեռնատարողության ավտոմոբիլների համար` 4.2 մ-ից ոչ պակաս.

2) մինչև 8.5 մետր երկարություն և 2.5 մետր լայնություն ունեցող ավտոբուսների ու բեռնատար ավտոմոբիլների համար` 5.0 մետրից ոչ պակաս:

19. Սարքավորումների տեղաբաշխումը և բացվածքների լայնությունը պետք է հաշվի առնեն գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու տեղամասում, պահեստում կամ ժամանակավոր պահպանման հարթակներում ամբարձահեծանի և սայլակի օգնությամբ խոշորաչափ թափքերի, հավաքված գազաբալոնների և այլնի ազատ տեղաշարժը:

20. Բացի գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման համար նախատեսված հիմնական տեխնոլոգիական սարքավորումներից, տեղամասերը պետք է կահավորված լինեն նաև այլ սարքավորումներով` գույք, դարակաշարեր, գործասեղաններ, սայլակներ և բռնիչներ:

21. Գազաբալոնային սարքավորումներն ստուգելու, նորոգելու, նախապատրաստելու, լրակազմավորելու և գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրելու տեղամասերը կարող են համատեղվել, որպեսզի բաժանիչ միջնապատի ու հատուկ հանդերձավորման կարիք չլինի:

22. Գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպությունների արտադրական բազաները կազմող բոլոր շինությունները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմերին ու պահանջներին, սանիտարական նորմերին և կանոններին:

23. Փորձարկելու տեղամասի մասնաշենքի շինության բարձրությունը պետք է լինի առնվազն 4.2 մետր:

(23-րդ կետը փոփ. 28.07.22 N 1159-Ն)

24. Փորձարկելու տեղամասը պետք է կահավորված լինի նաև սեղմված բնական գազի բացթողման և գազաբալոնները գազազերծելու կետերով, նախատեսված լինեն եռակի օդափոխանակում ապահովող հարկադրական-օդաքաշ օդափոխության համակարգով, ինչպես նաև բնական օդաքաշով: Ջերմաստիճանը պետք է լինի 120C-ից ոչ պակաս:

25. Ճնշակային տեղամասը տեղաբաշխվում է առանձին (մեկուսացված) շինությունում և ներառում է ճնշակային տեղակայանք, սեղմված օդի կուտակիչ:

26. Բարձր ճնշման սեղմված օդի մատակարարումն իրականացվում է ճնշակային տեղակայանքից սեղմված օդի կուտակիչից:

27. Որպես բարձր ճնշման սեղմված օդի կուտակիչ` օգտագործվում են նաև սեղմված բնական գազի համար նախատեսված շրջանակ-տակդիրին մոնտաժված և պատին ամրացված 300 լիտր ընդհանուր ծավալից ոչ պակաս ավտոմոբիլային գազաբալոնները:

28. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է բաղկացած լինեն 16-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված տեղամասերով և համապատասխանեն դրանց ներկայացվող պահանջներին:

29. Պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է բաղկացած լինեն սույն կարգի 16-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տեղամասերով և համապատասխանեն դրանց ներկայացվող պահանջներին:

30. Հայտատուի կողմից ներկայացված արտադրական բազայի սույն կարգի III բաժնում ներկայացվող պահանջներին համապատասխանությունը, ինչպես նաև ներկայացրած փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում (արտադրական բազայում) ուսումնասիրություն իրականացնելու միջոցով, որի մասին հայտատուն ծանուցվում է ուսումնասիրություն իրականացնելուց առնվազն 3 օր առաջ:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

31. Լիցենզավորված անձը գործունեության իրականացման վայրում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նոր ներդիր ստանալու նպատակով առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային տարբերակով լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) հայտ` համաձայն N 3 ձևի.

2) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրում և գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնելու համար նախատեսված արտադրական բազայի սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերումը հաստատող վկայականի և պայմանագրի պատճենը և հատակագիծը.

3) գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքների կատարման համար ներգրավվող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի որակավորման փաստաթղթերի պատճենները.

4) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման համար օգտագործվող չափման միջոցների՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով չափագիտության լիազոր մարմնի կողմից տրամադրված ստուգաչափման վկայականները.

5) որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հայտատուի կողմից ներկայացված արտադրական բազայի վերաբերյալ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված փորձագիտական եզրակացությունը.

6) արտադրական բազայի՝ հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության մասին տեղեկանք:

32. Նոր ներդիր ստանալու մասին հայտն ստանալու օրվան հաջորդող՝ ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորման հանձնաժողովն ուսումնասիրում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա հանձնաժողովն ընդունում է եզրակացություն և այն ներկայացնում լիցենզավորող մարմնի ղեկավարին:

Լիցենզավորող մարմնի ղեկավարի դրական որոշման հիման վրա հայտատուին տրամադրվում է գործունեության տեսակին համապատասխան լիցենզիայի ներդիր: Բացասական որոշման դեպքում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացվում է հայտատուին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

Լիցենզավորող մարմնի դրական որոշման դեպքում հայտատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է նոր ներդիր:

33. Լիցենզավորված անձի նոր ներդիր ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե՝

1) նոր ներդիր ստանալու վերաբերյալ լիցենզավորման մարմին ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 31-րդ կետի պահանջներին.

2) լիցենզիայի ներդիր ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր.

3) հայտատուի կողմից ներկայացված արտադրական բազան չի համապատասխանում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և (կամ) գազաբալոններ պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաներին սույն կարգի III բաժնում ներկայացվող պահանջներին:

34. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության մեկից ավելի ներդիր ունեցող լիցենզավորված անձը գործունեության տեսակներից մեկից հրաժարվելու դեպքում լիազոր մարմնին ներկայացնում է դիմում՝ համաձայն N 4 ձևի, որին կցվում է տվյալ գործունեության տեսակի համար տրամադրված ներդիրը:

35. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության լիցենզիայից հրաժարվելու դեպքում լիցենզավորված անձը լիազոր մարմնին ներկայացնում է դիմում՝ համաձայն N 5 ձևի, որին կցվում են լիցենզիայի և ներդիրի (ներդիրների) բնօրինակները:

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

___________________________________________________________________________

(հայտատուի անվանումը, պետական հաշվառման համարը)

___________________________________________________________________________

(գտնվելու վայրը, էլ. փոստը, հեռախոսահամարը)

 

Խնդրում եմ տրամադրել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիա և ներդիր (ներդիրներ) գործունեության հետևյալ տեսակի (տեսակների) համար՝

1. ___________________________________________________________________________ ,

2. ___________________________________________________________________________ :

Գործունեության իրականացման վայրը (հասցեն) __________________________________ :

Հայտին կցվում են՝

1) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրում և գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնելու համար նախատեսված արտադրական բազայի սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերումը հաստատող վկայականի և պայմանագրի պատճենը և հատակագիծը.

2) գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքների կատարման համար ներգրավվող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փաստաթղթերի պատճենները.

3) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման համար օգտագործվող չափման միջոցների՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով չափագիտության լիազոր մարմնի կողմից տրամադրված ստուգաչափման վկայականները.

4) որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ներկայացված արտադրական բազայի վերաբերյալ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված փորձագիտական եզրակացությունը.

5) արտադրական բազայի՝ հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության մասին տեղեկանքը.

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (կցվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

 

Հայտատու

 ------------------

(պաշտոնը)

 ----------------------------

(ստորագրությունը)

 ----------------------------

(անունը, ազգանունը)

 

  ___ _____________ 20  թ.

 

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

___________________________________________________________________________ 

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________________ 

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

___________________________________________________________________________ 

(բնակության վայրը, հեռախոսահամարը, էլ․փոստը)

 

Խնդրում եմ տրամադրել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիա և ներդիր (ներդիրներ) գործունեության հետևյալ տեսակի (տեսակների) համար՝

1. ___________________________________________________________________________  

2. ___________________________________________________________________________  :

Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ___________________________________ :

 

Հայտին կցվում են՝

1) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրում և գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնելու համար նախատեսված արտադրական բազայի սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերումը հաստատող վկայականի և պայմանագրի պատճենը և հատակագիծը.

2) գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքների կատարման համար ներգրավվող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փաստաթղթերի պատճենները.

3) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման համար օգտագործվող չափման միջոցների՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով չափագիտության լիազոր մարմնի կողմից տրամադրված ստուգաչափման վկայականները.

4) որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ներկայացված արտադրական բազայի վերաբերյալ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված փորձագիտական եզրակացությունը.

5) արտադրական բազայի՝ հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության մասին տեղեկանքը.

6) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

7) պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (կցվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

 

 

Հայտատու

 ------------------

(պաշտոնը)

 ----------------------------

(ստորագրությունը)

 ----------------------------

(անունը, ազգանունը)

 

  ___ _____________ 20  թ.

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

___________________________________________________________________________ 

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________________ 

(կազմակերպության իրավաբանական հասցեն կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, էլ. փոստը, հեռախոսահամարը)

 

 

Խնդրում եմ տրամադրել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների

պարբերական վկայագրման գործունեության իրականացման

_____________________

(լիցենզիայի համարը)

լիցենզիայի ներդիր

գործունեության հետևյալ տեսակի համար

___________________________________________________________________________ 

 

Հայտին կցվում են՝

1) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրում և գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնելու համար նախատեսված արտադրական բազայի սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերումը հաստատող վկայականի և պայմանագրի պատճենը և հատակագիծը.

2) գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքների կատարման համար ներգրավվող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փաստաթղթերի պատճենները.

3) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման համար օգտագործվող չափման միջոցների՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով չափագիտության լիազոր մարմնի կողմից տրամադրված ստուգաչափման վկայականները.

4) որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ներկայացված արտադրական բազայի վերաբերյալ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված փորձագիտական եզրակացությունը.

5) արտադրական բազայի՝ հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության մասին տեղեկանքը:

 

Հայտատու

 ------------------

(պաշտոնը)

 ----------------------------

(ստորագրությունը)

 ----------------------------

(անունը, ազգանունը)

 

  ___ _____________ 20  թ.

 

Ձև N 4

 

Դիմում

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

___________________________________________________________________________ 

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________________ 

(կազմակերպության իրավաբանական հասցեն կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, էլ. փոստը, հեռախոսահամարը)

 

Խնդրում եմ ուժը կորցրած ճանաչել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների

պարբերական վկայագրման գործունեության իրականացման

_________________

(լիցենզիայի համարը)

լիցենզիայի

 

______________ ներդիրը:

(ներդիրի համարը)

 

Կից ներկայացնում եմ ներդիրի բնօրինակը:

 

Դիմող

 ------------------

(պաշտոնը)

 ----------------------------

(ստորագրությունը)

 ----------------------------

(անունը, ազգանունը)

 

  ___ _____________ 20  թ.

 

Ձև N 5

 

Դիմում

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

___________________________________________________________________________ 

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________________ 

(կազմակերպության իրավաբանական հասցեն կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, էլ. փոստը, հեռախոսահամարը)

 

Խնդրում եմ ուժը կորցրած ճանաչել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների
պարբերական վկայագրման գործունեության իրականացման

_________________

(լիցենզիայի համարը)

լիցենզիայի և

 

 _________________ ներդիրը (ներդիրները):

(ներդիրի համարը)

 

Կից ներկայացնում եմ լիցենզիայի և ներդիրի (ներդիրների) բնօրինակները:

 

Դիմող

 ------------------

(պաշտոնը)

 ----------------------------

(ստորագրությունը)

 ----------------------------

(անունը, ազգանունը)

 

___ _____________ 20  թ.

 

Ձև N 6

 

___________________________________________________________________________  

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

Տեղեկանք

 

արտադրական բազայի հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության մասին

 

NN

ը/կ

Տեխնոլոգիական սարքավորումների անվանումը

Նշում առկայության մասին

Քանակը

Ա. Գազաբալոնները վկայագրելու տեղամաս

1.

Գազաբալոնների հիդրավլիկ փորձարկման կայանք՝ թվային

ճնշաչափով

   

2.

Գազաբալոնների փականների ու անցումային կցիչների

ապամոնտաժման ու մոնտաժման կայանք

   

3.

Կշեռք

   

4.

Օդաճնշակային կայանք և կուտակիչներ

   

5.

Գազաբալոն տեղափոխելու սայլակ

   

6.

Փականագործական գործիքների հավաքածու

   

7.

Գազաբալոնների տեղափոխման բռնիչ

   

Բ. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը ճնշափորձարկելու տեղամաս

1.

Գործիքապահոց կողասեղան` հատուկ գործիքների համար

   

2.

Դարակաշար

   

3.

Սեղմված օդի կուտակիչ

   

4.

Ճնշակային տեղակայանք

   

5.

Վակուումային տեղակայանք

   
 

Անվտանգության միջոցներ

   

1.

Կրակմարիչներ

   

2.

Հրահանգներ

   

3.

Անհատական պաշտպանության միջոցներ

   

 

Հայտատու

 ------------------

(պաշտոնը)

 ----------------------------

(ստորագրությունը)

 ----------------------------

(անունը, ազգանունը)

 

___ _____________ 20  թ.

(հավելվածը փոփ. 28.07.22 N 1159-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 9-ի N 1998-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  ԳԲ N 00000

 

Տրվում է

______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար`

անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Գործունեության տեսակը`

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում

 

Գործունեության իրականացման վայրը _________________________________

Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը _________________________________

Լիցենզիայի գործողության ժամկետը  _________________________________

 

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարար

 ----------------------------

(ստորագրությունը)

 ----------------------------

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

_____ ________________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 9-ի N 1998-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման

 

N ____________ լիցենզիայի

 

Ներդիր N 0000

 

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը

________________________________

 

Գործունեության ոլորտը (տեսակը) ________________________________

Ներդիրի տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը _____________________

 

Գործողության ժամկետը՝

 

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարար

 ----------------------------

(ստորագրությունը)

 ----------------------------

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.07.2022, N 1159-Ն 29.07.2022, N 1998-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան