Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-1-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.01.2007-26.06.2011)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.29
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին կետի «3 հոդվածի» բառերը հանել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում`

1) 1-ին կետը «ընտրությունների ժամանակ նաև» բառերից հետո լրացնել «համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող» բառերով, իսկ նույն կետի «Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված` 18 տարին լրացած» բառերը հանել.

2) 1-ին կետի «յուրաքանչյուր անձ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ոք» բառերով.

3) 1-ին կետի երկրորդ պարբերությունում «փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող» բառերով.

4) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները` սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 6-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընտրություններում քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է և հետապնդվում օրենքով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 7-րդ հոդվածում`

1) 4-րդ կետի «կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանը վարող լիազոր մարմինը» բառերով.

2) 6-րդ կետի երրորդ նախադասությունը «երեքժամյա պարբերականությամբ» բառերից հետո լրացնել «` ըստ ընտրատարածքների» բառերով.

3) 6-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համապետական ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին ամփոփ տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից հեռահաղորդակցության միջոցներով ստացված տվյալների հիման վրա` քվեարկության հաջորդ օրը` մինչև ժամը 10.00-ն:».

4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է Հայաստանի հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների միջոցով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքից:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հուլիս և հունվար ամիսներին, ճշգրտում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը և այն, ըստ համայնքների և ըստ մարզերի, իսկ համապետական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից առնվազն 41 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքի մշտական և անբաժանելի մասն է, որտեղ ըստ մարզերի և ըստ համայնքների, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև ըստ ընտրական տեղամասերի, տեղադրվում են ընտրողների` սույն օրենսգրքի 11 հոդվածի 2-րդ կետով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխանող ցուցակները:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 10-րդ հոդվածում`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում է սույն օրենսգրքի 2 հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ` նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղման մեջ գտնվող ոստիկանության ծառայողների ցուցակը` դրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը, եթե անձնագրում առկա է), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և հաշվառման վայրի հասցեն:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը՝ ըստ ներկայացված ցուցակների, ոստիկանության ծառայողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 11 հոդվածով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան կազմում է տեղամասում քվեարկող ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակ՝ ստորագրելով և կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը, և քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների վերջնական ցուցակի հետ միասին տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:».

2) 5-րդ կետը «(քաղաքացիները)» բառից հետո լրացնել «, բացառությամբ տեղական ինքնակառավարման ընտրությունների,» բառերով.

3) 6-րդ կետը «իրավունք ունեցող» բառերից հետո լրացնել «և հայտ ներկայացրած» բառերով.

4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Զորամասի տարածքից դուրս հաշվառված զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «քաղաքացիների» բառը փոխարինել «ընտրողների» բառով.

2) 2-րդ կետի 4-րդ ենթակետի «հաշվառված է այլ համայնքում կամ» բառերը հանել.

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համարակալումը կատարվում է ըստ տեղամասերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաև ընտրական տեղամասի համարը, նախատեսվում է 4 լրացուցիչ սյունակ՝ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի և համարի, ընտրողի ստորագրության, հանձնաժողովի՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամի ստորագրության և լրացուցիչ նշումների համար:».

4) 4-րդ կետի «(Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կամ հանրաքվեի)» բառերը հանել, իսկ «քաղաքացու» բառը փոխարինել «ընտրողի» բառով.

5) 5-րդ կետի երկրորդ նախադասությունը «Ընտրողների» բառից հետո լրացնել «ցուցակը կազմում, էջակալում,» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև» բառերը հանել.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընտրողների վերջնական ցուցակները` ըստ տեղամասերի, և տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` տպագրված երկու օրինակից (ընտրողների ցուցակների 1-ին օրինակը` կազմված մատյանի ձևով, 2-րդ օրինակը` տեղամասային կենտրոնում փակցնելու համար), ինչպես նաև սույն օրենսգրքի 141 հոդվածով սահմանված ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից 2 օր առաջ տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

«21. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետներում, ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչով, տրամադրում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:».

4) 3-րդ կետի «կազմված» բառը փոխարինել «հաշվառված» բառով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին կետի երկրորդ նախադասության «Զինվորական մասերում, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմված և ընտրողների ստորագրած» բառերը փոխարինել «Ընտրողների կողմից ստորագրված» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լիազոր մարմինը սույն օրենսգրքի 11 հոդվածի 2-րդ կետով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները բավարարող` Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը` ըստ մարզերի և ըստ համայնքների, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև` ըստ ընտրական տեղամասերի, տեղադրում է Ինտերնետում:».

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Յուրաքանչյուր ոք, կուսակցություն իրավունք ունի լիազոր մարմնից կամ նրա ստորաբաժանումներից դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, ստանալու ըստ մարզերի և ըստ համայնքների, իսկ ընտրությունների դեպքում նաև` ըստ ընտրական տեղամասերի, ընտրողների ազգային գրանցամատյանում ընդգրկված, սույն օրենսգրքի 11 հոդվածի 2-րդ կետով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները բավարարող ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչով կամ թղթային տարբերակով` համապատասխան վճարով:».

4) 4-րդ կետի «ցուցակների մեկ օրինակը» բառերը փոխարինել «ցուցակը» բառով.

5) 6-րդ կետը «օրինակը» բառից հետո լրացնել «, այդ թվում` լրացուցիչ ցուցակները,» բառերով.

6) 7-րդ կետի «կազմվող» բառը փոխարինել «հաշվառված» բառով.

7) 8-րդ կետը լրացնել «, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «Յուրաքանչյուր անձ» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր ոք» բառերով, իսկ «տեղ գտած անճշտությունների» բառերը փոխարինել «տեղ գտած անճշտությունները վերացնելու» բառերով.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն կետով սահմանված ժամկետներում ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեն նաև կուսակցությունները:».

3) 6-րդ կետը «ընտրողների ցուցակներում» բառերից հետո լրացնել «տեղ գտած անճշտությունները վերացնելու, ցուցակներում» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 141-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը «քաղաքացիները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տվյալ ընտրական տեղամասի տարածքում հաշվառված, սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացիները` լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման տեղեկանքի առկայության դեպքում» բառերով.

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին լիազոր մարմնի ստորաբաժանման տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».

3) 3-րդ կետը «վճռի» բառից հետո լրացնել «կամ լիազոր մարմնի` համապատասխան ստորաբաժանման տեղեկանքի» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ընտրողների ձայները հաշվելու» բառերը փոխարինել «քվեարկության արդյունքներն ամփոփելու» բառերով.

2) 3-րդ կետի «մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր տեղակայված» բառերը հանել.

3) 4-րդ կետը «մեծամասնական ընտրակարգով ընտրությունների» բառերից հետո լրացնել «քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ» բառերով, իսկ նույն կետի առաջին նախադասության «ընտրական տեղամասեր» բառերը փոխարինել «տեղամասային կենտրոններ» բառերով.

4) 4-րդ կետի երկրորդ նախադասության «Ընտրական տեղամասեր» բառերը փոխարինել «Նույն ժամկետում տեղամասային կենտրոններ» բառերով.

5) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետով սահմանված թիվը կարող է փոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման դեպքում, բայց ոչ ավելի, քան մեկ տոկոսի չափով:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 16-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տեղամասային կենտրոնում քվեարկության բնականոն ընթացքն ապահովող անհրաժեշտ կահավորման համար պատասխանատու է համապատասխան համայնքի ղեկավարը:».

2) 3-րդ կետի «մոտակա ընտրական տեղամասից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերում,» բառերը հանել:

 

Հոդված 14. Օրենսգրքի 171-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը «հանձնաժողովը» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանում ընդգրկված ընտրողների թվի հիման վրա» բառերով.

2) 4-րդ կետի առաջին նախադասությունը «շեղումը» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր ընտրատարածքի համար» բառերով.

3) 4-րդ կետի երկրորդ նախադասությունում «Եթե որևէ ընտրատարածքում ընտրողների թիվը գերազանցում է ընտրողների ընդհանուր թվի և ընտրատարածքների թվի հարաբերության 10 տոկոսը» բառերը փոխարինել «Եթե ընտրատարածքում ընտրողների թվի և ընտրողների ընդհանուր թվի ու ընտրատարածքների թվի հարաբերության տարբերությունը՝ բացարձակ արժեքով, գերազանցում է ընտրողների ընդհանուր թվի ու ընտրատարածքների թվի հարաբերության 10 տոկոսը» բառերով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 18-րդ հոդվածում`

1) 8-րդ կետը «կուսակցությունները» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքները)» բառերով, «կուսակցությանը» բառից հետո՝ «, կուսակցությունների դաշինքին» բառերով, իսկ «կուսակցության» բառից հետո` «, կուսակցությունների դաշինքի» բառերով.

2) 8-րդ կետի «որոշում» բառը փոխարինել «վճիռ» բառով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 19-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում են սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնության կամ պատերազմի քարոզումը, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքումը, ինչպես նաև ռասայական, ազգային կամ կրոնական ատելություն առաջացնող նյութերի հրապարակումն ու տարածումը:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հաջորդ օրը» բառերով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության, այլ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների լրագրողներին, խմբագրությունների անդամներին, ովքեր գրանցված են որպես թեկնածուներ, արգելվում են ընտրությունների լուսաբանումը և ռադիո ու հեռուստահաղորդումների վարումը:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում «կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերը հանել:

 

Հոդված 20. Օրենսգրքի 25-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «տարածքում» բառը փոխարինել «բոլոր մարզերում» բառերով.

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«8) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:».

3) 11-րդ կետի «Գրանցված» բառը փոխարինել «Համապետական ընտրությունների ժամանակ» բառերով.

4) 11-րդ կետը «Նախագահի» բառից հետո լրացնել «թեկնածուների» բառով:

 

Հոդված 21. Օրենսգրքի 26-րդ հոդվածի «կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը» բառերը փոխարինել «կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերով, իսկ երկրորդ պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

 

Հոդված 22. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը «Թեկնածուն» բառից հետո լրացնել «կամ նրա լիազոր ներկայացուցիչը» բառերով:

 

Հոդված 23. Օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին կետում`

1) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ծանոթանալու ընտրական փաստաթղթերին, այդ թվում՝ դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի տված համապատասխան տեղեկանքին.».

2) 3-րդ ենթակետի «համապատասխան» բառը փոխարինել «տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական» բառերով.

3) 3-րդ ենթակետի «հանձնաժողովի նախագահը և քարտուղարը» բառերը փոխարինել «հանձնաժողովի նախագահը (տեղակալը) և քարտուղարը» բառերով.

4) 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ֆիզիկապես ներկա գտնվելու հանձնաժողովի՝ ընտրողների գրանցում իրականացնող, քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող անդամների, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփը հսկող անդամի կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ ենթակետով.

«61) քվեարկության օրը հետևել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ.».

6) 7-րդ ենթակետը «ամփոփմանը» բառից առաջ լրացնել «քվեարկության արդյունքների» բառերով:

 

Հոդված 24. Օրենսգրքի 28-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել համապատասխան հրավերի առկայության դեպքում:

Սույն կետում նշված կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`

1) Հանրապետության Նախագահը.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

 

Հոդված 25. Օրենսգրքի 29-րդ հոդվածում`

1) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 6-րդ կետի «ընտրության ավարտից 10 օր հետո» բառերը փոխարինել «ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չի նշանակվել: Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում դիտորդական կազմակերպությունների վերագրանցում չի պահանջվում:»:

 

Հոդված 26. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը «ծանոթանալ» բառից հետո լրացնել «տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող» բառերով:

 

Հոդված 27. Օրենսգրքի 33-րդ հոդվածում`

1) 3-րդ կետի «վճռաբեկ դատարանի դատավորները» բառերը փոխարինել «դատական ծառայողները» բառերով.

2) 9-րդ կետի երրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համապետական ընտրությունների, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրության կամ ընտրատարածքի՝ միաժամանակ 5 և ավելի համայնքում կամ (և) 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) յուրաքանչյուր ամսվա համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի վարձատրության 50 տոկոսի չափով, իսկ հանձնաժողովի անդամը՝ նույն ժամանակահատվածի համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի մեկ ամսվա վարձատրության 50 տոկոսի չափով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նշանակված դատական ծառայողներն ընտրական հանձնաժողովում աշխատում են հասարակական հիմունքներով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները՝ 15000-ական դրամի չափով, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների:

Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները: Պարտականությունների անհարգելի չկատարումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:»:

 

Հոդված 28. Օրենսգրքի 34-րդ հոդվածում`

1) 1-ին կետը «վկայականներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու համար հայտերի ընդունման օրվանից առնվազն 10 օր առաջ ԶԼՄ-ներով հայտարարություն է անում հայտերի ներկայացման ժամկետի և կարգի մասին: Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու իրավունք ունեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հայտ ներկայացրած Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները: Դասընթացների արդյունքներով ստուգարք հանձնելը հիմք է քաղաքացիներին որակավորման վկայականներ տրամադրելու համար:».

3) 4-րդ կետը «դատարանի անդամները,» բառերից հետո լրացնել «դատավորները,» բառով, իսկ «դատախազության» բառից հետո` «դատական ակտերի հարկադիր կատարման, քրեակատարողական, մաքսային ծառայությունների,» բառերով:

 

Հոդված 29. Օրենսգրքի 35-րդ հոդվածում`

1) 1-ին կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կազմից» բառերը փոխարինել «դատական ծառայողների կազմից» բառերով.

2) 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նշանակած մեկ դատական ծառայողից:».

3) 2-րդ կետի «վճռաբեկ դատարանի դատավորների թվից» բառերը փոխարինել «դատական ծառայողների թվից» բառերով.

4) 3-րդ կետը «կազմը» բառից հետո լրացնել «` առաջարկությունը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում,» բառերով.

5) 6-րդ կետի վերջին նախադասության «նախկին» բառը հանել, իսկ «հանձնաժողովի նախագահը» բառերը փոխարինել «հանձնաժողովի տարիքով ավագ անդամը» բառերով.

6) 9-րդ կետի «քվեարկության մասնակիցների առավել ձայներ ստացած թեկնածուն» բառերը փոխարինել «քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն» բառերով:

 

Հոդված 30. Օրենսգրքի 36-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում վճռաբեկ դատարանի և Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նշանակած ներկայացուցիչների, որոնք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակում են ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կազմից» բառերը փոխարինել «բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ դատական ծառայողների, որոնք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակում են դատական ծառայողների կազմից» բառերով.

2) 1-ին կետի երրորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կազմից» բառերը փոխարինել «դատական ծառայողների կազմից» բառերով.

3) 1-ին կետի վերջին պարբերությունը «կազմը» բառից հետո լրացնել «` առաջարկությունը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում,» բառերով.

4) 4-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը վարում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:»:

 

Հոդված 31. Օրենսգրքի 37-րդ հոդվածում`

1) 2-րդ կետի «24» թիվը փոխարինել «19» թվով, իսկ «21»-ը` «16» թվով.

2) 3-րդ կետի «վկայագիր» բառը փոխարինել «վկայական» բառով.

3) 7-րդ կետի «սույն հոդվածի 6-րդ կետով» բառերը հանել, «տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվելուց» բառերը փոխարինել «սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետից» բառերով.

4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից 14, իսկ վերաքվեարկություն անցկացվելու դեպքում` վերաքվեարկության օրվանից 14 օր հետո:»:

 

Հոդված 32. Օրենսգրքի 38-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

«21. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու լիազորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից միևնույն անձը երեք ամսվա ընթացքում կրկնակի անգամ չի կարող առաջադրվել ընտրական հանձնաժողովների կազմում:».

2) 3-րդ կետի «կողմից» բառը փոխարինել «ներկայացմամբ, կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերով.

3) 31-րդ կետի 1-ին ենթակետը «20 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «՝ մինչև ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը,» բառերով.

4) 31-րդ կետի 1-ին ենթակետում «վճռաբեկ դատարանի դատավորների կազմից` այն հաշվով, որ հանձնաժողովի անդամների թիվը պակաս չլինի ընդհանուր թվի երկու երրորդից» բառերը փոխարինել «դատական ծառայողների կազմից` այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները» բառերով.

5) 31-րդ կետի 2-րդ ենթակետը «չկատարելու դեպքում» բառերից հետո լրացնել «՝ մինչև ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը,» բառերով.

6) 31-րդ կետի 2-րդ ենթակետի «ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվից` այն հաշվով, որ հանձնաժողովի անդամների թիվը պակաս չլինի ընդհանուր թվի երկու երրորդից» բառերը փոխարինել «դատական ծառայողների թվից` այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները» բառերով.

7) 31-րդ կետի 3-րդ ենթակետի «20» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «15» թիվը` «5» թվով, իսկ «և դրան նախորդող օրը» բառերը հանել.

8) 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներում թափուր մնացած տեղերը լրացվում են այդ անդամին նշանակած մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` տասնօրյա ժամկետում:»:

 

Հոդված 33. Օրենսգրքի 39-րդ հոդվածում`

1) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 6-րդ կետը «ավելին» բառից հետո լրացնել «, բացառությամբ համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ ընկած ժամանակահատվածում կայացող հերթական նիստերի» բառերով.

3) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ, հերթական նիստերն իրավազոր են անկախ նիստին ներկա անդամների թվից, եթե սպառված են հանձնաժողովի` նիստ գումարելու համար անհրաժեշտ թվով անդամներին նիստին մասնակից դարձնելու բոլոր հնարավորությունները:».

4) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը:».

5) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ, որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին կողմ քվեարկած հանձնաժողովի անդամների թիվը մեծ է դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների թվից:»:

 

Հոդված 34. Օրենսգրքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 40.

Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումները, այդ թվում` քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները, ներկայացվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, բացառությամբ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), բացառությամբ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների, կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի վերացնելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` սույն օրենսգրքի պահանջներին հակասող որոշումը և հարցի վերաբերյալ ընդունելու համապատասխան որոշում, որը ենթակա է պարտադիր կատարման ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Սույն կետի պահանջը չի տարածվում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների վրա:

Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կարող է այդ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչել: Սույն կետով սահմանված կարգով տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում տվյալ փաստի կապակցությամբ առկա նյութերը ներկայացվում են դատախազություն` քրեական գործ հարուցելու նպատակով:

5. Ընտրական հանձնաժողովի որոշումները, ընտրական հանձնաժողովի և (կամ) հանձնաժողովի պաշտոնատար անձի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից մինչև 5 օր հետո՝ մինչև ժամը 12.00-ն, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ, 9-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերի:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները կարող են ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 14.00-ն:

7. Ընտրություններ նշանակվելուց հետո՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ընտրական հանձնաժողովները ստացված դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունում հնգօրյա ժամկետում: Քվեարկության օրվան կամ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետին նախորդող 5 օրերի ընթացքում ստացված դիմումները քննարկվում և սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում համապատասխանաբար մինչև քվեարկության օրը կամ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը:

8. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու մասին դիմումների վերաբերյալ դատարանները վճիռներ կայացնում են սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում: Այդ վճիռները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

9. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, լուծում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը:

10. Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ընտրությունների արդյունքներով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել՝

1) առաջին ատյանի դատարան՝ գյուղական համայնքների դեպքում.

2) վերաքննիչ դատարան՝ քաղաքային համայնքների (Երևանի թաղային համայնքների) դեպքում:

11. Համայնքի ավագանու անդամների ընտրությունների արդյունքներով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի դատարան:

12. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել դրանք ընդունվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում:

13. Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների չափ, և այն սույն օրենսգրքով սահմանված կարգով հաշվի է առնվում ընտրությունների արդյունքներն ամփոփելիս:»:

 

Հոդված 35. Օրենսգրքի 401-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 401.

Ընտրական հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկման կարգը

 

1. Ընտրական հանձնաժողովներում դիմումները (բողոքները) և առաջարկությունները քննարկվում և պատասխանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

2. Ընտրական հանձնաժողովներում ընդունվում, մուտքագրվում և քննարկվում են միայն տվյալ ընտրական հանձնաժողովին հասցեագրված դիմումները (բողոքները) և առաջարկությունները (այսուհետ` դիմում):

3. Դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից, պարունակի նրա անունը, ազգանունը, բնակության հասցեն, տրման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը: Դիմումատուն պետք է հստակ սահմանի իր պահանջը, բերի հիմնավորումներ, իսկ հնարավոր ապացույցները կցի դիմումին: Դիմումատուի վերաբերյալ տվյալներ չպարունակող կամ կեղծ տվյալներ պարունակող դիմումները չեն քննարկվում:

Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ընտրական հանձնաժողովը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ընտրական հանձնաժողովը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

Դիմումը տրվում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը: Ստացված դիմումը մուտքագրվում է ընտրական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի տեղակալը դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին: Դիմումում բարձրացված հարցերը ուսումնասիրում է հանձնաժողովի անդամը և ներկայացնում առաջարկություն` դրանց լուծման վերաբերյալ: Դիմումատուն իրավունք ունի մասնակցելու ընտրական հանձնաժողովում իր դիմումի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում ներկայացնելու դիմումում բերված փաստերն ապացուցող հիմնավորումներ:

4. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ: Սույն օրենսգրքով սահմանված կարգով քվեարկության արդյունքները բողոքարկվելու դեպքում բողոքարկող կողմն այլ փաստաթղթերի հետ միասին իրավունք ունի ծանոթանալու ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին: Դրանք բողոքարկող կողմը հրապարակելու և տպագրելու, քաղվածքներ կատարելու և պատճենահանելու իրավունք չունի:

5. Դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի ստորագրությամբ: Դիմումի պատասխանը պատրաստած հանձնաժողովի անդամը ստորագրում է հանձնաժողովում պահվող դիմումի պատասխանի օրինակի վրա:

6. Ընտրական հանձնաժողովներում մուտքագրված դիմումների թափանցիկ ու արդարացի քննարկման և դրանց հետագա ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում են հանձնաժողովի անդամները և վստահված անձինք, դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:»:

 

Հոդված 36. Օրենսգրքի 402-րդ հոդվածի վերնագրից «տեղամասային ընտրական հանձնաժողովի» բառերը հանել:

 

Հոդված 37. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի «մարզային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:

 

Հոդված 38. Օրենսգրքի 42-րդ հոդվածում`

1) 1-ին կետի 4-րդ ենթակետի «, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական տարածքների» բառերը հանել.

2) 1-ին կետի 4-րդ ենթակետը «համապատասխան» բառից հետո լրացնել «, նշում քվեարկության տեղը (տեղամասի կենտրոնը) և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով» բառերով.

3) 1-ին կետի 12-րդ ենթակետի «ընտրական» բառը փոխարինել «տեղամասային» բառով:

 

Հոդված 39. Օրենսգրքի 45-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընտրական փաստաթղթերը տեղափոխող ավտոմեքենան կարող են ուղեկցել վստահված անձինք, միջազգային և տեղական դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` իրենց միջոցներով:»:

 

Հոդված 40. Օրենսգրքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար քվեարկությունը կարող է կազմակերպվել ստացիոնար բժշկական հաստատությունում:

Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող՝ քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակը` նրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը, եթե անձնագրում առկա է), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և հաշվառման վայրի հասցեն:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը՝ ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 11 հոդվածով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ՝ ստորագրելով և կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը, և քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների վերջնական ցուցակի հետ միասին տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում վիճակահանությամբ որոշված 1 անդամն ընտրական տեղամասի սահմաններում շրջիկ արկղի միջոցով կազմակերպում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների քվեարկությունը: Քվեարկությունն անցկացվում է քվեարկության գաղտնիության պահպանմամբ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկողների քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա գտնվել նաև վստահված անձինք, դիտորդներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:»:

 

Հոդված 41. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից կարող է անարգել տեսանկարահանվել:»:

 

Հոդված 42. Օրենսգրքի 48-րդ հոդվածում`

1) վերնագրի «(սենյակները)» բառը և 1-ին կետի «(սենյակը, այսուհետ՝ քվեարկության խցիկ)» բառերը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Եթե քվեարկության խցիկը ամրացված է պատին, ապա 2 մետր հեռավորության վրա, իսկ դրա անհնարինության դեպքում` 1.5 մետր հեռավորության վրա, սահմանվում է համապատասխան գոտի՝ արգելափակիչ ժապավենով, որն ունի մեկ մուտք և մեկ ելք: Այդ գոտում քվեարկության խցիկների քանակից ավելի թվով ընտրողների գտնվելն արգելվում է:»:

 

Հոդված 43. Օրենսգրքի 491-րդ հոդվածում`

1) վերնագիրը լրացնել «, քվեարկության ծրարը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11. Քվեարկության ծրարների պատրաստումն ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին ծրարներ այնպես, որ դրանք գույներով ակնհայտորեն տարբերվեն իրարից և իրենց գույնով համապատասխանեն քվեաթերթիկի գույնին:

Քվեարկության ծրարները տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվում են տեղամասում ընտրողների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով՝ քվեարկության նախորդ օրը:»:

 

Հոդված 44. Օրենսգրքի 492-րդ հոդվածի 6-րդ կետում «տեղական» բառը փոխարինել «տեղամասային» բառով:

 

Հոդված 45. Օրենսգրքի 50-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը «քվեաթերթիկները» բառից հետո լրացնել «, քվեարկության ծրարները» բառերով.

2) 4-րդ կետը «քվեաթերթիկներ» բառից հետո լրացնել «և քվեարկության ծրարներ» բառերով, իսկ «դրանք» բառը փոխարինել «քվեարկության ծրարները» բառերով:

 

Հոդված 46. Օրենսգրքի 53-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի երեք անդամների, որոնք պարտավոր են մինչև ժամը 24.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների բոլոր էջերը (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների և ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում)՝ գործավարության մատյանում համապատասխան արձանագրություն կատարելով: Ստորագրված քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակը, կնիքի փաթեթը պահվում են հատուկ չհրկիզվող պահարանում: Քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակի, կնիքի պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեարկության ծրարների կնքման և քվեատուփի համար պատասխանատու անդամին, շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում: Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին նրանց բացակայության դեպքում:».

3) 3-րդ կետի առաջին նախադասությունը «քվեաթերթիկները» բառից հետո լրացնել «, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակները» բառերով.

4) 3-րդ կետի «քվեաթերթիկները հարյուրական փաթեթով` քվեաթերթիկներ հատկացնող անդամին» բառերը փոխարինել «քվեաթերթիկները և քվեարկության ծրարները հարյուրական փաթեթով քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին» բառերով, իսկ «քվեաթերթիկները կնքող» բառերը` «քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու» բառերով:

 

Հոդված 47. Օրենսգրքի 55-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Տվյալ պատասխանատու անդամը ստորագրում է ընտրողի ստորագրության դիմաց` իր ստորագրության համար նախատեսված համապատասխան սյունակում, իսկ զինվորական մասերում հաշվառված զինծառայողների դեպքում` նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով դրոշմակնքում զինվորական վկայականում կամ զինվորական գրքույկում:».

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ընտրողի անձնագրի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:»:

 

Հոդված 48. Օրենսգրքի 56-րդ հոդվածում`

1) 1-ին կետը լրացնել «և մեկ քվեարկության ծրար (ծրարներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում)» բառերով.

2) 2-րդ կետը «հանձնաժողովի` քվեաթերթիկների» բառերից հետո լրացնել «և քվեարկության ծրարների» բառերով.

3) 2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վերջինս անջատում է քվեաթերթիկի (քվեաթերթիկների՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում) ելունդը և քվեաթերթիկի ներքևի հատվածը քվեարկության ծրարի հետ միասին հանձնում է ընտրողին: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:».

4) 3-րդ կետից հանել «(սենյակում)» բառը.

5) 4-րդ կետից հանել «(սենյակ)» և «(սենյակում)» բառերը:

 

Հոդված 49. Օրենսգրքի 57-րդ հոդվածում`

1) վերնագրի «քվեաթերթիկի» բառը փոխարինել «քվեարկության ծրարը» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ և մոտենում քվեատուփին: Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը կնքում է քվեարկության ծրարը, բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար: Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը իր նախաձեռնությամբ կամ վստահված անձի պահանջով կարող է համոզվել ընտրողի` տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ: Քվեատուփի մեջ քվեարկության ծրարը գցելուց հետո ընտրողը դուրս է գալիս տեղամասային կենտրոնից:

Միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ընտրողը յուրաքանչյուր քվեաթերթիկ տեղավորում է այդ քվեարկության համար նախատեսված ծրարում:».

3) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 50. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) ստորագրված չէ.»:

 

Հոդված 51. Օրենսգրքի 59-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Չսահմանված նմուշի են համարվում սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկները, ինչպես նաև՝

ա) քվեարկության չսահմանված նմուշի ծրարում գտնվող քվեաթերթիկը.

բ) քվեարկության սահմանված նմուշի ծրարում գտնվող մեկից ավելի բոլոր քվեաթերթիկները.

գ) քվեատուփում գտնվող՝ առանց քվեարկության ծրարի քվեաթերթիկները:»:

 

Հոդված 52. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 591-րդ հոդվածով.

 

Հոդված 591.

Քվեարկության չսահմանված նմուշի ծրարները

 

Քվեարկության չսահմանված նմուշի ծրարներ են համարվում սահմանված նմուշից տարբերվող կամ չկնքված կամ այլ կնիքով կնքված քվեարկության ծրարները, ինչպես նաև՝

ա) քվեաթերթիկ չպարունակող քվեարկության ծրարները.

բ) մեկից ավելի վավեր կամ անվավեր քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարները.

գ) չսահմանված նմուշի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարները.

դ) ընտրողի ինքնությունը բացահայտող նշումներ պարունակող քվեարկության ծրարները:»:

 

Հոդված 53. Օրենսգրքի 60-րդ հոդվածում`

1) 1-ին կետի 1-ին ենթակետը «չօգտագործված» բառից առաջ լրացնել «չօգտագործված քվեարկության ծրարները, ինչպես նաև» բառերով, «մարում է քվեաթերթիկները» բառերից հետո` «և չօգտագործված քվեարկության ծրարները» բառերով, իսկ նույն ենթակետի «փաթեթը» բառը փոխարինել «փաթեթները» բառով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերի արդյունքները հրապարակվում և արձանագրվում են գործավարության մատյանում: Տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ կազմում է արձանագրություն: Քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրության ձևը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, բարձրաձայն հայտարարում ծրարի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին: Պահանջի դեպքում քվեարկության ծրարը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով (քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը), իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, սահմանված նմուշի քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը, հայտարարում քվեաթերթիկի վավեր, անվավեր կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում նաև, թե ինչպես է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով (քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը), իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, ըստ քվեաթերթիկում կատարված քվեարկության նշումի, քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների փաթեթի մեջ, իսկ ծրարը` սահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը:

Քվեարկության ծրարի մեջ միևնույն քվեարկության մեկից ավելի քվեաթերթիկներ կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկ (քվեաթերթիկներ) գտնվելու դեպքում քվեաթերթիկը (քվեաթերթիկները) դրվում է ծրարի մեջ, իսկ այդ ծրարը` չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ:

Չսահմանված նմուշի քվեարկության ծրարների դեպքում քվեաթերթիկները ծրարից չեն հանվում, իսկ ծրարը դրվում է չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ:

Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները դրանցում գտնվող քվեաթերթիկների հետ անհապաղ մարվում են:

Սահմանված նմուշի ծրարի մեջ մեկ անվավեր քվեաթերթիկ գտնվելու դեպքում քվեաթերթիկը դրվում է անվավեր քվեաթերթիկների փաթեթի, իսկ ծրարը` սահմանված նմուշի ծրարների փաթեթի մեջ:

Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար: Ծրարների, քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ».

3) 3-րդ կետը «բոլոր» բառից հետո լրացնել «քվեարկության ծրարները և» բառերով, իսկ «հաշվարկում է» բառից հետո` «սահմանված նմուշի քվեարկության ծրարների» բառերով.

4) 4-րդ կետը «նմուշի» բառից հետո լրացնել «քվեարկության ծրարները և» բառերով.

5) 5-րդ կետը «տեսակավորված» բառից հետո լրացնել «քվեարկության ծրարներն ու» բառերով:

 

Հոդված 54. Օրենսգրքի 61-րդ հոդվածում`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ, 21-րդ և 91-րդ ենթակետերով.

«11) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը.»,

«21) չօգտագործված քվեարկության ծրարների թիվը.»,

«91) սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ).».

2) 8-րդ կետը «վստահված անձի» բառերից հետո լրացնել «, հանձնաժողովի անդամի» բառերով, «տրվում է» բառերից հետո` «տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ, ինչպես նաև» բառերով, իսկ նույն կետի «արձանագրությունից» բառը փոխարինել «արձանագրություններից» բառով.

3) 9-րդ կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

 

Հոդված 55. Օրենսգրքի 62-րդ հոդվածում`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ ենթակետով.

«31) համադրվում է սահմանված նմուշի ծրարների թիվը (Զ) քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես չորրորդ անճշտության չափ.».

2) 1-ին կետի 4-րդ ենթակետում «և 3-րդ» բառերը փոխարինել «, 3-րդ և 4-րդ» բառերով.

3) 2-րդ կետի «կետի 3-րդ ենթակետում» բառերը փոխարինել «կետում» բառով:

 

Հոդված 56. Օրենսգրքի 63-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքները ըստ տեղամասերի աղյուսակավորվում, կնքվում և վավերացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի կողմից: Վստահված անձի պահանջով նրան են տրամադրվում տեղամասում քվեարկության մասնակիցների թվի աղյուսակավորված տվյալները՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կողմից:».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից քվեարկության ավարտից 24 ժամ հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:»:

 

Հոդված 57. Օրենսգրքի 631-րդ հոդվածում`

1) 2-րդ կետի «Դատարանում կամ» բառերը հանել.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ, 21-րդ և 91-րդ ենթակետերով.

«11) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեարկության ծրարների թիվը.»,

«21) չօգտագործված քվեարկության ծրարների թիվը.»,

«91) սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ).».

3) 10-րդ կետը «վստահված անձի» բառերից հետո լրացնել «, հանձնաժողովի անդամի» բառերով:

 

Հոդված 58. Օրենսգրքի 632-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «28 ժամ» բառերը փոխարինել «24 ժամ» բառերով.

2) 3-րդ կետի «Դատարանում կամ» բառերը հանել.

3) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ  11-րդ, 21-րդ և 91-րդ ենթակետերով.

«11) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը.»,

«21) չօգտագործված քվեարկության ծրարների թիվը.»,

«91) սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ).».

4) 9-րդ կետը «որևէ մեկը» բառերից հետո լրացնել «կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքից» բառերով:

 

Հոդված 59. Օրենսգրքի 66-րդ հոդվածը «կուսակցությունները» բառից հետո լրացնել «, կուսակցությունների դաշինքները» բառերով:

 

Հոդված 60. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:»:

 

Հոդված 61. Օրենսգրքի 71-րդ հոդվածում`

1) վերնագրի «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով.

2) 1-ին կետի «Նախագահ առաջադրված թեկնածուները» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիները» բառերով, իսկ «Թեկնածուների օգտին տրված ձայների 5 և ավելի տոկոս» բառերը` «Ընտրության արդյունքում վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով.

3) 2-րդ կետի «Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ» բառերը փոխարինել «Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով:

 

Հոդված 62. Օրենսգրքի 72-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 72.

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու».

 

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր քաղաքացի` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու, կարող է գրանցվել մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ:».

3) 2-րդ կետի «Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման հարցը» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման հարցը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու,» բառերով.

4) 4-րդ կետի «Նախագահ առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու» բառերով.

5) 5-րդ կետի «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

 

Հոդված 63. Օրենսգրքի 73-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 73.

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելը».

 

2) 1-ին կետի առաջին նախադասության «Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու,» բառերով.

3) 1-ին կետի 3-րդ ենթակետը «գրանցման» բառից հետո լրացնել «և (կամ) առաջադրման» բառերով.

4) 1-ին կետի երկրորդ նախադասության և երկրորդ կետի «Նախագահ առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու» բառերով.

5) 2-րդ կետի վերջին նախադասության «թեկնածուի» բառը հանել:

 

Հոդված 64. Օրենսգրքի 74-րդ հոդվածի վերնագրում և 1-ին կետում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

 

Հոդված 65. Օրենսգրքի 75-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու կամ Հանրապետության Նախագահի» բառերով, իսկ 2-րդ կետի «որոշման» բառը` «վճռի» բառով:

 

Հոդված 66. Օրենսգրքի 76-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

 

Հոդված 67. Օրենսգրքի 15-րդ գլխի վերնագրում, 77-րդ և 78-րդ հոդվածների վերնագրերում և տեքստերում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

 

Հոդված 68. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի երկրորդ նախադասություններն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 69. Օրենսգրքի 16-րդ գլխի և 79-րդ հոդվածի վերնագրերում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

 

Հոդված 70. Օրենսգրքի 79-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «Նախագահ առաջադրված թեկնածուն» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածուն կամ Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացին» բառերով.

2) 1-ին կետի երկրորդ նախադասության «թեկնածուն» բառը փոխարինել «թեկնածու առաջադրված քաղաքացին» բառերով.

3) 6-րդ կետի «թեկնածուի օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ» բառերը փոխարինել «վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով.

4) 7-րդ կետի «Թեկնածուի օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահի» բառերով.

5) 9-րդ կետի «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

 

Հոդված 71. Օրենսգրքի 81-րդ հոդվածում`

1) վերնագրում և տեքստում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով.

2) 5-րդ կետը «կուսակցությունը» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքը)» բառերով.

3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցում է Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքում վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի 25 կամ 25-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուների քարոզչության համար կատարած ծախսերի 50 տոկոսը:»:

 

Հոդված 72. Օրենսգրքի 82-րդ հոդվածում`

1) 1-ին կետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) 3-րդ կետը «թվից» բառից հետո լրացնել «մինչև» բառով:

 

Հոդված 73. Օրենսգրքի 83-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա,» բառերը հանել.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե նշված որոշումներից ոչ մեկը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել առավել թվով հանձնաժողովի անդամներ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:»:

 

Հոդված 74. Օրենսգրքի 84-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «որն ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին» բառերը փոխարինել «որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:»:

 

Հոդված 75. Օրենսգրքի 85-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:».

3) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 76. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.»:

 

Հոդված 77. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.»:

 

Հոդված 78. Օրենսգրքի 89-րդ հոդվածում`

1) 1-ին կետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 79. Օրենսգրքի 90-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե սույն օրենսգրքի 86 և 87 հոդվածներով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` 40-րդ օրը:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` 40-րդ օրը:

3. Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` 40-րդ օրը:

4. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ:»:

 

Հոդված 80. Օրենսգրքի 91-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57 հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` 40-րդ օրը:

2. Ռազմական և արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` 40-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 81. Օրենսգրքի 93-րդ հոդվածում`

1) 1-ին կետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) 4-րդ կետի «Համայնքի» բառը փոխարինել «Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման» բառերով:

 

Հոդված 82. Օրենսգրքի 97-րդ հոդվածում`

1) 2-րդ կետի «մեծամասնական ընտրակարգով» և «, սոցիալական ապահովության մարմինների (ծառայությունների) աշխատակիցները» բառերը հանել, իսկ նույն կետը «լիազորությունները» բառից հետո լրացնել «ժամանակավորապես» բառով.

2) 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես վայր դնելու դեպքում, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց:»:

 

Հոդված 83. Օրենսգրքի 100-րդ հոդվածում`

1) 2-րդ կետի երրորդ նախադասությունը, 3-րդ կետի 6-րդ ենթակետը և 8-րդ կետը «կուսակցության» բառից, իսկ 3-րդ կետը նաև «մասին կուսակցության» բառերից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) 3-րդ կետի 2-րդ ենթակետը «որոշումն» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ որոշումը)» բառերով, իսկ «մասին» բառից հետո` «ընտրական» բառով.

3) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ կետի «3» թիվը փոխարինել «2» թվով, իսկ «գրանցվելու» բառը փոխարինել «ընտրության ամբողջ ընթացքում հավատարմագրման» բառերով.

5) 8-րդ կետը «չստացած կուսակցությունների» բառերից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերով:

 

Հոդված 84. Օրենսգրքի 101-րդ հոդվածում`

1) 1-ին կետի 2-րդ ենթակետը, 2-րդ և 3-րդ կետերը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) 1-ին կետի 3-րդ ենթակետի «կուսակցությունների» բառը փոխարինել «կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» բառերով.

3) 1-ին կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տեղեկանքները պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 85. Օրենսգրքի 102-րդ հոդվածում`

1) վերնագիրը և տեքստը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով, իսկ վերնագրի «և» բառը փոխարինել «կամ» բառով.

2) 1-ին կետի 2-րդ, 2-րդ կետի 2-րդ և 4-րդ կետի 2-րդ ենթակետերը «գրանցման» բառից հետո լրացնել «և (կամ) առաջադրման» բառերով.

3) 9-րդ կետը «ճանաչելու» բառից հետո լրացնել «մասին ընտրական հանձնաժողովի» բառերով, իսկ նույն կետի «որոշման» բառը փոխարինել «վճռի» բառով:

 

Հոդված 86. Օրենսգրքի 103-րդ հոդվածում`

1) վերնագիրը և տեքստը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով, իսկ վերնագրի «և» բառը փոխարինել «կամ» բառով.

2) 1-ին կետի 4-րդ ենթակետը և 2-րդ կետը «կուսակցությունը» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքը)» բառերով:

 

Հոդված 87. Օրենսգրքի 106-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով, իսկ «դիմումը (որոշումը)» բառերը` «որոշումը» բառով.

2) 2-րդ կետը «ընտրատարածքում» բառից հետո լրացնել «պատգամավորության թեկնածու» բառերով:

 

Հոդված 88. Օրենսգրքի 108-րդ հոդվածում`

1) 3-րդ կետի «թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ» բառերը փոխարինել «վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով.

2) 4-րդ կետի 3-րդ ենթակետը և 7-րդ կետի 2-րդ ենթակետը «գրանցման» բառից հետո լրացնել «և (կամ) առաջադրման» բառերով.

3) 10-րդ կետի «որոշման» բառը փոխարինել «վճռի» բառով:

 

Հոդված 89. Օրենսգրքի 109-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «առաջադրված» բառը:

 

Հոդված 90. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ կետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով:

 

Հոդված 91. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ կետը «կուսակցությունները» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքները)» բառերով:

 

Հոդված 92. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ կետը «թվից» բառից հետո լրացնել «մինչև» բառով:

 

Հոդված 93. Օրենսգրքի 115-րդ հոդվածում`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե նշված որոշումներից ոչ մեկը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել առավել թվով հանձնաժողովի անդամներ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:».

2) 2-րդ կետի առաջին և երկրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն 5 կամ 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է ընդամենը մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են հաջորդ երկու` համապատասխանաբար առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):».

3) 3-րդ և 9-րդ կետերը «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերով, 3-րդ և 5-րդ կետերը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով, 3-րդ կետի «նրանց օգտին տրված ձայներին» բառերը փոխարինել «նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին» բառերով, իսկ 3-րդ և 4-րդ կետերի «տրված ձայների» բառերը` «քվեարկված քվեաթերթիկների» բառերով:

 

Հոդված 94. Օրենսգրքի 116-րդ հոդվածում`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե նշված որոշումներից ոչ մեկը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել առավել թվով հանձնաժողովի անդամներ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:».

2) 2-րդ կետի «որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ» բառերը փոխարինել «որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ» բառերով.

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:».

4) 4-րդ կետի «կողմ» ձայներ» բառերը փոխարինել «կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով.

5) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.

2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:».

6) 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.».

7) 6-րդ կետի 2-րդ ենթակետի «ընտրված» բառը փոխարինել «առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած» բառերով.

8) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով թեկնածու չի առաջադրվել կամ գրանցվել:».

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-րդ կետով.

«101. Ընտրությունն անվավեր կամ չկայացած ճանաչվելու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է:»:

 

Հոդված 95. Օրենսգրքի 117-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:».

2) 3-րդ կետը «կուսակցությունները» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքները)» բառերով.

3) 5-րդ կետը «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերով:

 

Հոդված 96. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ կետի «չորրորդ» բառը փոխարինել «վերջին» բառով:

 

Հոդված 97. Օրենսգրքի 119-րդ հոդվածում`

1) 3-րդ կետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) 4-րդ կետը «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերով:

 

Հոդված 98. Օրենսգրքի 123-րդ հոդվածում`

1) 2-րդ և 3-րդ կետերի «թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ» բառերը փոխարինել «վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով, իսկ «, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ» բառերը հանել.

2) 2-րդ և 3-րդ կետերի «Ձայների» բառը փոխարինել «Վավեր քվեաթերթիկների թվի» բառերով, իսկ 3-րդ կետի «ընտրատարածքում» բառը հանել.

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Անձը համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու կարող է առաջադրվել միայն մեկ համայնքում:».

4) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 99. Օրենսգրքի 125-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 125.

Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը».

 

2) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի կամ ավագանու անդամի» բառերով:

 

Հոդված 100. Օրենսգրքի 27-րդ և 28-րդ գլուխների վերնագրերում «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի և ավագանու անդամի» բառերով:

 

Հոդված 101. Օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածների վերնագրերում «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի և ավագանու անդամի» բառերով, 126-րդ հոդվածի «ղեկավար առաջադրված» բառերը` «ղեկավարի» բառով, «անդամ առաջադրված» բառերը` «անդամի» բառով, իսկ 127-րդ հոդվածի «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված» բառերը` «ղեկավարի կամ ավագանու անդամի» բառերով:

 

Հոդված 102. Օրենսգրքի 128-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի և ավագանու անդամի» բառերով, իսկ 1-ին կետի երկրորդ նախադասությունը հանել:

 

Հոդված 103. Օրենսգրքի 130-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների» բառերը փոխարինել «ղեկավարի և ավագանու անդամների» բառերով.

2) 2-րդ կետի «ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության» բառերը փոխարինել «ղեկավարի ընտրության դեպքում» բառերով.

3) 3-րդ կետի «անդամ առաջադրված թեկնածուի ընտրության» բառերը փոխարինել «անդամների ընտրության դեպքում» բառերով.

4) 4-րդ կետը «թվից» բառից հետո լրացնել «մինչև» բառով:

 

Հոդված 104. Օրենսգրքի 131-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 105. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների» բառերը փոխարինել «ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների դեպքում» բառերով.

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 106. Օրենսգրքի 133-րդ հոդվածում`

1) վերնագրում և տեքստում «ղեկավար առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով.

2) 2-րդ կետի «որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ» բառերը փոխարինել «որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ» բառերով, իսկ երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:».

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.

2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:».

4) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով.

«11) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով թեկնածու չի առաջադրվել կամ գրանցվել.».

5) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.».

6) 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ընտրված» բառը փոխարինել «առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած» բառերով.

7) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում` քվեարկության օրվանից 21 օր հետո, թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:»:

 

Հոդված 107. Օրենսգրքի 134-րդ հոդվածում`

1) վերնագրում և տեքստում «անդամ առաջադրված թեկնածուի» և «անդամ առաջադրված թեկնածուների» բառերը փոխարինել «անդամների» բառով.

2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ կետը «Մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքում ընտրված են համարվում առավելագույն «կողմ» ձայներ» բառերը փոխարինել «Համայնքում ընտրված են համարվում առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով.

4) 4-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:».

5) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Համայնքի ավագանու անդամի ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը բացառում է սույն օրենսգրքի 120 հոդվածի 2-րդ կետում նշված` ավագանու անդամների թվերի առնվազն կեսին համապատասխան թվով ընտրված թեկնածուներին պարզելու հնարավորությունը, այն է` ընտրված թեկնածուին և չընտրված թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունը փոքր է կամ հավասար անճշտությունների չափի և ավագանու անդամների թեկնածուների թվի հարաբերության տարբերությունից.

2) ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Համայնքի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում` քվեարկության օրվանից 21 օր հետո, թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:».

6) 6-րդ կետը «եթե» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով սույն օրենսգրքի 120 հոդվածի 2-րդ կետում նշված ավագանու անդամների թվերի առնվազն կեսին համապատասխան թվով թեկնածուներ չեն առաջադրվել կամ գրանցվել կամ» բառերով.

7) 6-րդ կետի երկրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.

8) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 108. Օրենսգրքի 137-րդ հոդվածի «ղեկավար կամ ավագանու անդամ առաջադրված թեկնածուների» բառերը փոխարինել «ղեկավարի կամ ավագանու անդամների» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Նոր ընտրություն նշանակում է մարզպետը (Երևանի քաղաքապետը):»:

 

Հոդված 109. Օրենսգրքի 138-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ղեկավար առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով.

2) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 110. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 140.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 2-օրյա ժամկետում, լիազոր մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովին է տրամադրում Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը` ըստ ընտրատարածքների և ընտրատարածքում ընդգրկված համայնքների:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում, ընտրատարածքների սահմանները փոփոխության կարող են ենթարկվել, եթե ընտրողների ազգային գրանցամատյանի տվյալների հիման վրա գործող բաժանման համար չեն պահպանվել սույն օրենսգրքի 171 հոդվածի 4-րդ կետի պահանջները:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դատական ծառայող անդամի տվյալները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ է ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 7 օրվա ընթացքում` մինչև ժամը 18.00-ն, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների տվյալները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի նշանակումից հետո` 10 օրվա ընթացքում` մինչև ժամը 18.00-ն:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատական ծառայողների մասնագիտական դասընթացները կազմակերպվում և անցկացվում են մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցկացվում են ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների` ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ:

6. Սույն օրենքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար գործում է այն համայնքների դեպքում, որտեղ ընտրությունները նշանակվել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:»:

 

Հոդված 111. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 7
Երևան
ՀՕ-1-Ն