ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2019 թվականի |
թիվ 14 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 41-րդ կետի երրորդ պարբերությանն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 55-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության միջնորդագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Ղրղզստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակել Նուրլան Օրոզբայի Ակմատովին՝ Մուկայ Ասանի Կադիրկուլովի նշանակման ժամանակ սահմանված լիազորությունների մնացած ժամկետով:
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմի և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 37 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմում ընդգրկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար) Նուրլան Օրոզբայի Ակմատովին՝ անհատական կազմից հանելով Մուկայ Ասանի Կադիրկուլովին:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝
22 հունիսի 2022 թվական:Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.12.2019, թիվ 29 | 01.02.2020, թիվ 14 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|