Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 46
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի

թիվ 46

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԴՐԱՆՔ ԱՅԴ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ II ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ (ԱՐՏԱՀԱՆՄԱՆ) ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին, 24-րդ կետի 15-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին, 253-րդ հոդվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետին, 253-րդ հոդվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետին, 254-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Լրացնել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների, որոնց համար կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների ցանկը հետևյալ բովանդակությամբ 102-րդ կետով՝

«102. Սույն ցանկի 10-րդ կետում նշված ապրանքները, որոնք նախատեսված են 2019 թվականի II Եվրոպական խաղերի կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործման համար, ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով սույն ցանկի 10-րդ կետին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները։

Չնայած սույն ցանկի 10-րդ կետի երրորդ մասի յոթերորդ պարբերության դրույթներին՝ թույլատրվում է հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպել մարզիկներին և պատվիրակությունների անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքների միասնական ցանկի 2.12-րդ բաժնում ներառված դեղապատրաստուկները (թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորները) (այսուհետ սույն կետում՝ դեղապատրաստուկներ)։ Դեղապատրաստուկների չարտոնագրված միջազգային անվանումների (անունների) ցանկը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սույն կետի առաջին մասում նշված սպորտային միջոցառումները:

Դեղապատրաստուկները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելը թույլատրվում է առանց այդ ապրանքների մասով ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու, պայմանով, որ որպես նշված ապրանքների հայտարարատուներ հանդես են գալիս անձինք, որոնց ցանկը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումներ, որոնք նշված են սույն կետի առաջին մասում։ Դեղապատրաստուկների նկատմամբ սույն ցանկի 10-րդ կետի չորրորդ մասով նախատեսված գրավոր հաստատումների ներկայացում չի պահանջվում:»։

2. Առանց արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի ներկայացման թույլ տալ՝

2019 թվականի II Եվրոպական խաղերի կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործման համար նախատեսված և սույն որոշման 1-ին կետում նշված ցանկի 10-րդ և 102-րդ կետերին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման համար թույլատրված ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք.

սույն կետի երկրորդ պարբերությունում նշված ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն այն մաքսային մարմին առաքելու համար, որի գործունեության տարածաշրջանում անցկացվելու են 2019 թվականի II Եվրոպական խաղերը, և որում այդ ապրանքները ձևակերպվելու են հատուկ մաքսային ընթացակարգով, կամ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելուց հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից այդ ապրանքների արտահանման համար՝ այն լիազորված պետական մարմնի (կազմակերպության) գրավոր հաստատումները ներկայացնելու պայմանով, որի իրավասությանը վերապահվում են 2019 թվականի II Եվրոպական խաղերի կազմակերպման և անցկացման, այդ ապրանքների նպատակային նշանակության հարցերը՝ նշելով այն սպորտային միջոցառումների անվանումները, որոնց համար դրանք նախատեսված են, ապրանքների անվանումները և քանակները և այդ ապրանքները տեղափոխող անձի մասին տեղեկությունները.

սույն կետի երկրորդ պարբերությունում նշված ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան