Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.04.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2020 թվականի

թիվ 50

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ փոփոխությունների 3-րդ կետի «ա» ենթակետի երրորդ և չորրորդ պարբերությունների, 4-րդ կետի երրորդ պարբերության (սույն որոշման հավելված)։

Փոփոխությունների 3-րդ կետի «ա» ենթակետի երրորդ պարբերությունը և 4-րդ կետի երրորդ պարբերությունը (սույն որոշման հավելված) ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2019 թվականի հոկտեմբերի 1-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

Փոփոխությունների 3-րդ կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերությունը (սույն որոշման հավելված) ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի ապրիլի 21-ի

 թիվ 50 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (2-րդ հավելված)՝

099 ծածկագրով դիրքում «2017 թվականի ՖԻՖԱ-ի» բառերից հետո ավելացնել «, 2020 թվականի ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության» բառերը,

172 և 173 ծածկագրով դիրքերում «հետազոտական գործունեության իրականացման» բառերից հետո ավելացնել «և դրա արդյունքների առևտրայնացման» բառերը.

լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

 «18Х*  Հայաստանի Հանրապետությունում ապրանքների տեղափոխման այլ առանձնահատկություններ՝ 

 միակողմանիորեն ներմուծված

 180  Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի համաձայն տեղափոխվող ապրանքներ

 (Հայաստանի Հանրապետության համար)»:

2. Ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգչում ( 6-րդ հավելված)՝

НТД ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«ННС

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ոչ լրիվ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարագրված՝ պակասող տվյալների հայտագրում (ապրանքների հայտարարագրի ճշգրտում) (Բելառուսի Հանրապետության համար)».

 

ПДТ ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«ФПС

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան պարբերական մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված՝ պակասող տվյալների, ինչպես նաև ապրանքների փաստացի քանակության մասին տվյալների հայտագրում (ապրանքների հայտարարագրի ճշգրտում) (Բելառուսի Հանրապետության համար)»։

 

3. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում (7-րդ հավելված)՝

ա) 1.1 ենթաբաժնում՝

ИР ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«Սակագնային առանձնաշնորհում՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ
առևտրի մասին» 2019 թվականի հոկտեմբերի 1-ի համաձայնագրին համապատասխան՝ Սինգապուրի Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության
մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար

 СГ

«Սակագնային առանձնաշնորհում՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև
ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական
տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար

СБ».

 

 

УН ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«Ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում՝ բեռնատար թեքահարթակով սարքավորված, հանդերձված դատարկ ապարատի՝ 12 000 կգ-ից ավելի, սակայն 13 000 կգ-ից ոչ ավելի

զանգվածով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 ծածկագրով դասակարգվող, 2020 թվականի

հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ թվով 5 հատ՝ Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվող ռազմական տրանսպորտային ինքնաթիռների համար

РГ».

 

բ) 4.4 ենթաբաժնի 4.4.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օդանավերի պետական ռեեստրում գրանցված (գրանցման ենթակա) քաղաքացիական օդանավերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

ВС

Օտարերկրյա պետության քաղաքացիական օդանավերի պետական ռեեստրում գրանցված քաղաքացիական օդանավերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

ВЗ

Ռուսաստանի Դաշնության տարածքում քաղաքացիական օդանավերի կառուցման,

վերանորոգման և (կամ) արդիականացման համար նախատեսված ավիացիոն շարժիչների, պահեստամասերի և կոմպլեկտավորող արտադրատեսակների, ինչպես նաև քաղաքացիական օդանավերի և (կամ) ավիացիոն շարժիչների նախագծման, ստեղծման և (կամ) փորձարկման

 համար անհրաժեշտ տպագիր հրատարակությունների, փորձանմուշների և (կամ) դրանց բաղկացուցիչ մասերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

АЗ»։

 

4. Մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի (8-րդ հավելված) 6-րդ բաժինը՝ 06018 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«06019

CT-3 ձևի ապրանքների ծագման հավաստագիր

06020

EAS ձևի ապրանքների ծագման հավաստագիր»։

 

5. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (9-րդ հավելված)՝

ա) 2.7 բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«Ռուսաստանի Դաշնությունում տրանսպորտային միջոցների ներմուծում իրականացնող իրավաբանական անձանց կողմից իրացվող տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) ձևաթղթի համար վճար

9180».

 

բ) 5.4 բաժնում՝

9310 ծածկագրով դիրքում «ներմուծման համար բնապահպանական վճար» բառերը փոխարինել «ներմուծման համար բնապահպանական հարկ» բառերով.

9320 և 9330 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների համար բնապահպանական հարկ

9320

Ճանապարհային հարկ

9330»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան