Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 21

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԱՍՆԱԲԱԺՆԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթի 30-րդ կետին համապատասխան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով պարտքի մարման կարգը։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2019 թվականի հոկտեմբերի 1-ի

թիվ 21 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով պարտքի մարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ Միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով պարտքերի մարման, այդպիսի պարտքի մարման դիմաց մուտք եղած դրամական միջոցների օգտագործման և հաշվառման մեխանիզմը:

2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

պարտապան պետություն՝ անդամ պետություն, որն ունի պարտք.

պարտք՝ դրամական միջոցներ, որոնք ընթացիկ ֆինանսական տարվա հունվարի 1-ի դրությամբ անդամ պետության կողմից չեն փոխանցվել Միության բյուջեի հաշվին՝ հաշվետու ֆինանսական տարում Միության բյուջեի կազմում հաստատված մասնաբաժնային վճարի վճարման դիմաց.

լիազորված մարմիններ՝ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններ, որոնք ստանձնել են անդամ պետությունների բյուջեների ձևավորման և կատարման գործառույթները։

 

II. Պարտքի գումարների ստուգումը

 

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հաշվետու ֆինանսական տարվա մասնաբաժնային վճարների և պարտքի գումարների փաստացի մուտքը հաստատելու համար ընթացիկ ֆինանսական տարվա հունվարի 20-ից ոչ ուշ պարտապան պետությունների կառավարություններ է ուղարկում Հանձնաժողովի կողմից ստորագրված և կնիքով հաստատված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի 2-ական օրինակ:

4. Պարտապան պետության կառավարությունը փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի ստացման օրվանից 3-շաբաթյա ժամկետում ապահովում է փաստացի փոխանցված մասնաբաժնային վճարների և պարտքի գումարների՝ լիազորված մարմնի կողմից ստուգումը, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի 2 օրինակների հաստատումը ստորագրելու և կնիք դնելու միջոցով, ինչպես նաև Հանձնաժողովի տվյալների հետ տարբերությունների բացակայության դեպքում փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի 1 օրինակի հետ Հանձնաժողով ուղարկումը:

5. Մասնաբաժնային վճարների և պարտքի փաստացի մուտքերի գումարի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում պարտապան պետությունը և Հանձնաժողովը վերացնում են դրանք բանակցությունների միջոցով ոչ ուշ, քան պարտապան պետության կառավարության կողմից փոխադարձ հաշվարկների ստուգման ակտն ստանալու օրվանից 1 ամիս հետո: Նշված ժամկետը լրանալուց հետո տարաձայնությունների առկայության դեպքում դրանց կարգավորման հարցը ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

 

III. Պարտքի մարումը

 

6. Պարտքը ենթակա է պարտադիր մարման ընթացիկ ֆինանսական տարում Միության բյուջեի հաշվին Ռուսաստանի Դաշնության արժույթով (ռուսական ռուբլով) կամ ազատ փոխարկելի արժույթով (ԱՄՆ դոլարով)՝ դրամական միջոցների փոխանցման միջոցով:

7. Պարտապան պետությունը կարող է սկսել պարտքի մարումը մինչև պարտապան պետության կառավարության կողմից փոխադարձ հաշվարկների ստուգման ակտն ստանալը: Պարտքի մարումը կարող է իրականացվել ինչպես միանվագ՝ ամբողջ ծավալով, այնպես էլ մասերով:

8. Պարտապան պետության կողմից պարտքն ամբողջությամբ մարելուց հետո Հանձնաժողովը համապատասխան ծանուցում է ուղարկում պարտապան պետության կառավարություն:

Այն պարտապան պետությանը, որի պարտքը գոյացել է անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման հետևանքով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել դրա մարման հետաձգում:

 

IV. Պարտքի մարման դիմաց մուտքագրված դրամական միջոցների օգտագործումը

 

9. Պարտքի մարման դիմաց մուտքագրված դրամական միջոցներն ուղղվում են (անհրաժեշտության դեպքում) անձնակազմի, ապրանքների մատակարարների, աշխատանքներ և ծառայություններ կատարողների հանդեպ ունեցած պարտավորությունների մասով Միության մարմինների այն կրեդիտորական պարտքի մարմանը, որոնք առաջացել են հաշվետու ֆինանսական տարում Միության բյուջեի կատարման ժամանակ՝ հաշվետու ֆինանսական տարվա համար Միության մարմինների բյուջետային հաշվետվությունների տվյալներին համապատասխան:

10. Մինչև ընթացիկ ֆինանսական տարվա մարտի 1-ը պարտքի մարման դիմաց մուտքագրված դրամական միջոցները՝ բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դրամական միջոցների, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա ենթակա են հաշվեգրման Միության բյուջե անդամ պետությունների մասնաբաժնային վճարների վճարման դիմաց՝ հաշվետու ֆինանսական տարում Միության բյուջեում հաստատված՝ անդամ պետությունների մասնաբաժնային վճարների գումարներին համամասնորեն:

11. Ընթացիկ ֆինանսական տարվա մարտի 1-ին և դրանից հետո պարտքի մարման դիմաց մուտքագրված դրամական միջոցները՝ բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դրամական միջոցների, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա ենթակա են հաշվանցման Միության բյուջե այն անդամ պետությունների մասնաբաժնային վճարների վճարման հաշվին, որոնք մինչև ընթացիկ ֆինանսական տարվա մարտի 1-ն ամբողջ ծավալով կատարել են հաշվետու ֆինանսական տարում մասնաբաժնային վճարների վճարման պարտավորությունները՝ հաշվետու ֆինանսական տարում անդամ պետությունների կողմից փաստացի կատարված փոխանցումների ծավալներին համամասնորեն:

 

V. Հաշվառումը և հաշվետվողականությունը

 

12. Պարտքի մարման դիմաց մուտքագրված դրամական միջոցների հաշվառումն իրականացվում է Միության բյուջեի հաշվի վրա: Նշված միջոցների հետ գործարքներն արտացոլվում են Միության բյուջեի կառավարչի բյուջետային հաշվառման և հաշվետվությունների մեջ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջեի» մասին հիմնադրույթին համապատասխան:

13. Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը յուրաքանչյուր եռամսյակը մեկ տեղեկացնում է անդամ պետությունների կառավարություններին մասնաբաժնային վճարների փոխանցման լիարժեքության և պարտապան պետությունների կողմից առկա պարտքերի մարման ընթացքի վերաբերյալ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան