ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2019 թվականի |
թիվ 3 |
քաղ. Նուր-Սուլթան |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 28 որոշմամբ հաստատված՝ ««Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի մասին» հիմնադրույթի 3-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում զգալի ներդրում ունեցած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիներին, ինչպես նաև երրորդ պետությունների քաղաքացիներին խրախուսելու նպատակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալով պարգևատրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիներին, ինչպես նաև երրորդ պետությունների քաղաքացիներին՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցուցակի:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|