Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 161
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.09.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 161

քաղ. Մոսկվա

 

ԱԼՅՈՒՄԻՆԵ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԱՐԱՐՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԾԽԱԾՆԱՅԻՆ ՄԱԾՈՒԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 61Դ ծանոթագրությամբ՝

«61Դ) Ներմուծման մաքսատուրքի ՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 161 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի սեպտեմբերի 17-ի

թիվ 161 որոշման

 

ԵՆԹԱԴԻՐՔ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավոր

3801 90 000 0

- այլ

-

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի սեպտեմբերի 17-ի

թիվ 161 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավոր

3801 90 000

- այլ՝

 

3801 90 000 1

- - ալյումինե էլեկտրալիզարարների աղյուսապատման համար փխրուն յուղանման նյութի տեսքով ածխածնային մածուկ՝ խինոլինի մեջ չլուծվող նյութերի՝ 76 %-ից ոչ պակաս զանգվածային բաժնով

-

3801 90 000 9

- - այլ

-

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի սեպտեմբերի 17-ի

թիվ 161 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից՝ տոկոսներով կամ եվրոյով կամ ԱՄՆ դոլարով)

3801 90 000 1

- -ալյումինե էլեկտրալիզարարների աղյուսապատման համար փխրուն յուղանման նյութի տեսքով ածխածնային մածուկ՝ խինոլինի մեջ չլուծվող նյութերի՝ 76 %-ից ոչ պակաս զանգվածային մասով

561Դ)

3801 90 000 9

- - այլ

5

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: