ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 165 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 10-րդ կետի 3-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիան քննել է 2018 թվականի հուլիսի 30-ին հարուցված թիվ 22-2018/Д-01 գործով անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հարցը՝ կապված Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությունից ստացված նյութերի հետ, որոնք ներկայացվել են 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 35-7/649-И գրությամբ և դրան կից ներկայացվող՝ «Scuderia» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության դիմումով (այսուհետ համապատասխանաբար՝ դիմումատու, դիմում)՝ «Բժշկական ընկերություն» սահմանափակ պատասխանատվության ընկերության (121108, Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Իվան Ֆրանկոյի փող., 4-րդ շ., 1-ին մասն., 45-րդ գրասենյակ, ՀՎՆՀ 7731585774) (այսուհետ՝ «Բժշկական ընկերություն» ՍՊԸ), «Դելռուս» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ (620086, Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Եկատերինբուրգ, Պոսադսկայա փող., 23-րդ շ., ՀՎՆՀ 6662068795) (այսուհետ՝ «Դելռուս» ՓԲԸ), որոնք ընդգրկվում եմ անձանց մեկ խմբում (այսուհետ՝ «Դելռուս» շուկայում գործող սուբյեկտ), «Դելռուս ՂՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (010000, Ղազախստանի Հանրապետություն, քաղ., Աստանա, Սարիարկա շրջ., Շինտաս նրբ., 2/1 շ., ԲՆՀ 080740011581) (այսուհետ՝ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ), պաշտոնատար անձանց՝ «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովի, «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Օ.Ա. Արենդարչուկի և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Վ. Բուրդինի նկատմամբ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի 1-ին և 3-5-րդ կետերի խախտման հատկանիշներով։
Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2019 թվականի հունվարի 22-ին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարեց գործի քննությունն ավարտելու մասին՝ ներկայությամբ՝
գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝
գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կալիևի,
Դեպարտամենտի մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի տեղակալ Շ.Տ. Ժուսուպբեկովայի,
Դեպարտամենտի մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության բաժնի խորհրդական Բ.Տ. Իմանբեկի.
պատասխանողներ (նրանց ներկայացուցիչներ)՝
2018 թվականի հունիսի 29 թիվ 4125 լիազորագրի հիման վրա՝ «Դելռուս» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ե.Ս. Բաննիխի,
2018 թվականի օգոստոսի 8-ի թիվ 281 լիազորագրի հիման վրա՝ «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ն.Մ. Լիխաչևայի,
2018 թվականի օգոստոսի 9-ի թիվ 23 և 24 ու 2019 թվականի հունվարի 10-ի թիվ 5 և 6 լիազորագրերի հիման վրա՝ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Օ.Բ. Վլասովայի և Է.Ֆ. Մուխամեդիևայի.
Դաշնային հակամենաշնորհային ծառայության ներկայացուցիչներ՝
Կարտելների դեմ պայքարի հարցերով վարչության ապրանքային շուկաներում քննությունների բաժնի պետ Մ.Մ. Նեստերենկոյի,
Միջազգային տնտեսական համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման բաժնի առաջատար մասնագետ-փորձագետ Ա.Պ. Միխայլովայի։
Արձանագրության 58-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովն ստացել է դիմում (2018 թվականի հունվարի 17-ի մտից թիվ 618), որում նշվում է Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտ հանդիսացող «Դելռուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Դելռուս» ՍՊԸ) գործողություններում (անգործության մեջ) Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հատկանիշների հնարավոր առկայության մասին, որը, դիմումատուի կարծիքով, դրսևորվել է լյարդի ֆիբրոզի աստիճանը ոչ ինվազիվ եղանակով որոշելու համար նախատեսված FibroScan 502 TOUCH ապարատի (Echosens (Ֆրանսիա) արտադրություն, 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ РЗР 2015/2622 գրանցման հավաստագիր, գործողության ժամկետը սահմանափակված չէ) (այսուհետ՝ FibroScan ապարատ) ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման ծառայություն տրամադրելու վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտ հանդիսացող դիմումատուի հետ պայմանագրի կնքումն անհիմն մերժելով կամ պայմանագիր կնքելուց խուսափելով։
Դիմումի, ինչպես նաև դրա ուսումնասիրման ընթացքում ստացված՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հնարավոր հատկանիշների առկայության հետ կապված տեղեկատվության (փաստաթղթերի և այլ նյութերի) ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովը, Արձանագրությանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգին (այսուհետ՝ Դիմումների ուսումնասիրման կարգ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելու կարգին (այսուհետ՝ Քննություն անցկացնելու կարգ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի ««Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրի 29-րդ հոդվածն իրագործելու վերաբերյալ» թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան, ընդունել է «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելու մասին» 2018 թվականի փետրվարի 28-ի թիվ 22-08/МА-1 որոշումը։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) այն լիազորված մարմինները, որոնց իրավասությանն են վերապահված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարություն, Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարություն, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալություն, Դաշնային հակամենաշնորհային ծառայություն), Հանձնաժողով են ներկայացրել Հանձնաժողովի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելու ժամանակ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար պատասխանատու աշխատակիցների թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ՝ Դիմումների ուսումնասիրման կարգի 13-րդ կետին համապատասխան:
Քննություն անցկացնելու կարգի 6-րդ կետին համապատասխան՝ այն տեղեկությունների անբավարարության հետ կապված, որոնք թույլ են տալիս եզրահանգում կատարել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին, Հանձնաժողովը «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման քննության անցկացման ժամկետը երկարաձգելու մասին» 2018 թվականի մայիսի 30-ի թիվ 2П/2018/ДАР որոշմամբ` 60 աշխատանքային օրով երկարաձգել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության (այսուհետ՝ քննություն) անցկացման ժամկետը:
Արձանագրությանը, Քննություն անցկացնելու կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային համապատասխան՝ քննության ընթացքում Դեպարտամենտը գրավոր հարցմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանցից, անդամ պետությունների մարմիններից պահանջել է դիմումի մեջ շարադրված փաստերի վերաբերյալ տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, պարզաբանումներ։
Քննության շրջանակներում նախապատրաստված համապատասխան վերլուծական հաշվետվության մեջ ներկայացված՝ FibroScan ապարատի անդրսահմանային ապրանքային շուկայում մրցակցության վիճակը, այդ թվում՝ դրա սպասարկումն ու մատակարարումը գնահատելու արդյունքներով, Հանձնաժողովը սահմանել է, որ բժշկական արտադրատեսակ հանդիսացող FibroScan ապարատը Ռուսաստանի Դաշնության տարածքում սահմանված կարգով գրանցվել և թույլատրվել է՝ բժշկական նպատակներով կիրառելու համար։
FibroScan ապարատը լյարդի էլաստիկության քանակական չափման համար հատուկ ստեղծված և բժշկական հաստատությունների կողմից օգտագործվող սարք է, որը թույլ է տալիս ըստ փուլերի գնահատել ֆիբրոզի աստիճանը՝ օբյեկտիվ թվային արժեքներով։ FibroScan ապարատի տեխնիկական սպասարկումը կանոնակարգվում է արտադրողի (Echosens ընկերության) կողմից և ներառում է, այդ թվում` FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների (երեխաների ու ասթենիկ կազմվածքով պացիենտների հետազոտման համար նախատեսված տվիչ՝ S+ probe (small), պացիենտների հիմնական խմբի (14 տարեկանից բարձր) հետազոտման համար նախատեսված ստանդարտ տվիչ՝ М+ probe (medium), ավելցուկային քաշ (ճարպակալում) ունեցող պացիենտների հետազոտման համար նախատեսված տվիչ՝ XL+ probe) ստուգաճշտումը։ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունն իրականացվում է ուլտրաձայնային տվիչների Probe Calibration Bench արտաքին ստուգաճշտիչի (ստուգաճշտման համար նախատեսված նստարանի) միջոցով, որն արտադրողի կողմից տրամադրվում է ժամանակավոր օգտագործման համար։ Անդամ պետությունների տարածքներում «Դելռուս» ՓԲԸ-ն ստուգաճշտման համար նախատեսված նստարանը տրամադրում է ենթավարձակալության պայմաններով։
Հաշվի առնելով դիմումի մեջ շարադրված փաստերը, ինչպես նաև FibroScan ապարատի տեխնիկական սպասարկման, այդ թվում՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների մատուցման պայմանագրերի դրույթները՝ մրցակցության ընդհանուր կանոնների ենթադրյալ խախտման ժամանակաշրջանը 2017 թվականից մինչև 2018 թվականի I եռամսյակն ընկած ժամանակահատվածն է, ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունն է կազմում։
Ուսումնասիրվող ժամանակահատվածում FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայություններն իրականացվել են՝
Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ «Դելռուս» շուկայում գործող սուբյեկտի կողմից.
Ղազախստանի Հանրապետության տարածքում՝ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի կողմից։
Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված հատկանիշների հիման վրա «Դելռուս» ՓԲԸ-ն, «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ն և «Դելռուս» ՍՊԸ-ն ընդգրկվում են անձանց մեկ խմբում։
Մրցակցային վիճակի գնահատման մեթոդիկայի 11-21-րդ կետերին համապատասխան՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայության ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները որոշելիս փոխադարձ փոխարինելի ապրանքներ չեն հայտնաբերվել։
FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայության ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները որոշվել են Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմաններով։ Շուկան անդրսահմանային է, քանի որ ներառում է երկու անդամ պետության տարածքներ։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոնների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտում չի իրականացվում (2018 թվականի ապրիլի 25-ի մտից թիվ 6580 և 2018 թվականի ապրիլի 25-ի մտից թիվ 8285 գրություններ)։ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության (2018 թվականի ապրիլի 24-ի մտից թիվ 6454 գրություն) համաձայն՝ Բելառուսի Հանրապետության առողջապահության հաստատություններում FibroScan ապարատը չի օգտագործվում։ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտում չի իրականացվում (2018 թվականի ապրիլի 3-ի մտից թիվ 5043 գրություն)։
Քննության ընթացքում պարզվել է, որ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայություն մատուցելու մրցույթի հաղթող հանդիսացող դիմումատուն 2017 թվականի մարտի 18-ին էլեկտրոնային փոստի օգտագործմամբ դիմել է «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի և «Դելռուս» ՍՊԸ-ի հասցեով, ինչպես նաև Echosens ընկերության հասցեով՝ FibroScan ապարատի սերվիսային սպասարկման, այդ թվում՝ դրա տվիչների ստուգաճշտման ծառայություն տրամադրելու խնդրանքով։ Դիմելու փաստի հաստատումը 2017 թվականի մարտի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Scuderia ՍՊԸ-ի տնօրեն Տ.Մ. Եսլամգալիևի (էլեկտրոնային փոստ՝ timuryes@gmail.com) էլեկտրոնային նամակագրությունն է «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի ներկայացուցչի (էլեկտրոնային փոստ՝ arz@delrus-rk.kz և zre@delrus-rk.kz), «Դեռուս» ՓԲԸ-ի տեխնիկական կենտրոնի տնօրեն Վ.Բ. Մոչալովի (էլեկտրոնային փոստ՝ mvb@delrus.ru) և Echosens ընկերության ներկայացուցիչ Կ. Մոնսյեի (էլեկտրոնային փոստ՝ camille.мanceau@echosens.com, мanceaucamille@echosens.com, мanceau@echosens.com) հետ։
2017 թվականի մարտի 24-ին դիմումատուն էլեկտրոնային փոստի հասցեին (timuryes@gmail.com) «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի ներկայացուցչից (էլեկտրոնային փոստ՝ arz@deh-us-rk.kz) ներդրվածքի տեսքով ստացել է FibroScan ապարատի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցելու վերաբերյալ առևտրային առաջարկ, որը ներառում է, այդ թվում, FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտումը՝ 2 450 000 տենգե գումարի չափով։ Նույն օրը հայտատուն էլեկտրոնային փոստի հասցեից (timuryes@gmail.com) «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի էլեկտրոնային փոստի հասցեին (arz@delrus-rk.kz) ուղարկել է հաղորդագրություն այն մասին, որ 2 450 000 տենգե գումարի չափով գինը ուռճացված է, քանի որ ռուսաստանյան ընկերության նույնանման ծառայության արժեքը զգալիորեն ավելի ցածր է, իսկ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի այդ ծառայության արժեքը պետք է կազմի մոտավորապես 200 000 - 400 000 տենգե։ Նույն օրը (2017 թվականի մարտի 24-ին) դիմումատուն էլեկտրոնային փոստի հասցեին (timuryes@gmail.com) «Դելռուս» ՂՀ» ՍՊԸ-ի ներկայացուցչից (էլեկտրոնային փոստ՝ arz@delrus-rk.kz) ստացել է հաղորդագրություն այն մասին, որ ընկերությունն աշխատում է հաղորդագրության մեջ նշված գներով, և որ դիմումատուին չի հաջողվի այդ ծառայությունն ստանալ ռուսաստանյան ընկերությունից, քանի որ ապարատի սպասարկումն իրականացնում է «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ն, որը Ղազախստանի Հանրապետության տարածքում պաշտոնական բացառիկ դիստրիբյուտոր է։
2017 թվականի մարտի 26-ին դիմումատուն էլեկտրոնային փոստի հասցեին (timuryes@gmail.com) Echosens ընկերության ներկայացուցիչ Կ. Մոնսյեից (էլեկտրոնային փոստ՝ camille.мanceau@echosens.com) ստացել է հաղորդագրություն, որում նշված է եղել, որ Echosens ընկերությունը Ղազախստանի Հանրապետության տարածքում ծառայություններ չի մատուցում, իսկ Ղազախստանի Հանրապետության տարածքում դրա միակ դիստրիբյուտորը «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ն է, ինչի հետ կապված՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում անհրաժեշտ է դիմել հենց այդ ընկերություն։
2017 թվականի մարտի 27-ին դիմումատուն էլեկտրոնային փոստի հասցեին (timuryes@gmail.com) «Դելռուս» ՓԲԸ-ի տեխնիկական կենտրոնի տնօրենից ստացել է հաղորդագրություն, որում նշված է եղել, որ դիմումատուն Fibroscan ապարատի սպասարկման, այդ թվում՝ նշված ապարատի ուլտրաձայնային տվիչների կանոնակարգային տեխնիկական սպասարկման (ստուգաճշտման) հարցերով պետք է դիմի արտադրողի (Echosence ընկերության) կողմից Ղազախստանի Հանրապետության տարածքում՝ Աստանա քաղաքում հավատարմագրված կազմակերպություն՝ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ։ Բացի այդ՝ էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակել է տեղեկություններ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ում կոնտակտային անձի՝ Ղազախստանի տարածաշրջանում «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի սերվիսային ծառայության պետի, նրա աշխատանքային և բջջային հեռախոսահամարների վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշված է եղել, որ «Դելռուս» ՓԲԸ-ի տեխնիկական կենտրոնն ապահովում է Fibroscan ապարատի սպասարկումը Ռուսաստանի Դաշնության տարածքում։
«Դելռուս» ՓԲԸ-ն մերժել է Fibroscan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման ծառայության տրամադրումը դիմումատուին՝ վարձատրության դիմաց այդ ծառայությունը մատուցելու հնարավորության դեպքում։ Մերժումը պատճառաբանվել է Ղազախստանի Հանրապետությունում նույնանման ծառայություն մատուցող մրցակից ընկերության («Դելռուս ՂՀ» ՍՊԸ) առկայությամբ։ Ընդ որում, «Դելռուս» ՓԲԸ-ն նշել է մրցակից ընկերության աշխատակիցների կոնտակտային տվյալները։ Տվյալ հանգամանքը վկայում է «Դելռուս» ՓԲԸ-ի կողմից դիմումատուին FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման ծառայություն տրամադրելու անհիմն մերժման մասին։
FibroScan ապարատի տեխնիկական սպասարկման, այդ թվում՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման ծառայությունների մատուցման պայմանագրերի վերլուծությունը ցույց է տվել, որ «Դելռուս» շուկայում գործող սուբյեկտը և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ն մրցակից ընկերություններ են, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման ծառայությունների մեկ շուկայում։ Այսպես, ծառայությունների, այդ թվում՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման ծառայությունների մատուցման վերաբերյալ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի և «Դելռուս» ՓԲԸ-ի պայմանագրերի վերլուծությամբ չեն հայտնաբերվել դրույթներ, որոնցով, ըստ տարածքային սկզբունքի, սահմանափակվում է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման ծառայությունների սպառողների շրջանակը։ «Դելռուս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում գտնվող իրավաբանական անձը, այդ թվում՝ բժշկական կազմակերպությունը կարող է Եկատերինբուրգ քաղաքում դիմել «Դելռուս» ՓԲԸ-ի տեխնիկական կենտրոն՝ FibroScan ապարատի տեխնիկական սպասարկման, այդ թվում՝ դրա տվիչների ստուգաճշտման ծառայություն ստանալու համար («Դելռուս» ՓԲԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի հուլիսի 3-ի մտից թիվ 10530 գրություն)։ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ երրորդ անձանցից, այդ թվում Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող անձանցից FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման վերաբերյալ հարցում ստանալու դեպքում «Դեռլուս ՂՀ» ՍՊԸ-ն առևտրային առաջարկ է ուղարկում շահագրգիռ անձանց՝ այդպիսի աշխատանքների կատարման հնարավորության դեպքում («Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի հունիսի 22-ի մտից թիվ 9941 գրություն)։ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ն հնարավորություն ունի Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող բժշկական կազմակերպություններին մատուցելու FibroScan ապարատի տեխնիկական սպասարկման, այդ թվում՝ դրա տվիչների ստուգաճշտման ծառայություններ՝ Աստանա քաղաքում տեղակայված իր տեխնիկական կենտրոնում («Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի հուլիսի 10-ի մտից թիվ 10966 գրություն)։
Բժշկական տեխնիկայի տեխնիկական սպասարկում, այդ թվում՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտում իրականացնող անձնակազմին ներկայացվող պահանջների վերլուծությամբ չեն հայտնաբերվել սպառողներին FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման ծառայությունների մատուցումն ըստ տարածքային սկզբունքի սահմանափակող պայմաններ։ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի և «Դելռուս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ բժշկական տեխնիկայի տեխնիկական սպասարկման, այդ թվում՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունը մատուցվում է բժշկական տեխնիկա արտադրողի (Echosence ընկերության) մոտ համապատասխան ուսուցում անցած և համապատասխան նմուշի փաստաթուղթ (սերտիֆիկատ) ստացած մասնագետների կողմից («Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի՝ Հաձնաժողովին ուղղված 2018 թվականի մայիսի 29-ի մտից թիվ 8538 գրություն և «Դելռուս» ՓԲԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի հունիսի 27-ի մտից թիվ 10160 գրություն)։ Echosence ընկերության կողմից տրվող՝ FibroScan ապարատի սպասարկման սերտիֆիկատները չեն պարունակում դրանց գործողության տարածքը սահմանափակող պայմաններ։
«Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականին ընկերությունը մատուցել է FibroScan ապարատի տեխնիկական սպասարկման, այդ թվում՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման ծառայություններ միայն Ղազախստանի Հանրապետության տարածքում (2018 թվականի հուլիսի 5-ի թիվ 69 գրություն)։ «Դելռուս» ՓԲԸ-ն 2017 թվականին նույնպես մատուցել է նույնանման ծառայություններ Ռուսաստանի Դաշնության տարածքում և չի մատուցել դրանք Ղազախստանի Հանրապետության տարածքում (2018 թվականի հուլիսի 5-ի թիվ 58 գրություն)։
«Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի, «Դելռուս» ՓԲԸ-ի և «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման ծառայությունների գների համեմատումը ցույց է տվել, որ Ղազախստանի Հանրապետության տարածքում «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի մոտ նշված ծառայության արժեքը 2,5 անգամ ավելի բարձր է, քան Ռուսաստանի Դաշնության տարածքում։ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի կողմից սպառողներին մատուցվող՝ FibroScan ապարատի երկու տվիչների ստուգաճշտման ծառայության նվազագույն գինը կազմում է 1 225 000 տենգե (մոտավորապես 222 727 ռուբլի), իսկ «Դելռուս» ՓԲԸ-ի կողմից սպառողներին մատուցվող՝ FibroScan ապարատի երկու տվիչների ստուգաճշտման ծառայության նվազագույն գինը կազմում է 69 915 ռուբլի։ «Դելռուս» ՓԲԸ-ի և «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի՝ FibroScan ապարատի երկու տվիչների ստուգաճշտման ծառայությունների մատուցման գները մրցակցային են, ինչի մասին վկայում է Ղազախստանի Հանրապետությունից սպառողի (դիմումատուի)՝ «Դելռուս» ՓԲԸ-ին ուղղված դիմումը՝ FibroScan ապարատի տեխնիկական սպասարկման, այդ թվում՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման ծառայություն մատուցելու խնդրանքով։
Քննության ընթացքում «Դելռուս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականից մինչև 2018 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում «Դելռուս» ՍՊԸ-ն չի մատուցել FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայություններ և անդամ պետությունների կազմակերպություններից չի ստացել այդ ծառայությունների մատուցման հայտեր։ «Դելռուս» ՍՊԸ-ն չի իրականացնում բժշկական տեխնիկայի, այդ թվում՝ FibroScan ապարատի տեխնիկական սպասարկում՝ ներառյալ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտումը՝ կապված համապատասխան լիցենզիայի բացակայության հետ («Դելռուս» ՍՊԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի ապրիլի 20-ի մտից թիվ 6291 և 2018 թվականի մայիսի 28-ի մտից թիվ 8436 գրություններ)։
Արձանագրության 2-րդ կետի 17-րդ ենթակետին համապատասխան՝ համաձայնությունը փաստաթղթով կամ մի քանի փաստաթղթերով ամրագրված գրավոր, ինչպես նաև բանավոր պայմանավորվածություն է։
«Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի և «Դելռուս» ՓԲԸ-ի միջև համաձայնության առկայությունն ու իրագործումը, որոնք հանգեցրել են Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան արգելված՝ ըստ տարածքային սկզբունքի ապրանքային շուկայի բաժանմանը, հաստատվում է հետևյալով՝
«Դելռուս» ՓԲԸ-ի կողմից ղազախստանյան սպառողին (դիմումատուին) FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայություն տրամադրելու հիմնավորված մերժման բացակայությունը՝ հօգուտ մրցակից ընկերության («Դելռուս ՂՀ» ՍՊԸ)՝ այդ ծառայությունն ինքնուրույն մատուցելու հնարավորության պարագայում.
գների միջև զգալի տարբերությունը։ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման արժեքը մրցակից ընկերության («Դելռուս ՂՀ» ՍՊԸ) մոտ 2,5 անգամ ավելի բարձ է.
մրցակից ընկերությունների՝ միմյանց գործունեության մասին տեղեկացվածությունը և սպասարկման տարածքների աշխարհագրական սկզբունքին համապատասխան՝ գնորդներին դեպի ծառայության մատակարարը վերաուղղորդելու պրակտիկան.
FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայության շուկայի փաստացի բաժանումը։ «Դելռուս» ՓԲԸ-ն Ռուսաստանի Դաշնության տարածքում ծառայություններ է մատուցում Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտներին, «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ն Ղազախստանի Հանրապետության տարածքում ծառայություններ է մատուցում Ղազախստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին։
«Դելռուս» ՓԲԸ-ի և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի միջև FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների արտաքին ստուգաճշտիչի ենթավարձակալության հետ կապված պայմանագրային հարաբերությունների առկայությունը լրացուցիչ վկայում է նաև մրցակից ընկերությունների («Դելռուս» ՓԲԸ և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ) միջև ապրանքային շուկան ըստ տարածքային սկզբունքի բաժանելու վերաբերյալ համաձայնության առկայության մասին։ «Դելռուս» ՓԲԸ-ի կողմից «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի և «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի հետ կնքված՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի արտաքին ստուգաճշտիչի (ստուգաճշտման համար նախատեսված նստարանի) ենթավարձակալության (ժամանակավոր տիրապետման և օգտագործման) պայմանագրերի (այսուհետ՝ ենթավարձակալության պայմանագիր) վերլուծությունը ցույց է տվել, որ «Դելռուս» ՓԲԸ-ի կողմից սահմանված՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների արտաքին ատուգաճշտիչի ենթավարձակալության ծառայության արժեքը որոշվում է՝ ելնելով ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտումների քանակից՝ կախված դրանց տիպերից և ծրագրային ապահովման տարբերակից։ Այսպես, «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի և «Դելռուս» ՓԲԸ-ի միջև կնքված՝ 2017 թվականի հունվարի 10-ի թիվ 1 ենթավարձակալության պայմանագրի թիվ 1 հավելվածի համաձայն՝ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի մոտ ենթավարձակալության գինը М տիպի տվիչի համար կազմում է 25 200 ռուբլի (առանց ԱԱՀ-ի)՝ 6 ամիսը 1 անգամ ստուգաճշտելու դեպքում, իսկ 12 ամիսը 1 անգամ ստուգաճշտելու դեպքում՝ 50 400 ռուբլի (առանց ԱԱՀ-ի)։ S և XL տիպի տվիչների համար՝ 6 ամիսը 1 անգամ ստուգաճշտելու դեպքում ենթավարձակալության գինը կազմում է 14 300 ռուբլի (առանց ԱԱՀ-ի), իսկ 12 ամիսը 1 անգամ ստուգաճշտելու դեպքում՝ 28 600 ռուբլի (առանց ԱԱՀ-ի)։ Ենթավարձակալության նույնանման հաշվարկ է նախատեսված «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի համար՝ «Դելռուս» ՓԲԸ-ի և «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի միջև կնքված՝ 2018 թվականի հունվարի 9-ի թիվ A1-09/18 ենթավարձակալության պայմանագրի թիվ 1 հավելվածով։ Նշված պայմանագրերը պարունակում են դրույթ, որի համաձայն, ենթավարձակալները պարտավոր են այդ պայմանագրերի գործողության ժամկետի ընթացքում ապահովել ուլտրաձայնային տվիչների որոշակի թվով ստուգաճշտումների անցկացումը (2017 թվականի հունվարի 10-ի թիվ 1 և 2018 թվականի հունվարի 9-ի թիվ А1-09/18 ենթավարձակալության պայմանագրերի 6.3.2-րդ կետ)։ Մրցակից ընկերության («Դելռուս ՂՀ» ՍՊԸ) կողմից տարվա ընթացքում պայմանագրով նախատեսված թվով ստուգաճշտումների իրականացման մասով ենթավարձակալության պայմանագրի կատարումն ուղղակիորեն կախված է այդ ընկերության («Դելռուս ՂՀ» ՍՊԸ) կողմից Ղազախստանի Հանրապետության տարածքում մատուցված՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների թվից։ Ընդ որում, Ղազախստանի Հանրապետության տարածքում մրցակցային միջավայրի բացակայության պարագայում համաձայնության առկայությունը «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ին թույլ է տալիս սահմանել FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների մատուցման այնպիսի գներ, որոնք կարող են մրցակցային գնից 2,5 անգամ բարձր լինել։ Ղազախստանի Հանրապետության տարածքում մրցակից ընկերության («Դելռուս ՂՀ» ՍՊԸ) կողմից FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների մատուցումը բացառում է ենթավարձակալության պայմանագիրը չկատարելու հետ կապված ռիսկերը «Դելռուս» ՓԲԸ-ի համար, քանի որ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների արտաքին ստուգաճշտիչի (ստուգաճշտման համար նախատեսված նստարանի) ենթավարձակալության գինը հաշվարկվում է՝ ելնելով Ղազախստանի Հանրապետության տարածքում ենթավարձակալի («Դելռուս ՂՀ» ՍՊԸ) կողմից անցկացված՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտումների թվից։
Տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում իրենց կողմից այն համաձայնությունների կնքման և իրագործման համար, որոնք թույլատրված չեն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ ենթակետերին համապատասխան։
Ղազախստանի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 22-ի «Սահմանափակ և լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերակցությունների մասին» թիվ 220 օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության կանոնադրությամբ նախատեսված չէ կոլեգիալ գործադիր մարմնի (տնօրինություն, վարչություն և այլն) ձևավորում, ապա սահմանափակ պատասխանատվությամբ այդ ընկերակցության գործունեության ընթացիկ ղեկավարումը և դրա գործերի վարումն իրականացնում է միանձնյա գործադիր մարմինը (տնօրեն, վարիչ)։
«Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 12/лс հրամանի համաձայն՝ քաղաքացի Վ.Վ. Բուրդինը 2015 թվականի ապրիլի 27-ից ստանձնել է «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը («Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի մայիսի 29-ի մտից թիվ 8538 գրություն)։ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի կանոնադրության համաձայն՝ գլխավոր տնօրենը լուծում է ընկերակցության գործունեության հետ կապված բոլոր հարցերը՝ բացառությամբ այն հարցերի, որոնք վերապահված են ընկերակցության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը («Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի ապրիլի 20-ի մտից թիվ 6274 գրություն)։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» 1995 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 208-ԴՕ դաշնային օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ընկերության միանձնյա գործադիր մարմինը (տնօրեն, գլխավոր տնօրեն) առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում՝ ներկայացնում է դրա շահերը, ընկերության անունից կատարում է գործարքներ, հաստատում է հաստիքացուցակը, արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ընկերության բոլոր աշխատողների համար։
Ըստ «Դելռուս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության՝ «Դելռուս» ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջ 2015 թվականի ապրիլի 6-ի թիվ 01-15 որոշման համաձայն՝ քաղաքացի Ա.Ի. Նովիկովն ընտրվել է «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում («Դելռուս» ՓԲԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի հուլիսի 6-ի մտից թիվ 10749 գրություն)։
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 1998 թվականի փետրվարի 8-ի թիվ 14-ԴՕ դաշնային օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ընկերության միանձնյա գործադիր մարմինն առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում՝ ներկայացնում է դրա շահերը և կատարում է գործարքներ, իրականացնում է այլ լիազորություններ, որոնք նշված դաշնային օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ վերապահված չեն ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի, ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) և ընկերության կոլեգիալ գործադիր մարմնի իրավասությանը։
«Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ քաղաքացի Օ.Ա. Արենդարչուկը «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է («Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի հուլիսի 24-ի մտից թիվ 1184գաղտ. գրություն)։
Անցկացված քննության արդյունքներով՝ կապված «Դելռուս» շուկայում գործող սուբյեկտի, «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի, պաշտոնատար անձանց՝ «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովի, «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Օ.Ա. Արենդարչուկի և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Վ. Բուրդինի գործողություններում (անգործության մեջ) Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին և 3-5-րդ կետերի խախտման հատկանիշների առկայության հետ, որի արդյունքում «Դելռուս» ՓԲԸ-ն անհիմն մերժել է ղազախստանյան սպառողին (դիմումատուին) FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայության տրամադրումը՝ այդ մերժումը պատճառաբանելով Ղազախստանի Հանրապետության տարածքում նույնանման ծառայություն մատուցող մրցակից ընկերության («Դելռուս ՂՀ» ՍՊԸ) առկայությամբ, Արձանագրությանը, Քննություն անցկացնելու կարգին և Գործերի քննության կարգին համապատասխան՝ Հանձնաժողովը «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործ հարուցելու և քննելու մասին» 2018 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ հարուցել է թիվ 22-2018/Д-01 գործը և ստեղծել դրա քննության հարցերով հանձնաժողով։
Ապրանքային մեկ շուկայում գործող՝ մրցակից տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) միջև արգելված համաձայնությունների հնարավոր առկայության մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարություն և Դաշնային հակամենաշնորհային ծառայություն են ուղարկվել պատճառաբանված միջնորդագրեր՝ առանձին ընթացակարգային գործողություններ, մասնավորապես՝ այն ընկերությունների տարածքների, սենքերի, փաստաթղթերի և առարկաների տեսազննում անցկացնելու վերաբերյալ, որոնց առնչությամբ քննվում է տվյալ գործը, և գործով վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթեր պահանջելու վերաբերյալ (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի հուլիսի 31-ի համապատասխանաբար թիվ МА-1850/22ДСП և թիվ МА-1849/22ДСП գրություններ)։
Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ անցկացվել են «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի և «Դելռուս» ՓԲԸ-ի արտապլանային արտագնա ստուգումներ։ Անկացված միջոցառումների արդյունքում ստուգող անձինք հայտնաբերել են Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի ու 3-րդ կետի 1-ին, 3-րդ և 5-րդ ենթակետերի խախտման հատկանիշներ (Դաշնային հակամենաշնորհային ծառայության 2019 թվականի հունվարի 22-ի մտից թիվ 901 ДСП գրություն)։
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությունից տեղեկատվություն չի ստացվել։
Գործերի քննության կարգի 16-րդ կետին համապատասխան՝ թիվ 22-2018/Д-01 գործով որոշում ընդունելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով նշված գործի քննության ժամկետը երկարաձգվել է 60 աշխատանքային օրով (գործի քննության հարցերով հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի որոշում)։
Գործերի քննության կարգին համապատասխան՝ լսել են գործի քննությանը մասնակցող անձանց (2018 թվականի օգոստոսի 13-ին, սեպտեմբերի 10-ին, հոկտեմբերի 4-ին և 22-ին, դեկտեմբերի 3-ին և 14-ին, 2019 թվականի հունվարի 15-ին և 22-ին), ուսումնասիրել և քննարկել են ստացված այն միջնորդությունները, որոնց մասով ընդունվել են համապատասխան որոշումներ, որոնք արտացոլվել են գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերի արձանագրություններում, ուսումնասիրել են ապացույցները, լսել են գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքները և պարզաբանումները՝ գործի քննությանը մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ: Իր հերթին «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովը, «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Օ.Ա. Արենդարչուկը և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Վ. Բուրդինը չեն ներկայացել գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերին և անձամբ պարզաբանումներ չեն տվել։
«Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի տեղեկատվությանը և ընկերության ներկայացուցչի՝ գործի քննության ընթացքում տրված պարզաբանումներին համապատասխան՝ «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ն իրականացնում է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտումը Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների Probe Calibration Bench արտաքին ստուգաճշտիչի (ստուգաճշտման համար նախատեսված նստարանի) գտնվելու վայրում (քաղ. Մոսկվա, Ի. Ֆրանկոյի փող., 4-րդ շենք, 1-ին մասնաշենք, 45-րդ գրասենյակ)։ Ընկերությունը կարող է մատուցել տվյալ ծառայությունը, այդ թվում, Ռուսաստանի Դաշնության ոչ ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտներին՝ այն պայմանով, որ նրանք դիմեն «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի հասցեով՝ այդ ծառայությունը տրամադրելու վերաբերյալ հարցմամբ։ Ընկերությունը FibroScan ապարատի մատակարարման և դրա տվիչների ստուգաճշտման մասով համագործակցության վերաբերյալ բոլոր դիմումների առնչությամբ պատրաստ է եղել համագործակցության։ Ընկերությունում բացակայում է դիմումատուի հետ նամակագրությունը, քանի որ 2016 թվականից մինչև 2018 թվականի I եռամսյակն ընկած ժամանակահատվածում դիմումատուից ընկերության էլեկտրոնային փոստին, ինչպես նաև ընկերության աշխատակիցների էլեկտրոնային փոստին դիմումներ չեն ստացվել («Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի հոկտեմբերի 4-ի ելից թիվ 02-12/268, 2019 թվականի հունվարի 14-ի մտից թիվ 368 գրություններ)։
«Դելռուս» ՓԲԸ-ի տեղեկատվությանը և ընկերության ներկայացուցչի՝ գործի քննության ընթացքում տրված պարզաբանումներին համապատասխան՝ էլեկտրոնային փոստին համագործակցության վերաբերյալ առաջարկ ստանալիս, այդ թվում՝ կազմակերպության ձևաթղթի վրա չձևակերպված և ղեկավարի կամ այլ լիազորված անձի կողմից չստորագրված՝ FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման գնի վերաբերյալ առևտրային առաջարկի հետ կապված հարցումները չեն գրանցվում և անմիջապես ներկայացվում են կառավարչին՝ ուսումնասիրման համար։ Առաջնորդվելով FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման հաստատված գներով՝ կառավարիչը պոտենցիալ պատվիրատուին առաջարկում է մատուցել տվիչի ստուգաճշտման ծառայություններ։ «Դելռուս» ՓԲԸ-ում նախատեսված չեն FibroScan ապարատի և (կամ) դրա տվիչների ստուգաճշտման առնչությամբ համագործակցության մասով սահմանափակումներ։
«Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի տեղեկատվությանը և ընկերության ներկայացուցիչների՝ գործի քննության ընթացքում տրված պարզաբանումներին համապատասխան՝ «Դելռուս» ՓԲԸ-ի հետ կնքված ենթավարձակալության պայմանագրով «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի օգտագործման ներքո առկա են FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտում կատարելու համար անհրաժեշտ սարքավորումներ։ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ն համագործակցում է «Դելռուս» ՓԲԸ-ի և «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի հետ, «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ «Դելռուս» ՓԲԸ-ի հետ կնքվել են բժշկական նշանակության ապրանքների, արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի մատակարարման, ինչպես նաև արտաքին ստուգաճշտիչի ենթավարձակալության պայմանագրեր («Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի սեպտեմբերի 3-ի մտից թիվ 14135 և 2019 թվականի հունվարի 21-ի մտից թիվ 805 գրություններ)։
Գործերի քննության կարգին համապատասխան՝ գործով ապացույցներն ուսումնասիրելուց, գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքները շարադրելուց, ուսումնասիրվող հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց շրջանում հարցում կատարելուց հետո պարզվել է հետևյալը՝
գործի քննության ընթացքում «Դելռուս» ՓԲԸ-ի ներկայացուցիչները հաստատել են 2018 թվականի մարտի 27-ին դիմումատուի և «Դելռուս» ՓԲԸ-ի միջև էլեկտրոնային նամակագրության առկայությունը, որը շարադրվել է դիմումի մեջ։ «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովն անձամբ նամակագրություն չի իրականացրել դիմումատուի հետ։ Նրա հետ նամակագրություն են իրականացրել «Դելռուս» ՓԲԸ-ի տեխնիկական կենտրոնի ծառայությունների վաճառքի գծով կառավարիչ Ի.Դ. Չուսովիտինան և «Դելռուս» ՓԲԸ-ի տեխնիկական կենտրոնի տնօրեն Վ.Բ. Մոչալովը։ «Դելռուս» ՓԲԸ-ի տեխնիկական կենտրոնի տնօրեն Վ.Բ. Մոչալովի պարզաբանումների համաձայն՝ դիմումատուի կողմի աշխատակցի կողմից ներկայացված տեխնիկական մասնագիրը պարունակել է նշում FibroScan ապարատի տվիչների ստուգաճշտման և դրա տեխնիկական սպասարկման ծառայության մասին։ «Դելռուս» ՓԲԸ-ի տեխնիկական կենտրոնի՝ FibroScan ապարատի տվիչների ստուգաճշտում իրականացնող ինժեների մոտ այլ աշխատանքի առկայության հետ կապված՝ «Դելռուս» ՓԲԸ-ի տեխնիկական կենտրոնի տնօրեն Վ.Բ. Մոչալովը առաջարկության կարգով տեղեկացրել է դիմումատուին Ղազախստանի Հանրապետության տարածքում այնպիսի սերվիս կենտրոնի առկայության մասին, որը կկարողանա իրականացնել FibroScan ապարատի տվիչների ստուգաճշտումն ու դրա տեխնիկական սպասարկումը («Դելռուս» ՓԲԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2019 թվականի հունվարի 15-ի մտից թիվ 533 գրություն)։ Սակայն գործի քննության ընթացքում «Դելռուս» ՓԲԸ-ի կողմից դիմումատուին FibroScan ապարատի տվիչների ստուգաճշտման ծառայություն տրամադրելու հիմնավոր մերժման փաստը հաստատող ապացույցներ (դիմումատուի դիմելու ժամանակահատվածում «Դելռուս» ՓԲԸ-ի տեխնիկական կենտրոնի աշխատանքների ծավալների և դրա մասնագետների ծանրաբեռնվածության, դիմումատուին ծառայություն մատուցելու տեխնիկական հնարավորության ու ընկերության պայմաններով սպառողին ներկայացված առևտրային առաջարկի առկայության և այլնի մասին տեղեկատվություն) չեն հայտնաբերվել.
«Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հաստատել են դիմումի մեջ շարադրված՝ 2018 թվականի մարտի 27-ին դիմումատուի և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի միջև էլեկտրոնային նամակագրության առկայությունը։ Դիմումատուն «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի հասցեով պաշտոնական գրավոր հարցում չի ուղարկել։ Սակայն դիմումատուի անունից FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտում կատարելու վերաբերյալ հարցում է ուղարկվել այն էլեկտրոնային փոստին, որը «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի սերվիսային ծառայության աշխատակիցներն օգտագործում են իրենց աշխատանքի ընթացքում։ Ի պատասխան տվյալ հարցման՝ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի անունից ուղարկվել է համապատասխան առևտրային առաջարկ։ Դիմումատուի հետ նամակագրությունը հիմնականում ներառել է գնային առաջարկը ներկայացնելը՝ հարցվող տեխնիկական մասնագրին համապատասխան։ Դիմումատուի հետ էլեկտրոնային փոստով (arz@delrus-rk.kz) նամակագրությունն իրականացրել է «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի կառավարիչ Ռ.Ս. Ախմետովը («Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2019 թվականի հունվարի 21-ի մտից թիվ 805 գրություն)։
Գործի քննության ընթացքում «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի և «Դելռուս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվությամբ չի հերքվում FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների մեկ շուկայում գործող մրցակից ընկերությունների («Դելռուս» ՓԲԸ և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ) միջև Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան արգելված այնպիսի համաձայնության առկայության և իրագործման վերաբերյալ քննության եզրահանգումները, որը հանգեցրել է ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, որի արդյունքում «Դելռուս» ՓԲԸ-ն անհիմն մերժել է դիմումատուին FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայության տրամադրումը՝ այդ մերժումը պատճառաբանելով Ղազախստանի Հանրապետության տարածքում նույնանման ծառություն մատուցող մրցակից ընկերության («Դելռուս ՂՀ» ՍՊԸ) առկայությամբ։
«Դելռուս» ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջ կողմից հաստատված՝ «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 2000 թվականի հուլիսի 1-ի պաշտոնական հրահանգին համապատասխան՝ «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովն առանց լիազորագրի իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը, ապահովում է կազմակերպության կողմից բոլոր պարտավորությունների, այդ թվում՝ պայմանագրերի ու բիզնես պլանների կատարումը, գործում է ընկերության անունից, ներկայացնում է դրա շահերը, գործարքներ է իրականացնում ընկերության անունից, հաստատում է հաստիքացուցակը, արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ընկերության բոլոր աշխատողների համար («Դելռուս» ՓԲԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի սեպտեմբերի 11-ի մտից թիվ 14650 գրություն)։
«Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի միակ մասնակցի կողմից հաստատված՝ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի տնօրենի 2015 թվականի ապրիլի 27-ի պաշտոնեական հրահանգին համապատասխան՝ տնօրեն Վ.Վ. Բուրդինը ղեկավարում է ձեռնարկության արտադրատնտեսական և ֆինանսատնտեսական գործունեությունը, կրում է ընդունվող որոշումների հետևանքների, ձեռնարկության գույքի պահպանվածության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև դրա գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների համար ամբողջ պատասխանատվությունը («Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի՝ Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի մայիսի 29-ի մտից թիվ 8538 գրություն):
«Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի և պաշտոնատար անձի՝ «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Օ.Ա. Արենդարչուկի կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման փաստը հաստատող ապացույցներ չեն հայտնաբերվել:
Հաշվի առնելով շարադրվածը՝ Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում են համարվում «Դելռուս» ՓԲԸ-ի, «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի, պաշտոնատար անձանց՝ «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովի և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Վ. Բուրդինի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են ծառայությունների մեկ շուկայում գործող մրցակից ընկերությունների («Դելռուս» ՓԲԸ և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ) միջև այն համաձայնության առկայությամբ և իրագործմամբ, որը հանգեցրել է ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, որի հետևանքով դիմումատուին Ռուսաստանի Դաշնության տարածքում FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչի ստուգաճշտման ծառայության տրամադրումը մերժվել է՝ Ղազախստանի Հանրապետությունում նույնանման ծառայություն մատուցող մատակարարի (մրցակից ընկերության) առկայության հիմքով:
«Դելռուս» ՓԲԸ-ն, «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ն և «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ն Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման փաստը չեն ընդունել:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկային և դրանց նշանակման կարգին համապատասխան՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների չափերը հաշվարկելիս հաշվի են առնվում պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Գործի քննությանը պատասխանողների ներկայացուցիչների մասնակցությունը և նրանց կողմից դրա քննության ընթացքում առաջացող հարցերի վերաբերյալ դիրքորոշումները ժամանակին ներկայացնելը (հաշվի առնելով այն, որ գործի քննությանը մասնակցելը անձի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը), ճանաչվում են որպես անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ Հանձնաժողովին ցուցաբերվող աջակցություն և գնահատվում են որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք:
2017 թվականից մինչև 2018 թվականի I եռամսյակը շարունակվող՝ մրցակից ընկերությունների («Դելռուս» ՓԲԸ և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ) միջև համաձայնության իրագործումը Հանձնաժողովին թույլ է տալիս անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը որակել որպես տևական բնույթ ունեցող և այն գնահատել որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:
Մրցակից ընկերությունների («Դելռուս» ՓԲԸ և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ) գործողությունները՝ ուղղված այն համաձայնության կնքմանն ու իրագործմանը, որը հանգեցրել է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայության շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի, վկայում են իրավախախտներից յուրաքանչյուրի կողմից համաձայնության կազմակերպման մասին և Հանձնաժողովի կողմից գնահատվում են որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք։
Առաջնորդվելով Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Գործերի քննության կարգի 44-րդ կետով, Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայով և դրանց նշանակման կարգով՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1 Ընդունել Գործերի քննության կարգի 46-րդ կետով նախատեսված՝ թիվ 22-2018/Д-01 գործի քննության դադարեցման հիմքերի բացակայությունը։
2. Որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել «Դելռուս» ՓԲ-ի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են մրցակցի՝ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի հետ այնպիսի համաձայնության առկայությամբ և իրագործմամբ, որը հանգեցրել է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի։
3. Որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են մրցակցի՝ «Դելռուս» ՓԲԸ-ի հետ այնպիսի համաձայնության առկայությամբ և իրագործմամբ, որը հանգեցրել է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի։
4. Որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել պաշտոնատար անձի՝ «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են մրցակցի՝ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի հետ «Դելռուս» ՓԲԸ-ի համաձայնության և դրա իրագործման մասին որոշման ընդունմամբ, որը հանգեցրել է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի։
5. Որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել պաշտոնատար անձի՝ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Վ. Բուրդինի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են մրցակցի՝ «Դելռուս» ՓԲԸ-ի հետ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի համաձայնության և դրա իրագործման մասին որոշման ընդունմամբ, որը հանգեցրել է FibroScan ապարատի ուլտրաձայնային տվիչների ստուգաճշտման ծառայությունների շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի։
6. Ընդունել «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի և պաշտոնատար անձի՝ «Բժշկական ընկերություն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Օ.Ա. Արենդարչուկի գործողություններում (անգործության մեջ) Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտումների բացակայությունը։
7. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկային և դրանց նշանակման կարգին ու Արձանագրության 16-րդ կետին համապատասխան՝
հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող (անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ իրավախախտի կողմից Հանձնաժողովին աջակցության ցուցաբերում) և ծանրացնող (իրավախախտի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների ՝ տևական բնույթ ունեցող խախտում, իրավախախտի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտող՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների կամ համաձայնեցված գործողությունների կազմակերպում) հանգամանքների առկայությունը՝ «Դելռուս» ՓԲԸ-ին նշանակել տուգանք՝ 173 235,63 ռուսական ռուբլու չափով․
հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող (անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ իրավախախտի կողմից Հանձնաժողովին աջակցության ցուցաբերում) և ծանրացնող (իրավախախտի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների՝ տևական բնույթ ունեցող խախտում, իրավախախտի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտող՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների կամ համաձայնեցված գործողությունների կազմակերպում) հանգամանքների առկայությունը՝ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ին նշանակել տուգանք՝ 322 344,58 ռուսական ռուբլու չափով․
հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող (անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ իրավախախտի կողմից Հանձնաժողովին աջակցության ցուցաբերում) և ծանրացնող (իրավախախտի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների՝ տևական բնույթ ունեցող խախտում, իրավախախտի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտող՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների կամ համաձայնեցված գործողությունների կազմակերպում) հանգամանքների առկայությունը՝ պաշտոնատար անձին՝ «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովին նշանակել տուգանք՝ 117 500 ռուսական ռուբլու չափով․
հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող (անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ իրավախախտի կողմից Հանձնաժողովին աջակցության ցուցաբերում) և ծանրացնող (իրավախախտի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների՝ տևական բնույթ ունեցող խախտում, իրավախախտի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտող՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների կամ համաձայնեցված գործողությունների կազմակերպում) հանգամանքների առկայությունը՝ պաշտոնատար անձին՝ «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ․Վ․ Բուրդինին նշանակել տուգանք՝ 117 500 ռուսական ռուբլու չափով։
Սույն որոշմամբ նշանակված տուգանքները ենթակա են փոխանցման այն անդամ պետության բյուջե, որի տարածքում գրանցված է տնտեսավարող սուբյեկտը (շուկայում գործող սուբյեկտը) կամ ժամանակավորապես բնակվում է անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնները խախտած ֆիզիկական անձը:
Սույն որոշմամբ նշանակված տուգանքները վճարվում են տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի), ֆիզիկական անձի կողմից՝ այն անդամ պետության ազգային արժույթով, որի տարածքում գրանցված է տնտեսավարող սուբյեկտը (շուկայում գործող սուբյեկտը) կամ ժամանակավորապես բնակվում է անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնները խախտած ֆիզիկական անձը՝ տուգանքի նշանակման մասին որոշումը Հանձնաժողովի կողմից ընդունվելու օրվա դրությամբ նշված անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով։
8. «Դելռուս» ՓԲԸ-ին, «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ին, պաշտոնատար անձանց՝ «Դելռուս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ի. Նովիկովին և «Դելռուս ՂՀ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ․Վ․ Բուրդինին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում ներկայացնել սույն որոշման 7-րդ կետի կատարման վերաբերյալ տեղեկատվություն։
9. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: