ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2019 թվականի |
թիվ 115 |
քաղ. Մոսկվա |
ԿԵՐԱՏԱՐ ԿԻՍԱԿՑՈՐԴՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը և 4-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կերատար կիսակցորդ՝
կենդանիների կերերի և գյուղատնտեսական բեռների՝ ավտոգնացքի կազմում, առանց փաթեթվածքի (լցովի) փոխադրման համար նախատեսված.
կերերի (գյուղատնտեսական բեռների) պատրաստման, փոխադրման և անասնաբուծական համալիրների շենքերի սահմաններում կենդանիներին դրանք բաժանելու համար չնախատեսված.
ավտոմոբիլային (թամբային) քարշակի հետ միացման համար նախատեսված կիսաքարշակային սարքվածքով հանդերձված կիսակցորդի տեսքով ներկայացված.
բաղկացած ամրաշրջանակից, որի վրա տեղադրված է գլանաձև, հատվածամասերի բաժանված մետաղական տարա (ցիստեռն), որը վերևի մասում ունի մետաղական կափարիչներով փակվող մտոցներ, որոնց միջով իրականացվում է բեռնումը.
տարայի ներքևի մասում հորիզոնական պարուրակային փոխակրիչով (թիակներով պտուտակի ձևով) սարքավորված, որը հաջորդաբար միանում է ուղղահայաց, վերևի (արտաքին) և պոչամասի (դուրսքաշովի) պարուրակային փոխակրիչների հետ, որոնք նախատեսված են առանց փաթեթվածքի (լցովի) փոխադրվող կերերի և գյուղատնտեսական բեռների բեռնաթափման համար,
- Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8716 31 000 0 ենթադիրքում։
2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Ինքնաբեռնաթափվող կերատար կիսակցորդի դասակարգման մասին» թիվ 556 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: