Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 104
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.06.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2019 թվականի

թիվ 104

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 90 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 4 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի «Եվրոպական միության (Եվրոպական միության երկրների) ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող հերբիցիդների համար հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 90 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2019 թվականի հունիսի 18-ի

թիվ 104 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշման մեջ կատարվող

 

1. 4-րդ կետի չորրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«սույն որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողներին տեղեկացնել իրենց ստանձնած գնային պարտավորությունների շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հերբիցիդների սպառողների հասցեներով հերբիցիդների մատակարարումներ իրականացնելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ պահպանելով գնային և քանակական պարամետրերը, հաշվի առնելով սպառողների հետ համաձայնեցված՝ առևտրային հիմնավորում ունեցող պայմանները և թույլ չտալով չեղարկել հերբիցիդների մատակարարումները ոչ առևտրային բնույթի պատճառներով.

իրականացնել Եվրասիական տնտեսական միության շուկայում հերբիցիդների գների մշտադիտարկում՝ սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի կիրառման պայմաններում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հերբիցիդներ արտադրողների կողմից գների անհիմն բարձրացում թույլ չտալու նպատակով՝ ղեկավարվելով թիվ 5 հավելվածի համաձայն սահմանված մոտեցումներով.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հերբիցիդներ արտադրողների կողմից գների անհիմն բարձրացման փաստեր հայտնաբերելու դեպքում այդ փաստերը հայտնաբերելու օրվանից հետո 1 ամսվա ընթացքում նախաձեռնել սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի վերանայում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հերբիցիդների սպառողների շահերի խախտման մասին հարցը քննարկելու նպատակով։»։

2. Նշված որոշման թիվ 1 հավելվածում՝

ա) աղյուսակի երկրորդ սյունակում «Այլ ապրանքային նշաններով հերբիցիդների արտադրողներ» բառերից հետո լրացնել տողատակի ծանոթագրության «*» նշանը.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «*» նշանով տողատակի ծանոթագրությունը՝

«*Հակագնագցման տուրքը չի գանձվում Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքներ հերբիցիդներ ներմուծելիս։»։

3. Նշված որոշման թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի՝ 2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 90 որոշման (Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝ 2019 թվականի հունիսի 18-ի

թիվ 104 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

հերբիցիդների այն տարատեսակների, որոնց համար հակագնագցման միջոց չի կիրառվում

 

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս՝

մեկ ազդող նյութ՝ 25 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով պենօքսուլամ պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 500 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով ազիմսուլֆուրոն պարունակող հերբիցիդներ.

100 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ցիգալոֆոպ-բութիլ ազդող նյութ և 13,33 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով պենօքսուլամ ազդող նյութ պարունակող հերբիցիդներ։

2. Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծելիս՝

«Ատրիբուտ» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Կոնվիզո 1» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Ալիոն» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Գուսար Տուրբո» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Գուսար Ակտիվ Պլյուս» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Ալիստեր Գրանդ» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Կոմպլիտ Ֆորտե» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Ադենգո» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«ՄայսՏեր Պաուեր» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Սեկատոր Տուրբո» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Բետանալ Էքսպերտ ՕՖ» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Բետանալ ՄաքսՊրո» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Բանդուր Ֆորտե» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Բաստա» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Նոպասարան» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Նոպասարան Ուլտրա» առևտրային անվանմամբ հերբիցիդներ։

3. Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծելիս՝

280 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով բրոմօքսինիլ ազդող նյութ և 280 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով 2,4-Դ ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 800 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով լենացիլ պարունակող հերբիցիդներ.

ջրային խտանյութում 72 % կոնցենտրացիայով մեկ ազդող նյութ՝ 2,4-Դ դիմեթիլամինային աղ պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 40 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով խիզալոֆոպ-պ-տեֆուրիլ պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 750 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով էտամետսուլֆուրոն-մեթիլ պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 700 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով պրոպօքսիկարբազոն պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 120 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ֆենօքսապրոպ-պ-էթիլ պարունակող հերբիցիդներ.

11,3 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով յոդոսուլֆուրոն-մեթիլ-նատրիում ազդող նյութ, 22,5 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով տիենկարբազոն-մեթիլ ազդող նյութ և 135 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով մեֆենպիր-դիէթիլ (հակաթույն) ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

80 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ֆենօքսապրոպ-պ-էթիլ ազդող նյութ, 7,5 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով տիենկարբազոն-մեթիլ ազդող նյութ և 30 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով մեֆենպիր-դիէթիլ (հակաթույն) ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

100 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ֆենօքսապրոպ-պ-էթիլ ազդող նյութ և 27 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով մեֆենպիր-դիէթիլ (հակաթույն) ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 750 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով քլորսուլֆուրոն պարունակող հերբիցիդներ։

4. Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծելիս՝

31,5 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ֆորամսուլֆուրոն ազդող նյութ, 1 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով յոդոսուլֆուրոն-մեթիլ-նատրիում ազդող նյութ, 10 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով տիենկարբազոն-մեթիլ ազդող նյութ և 15 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ցիպրոսուլֆամիդ (հակաթույն) ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

23 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով ռիմսուլֆուրոն ազդող նյութ, 92 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով նիկոսուլֆուրոն ազդող նյութ և 550 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով դիկամբա (դիմեթիլամինային աղ) ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

240 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով օքսիֆլուորֆեն ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

104 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով հալօքսիֆոպ-Р-մեթիլ ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

330 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ֆլուրօքսիպիր ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

500 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով պրոպիզամիդ ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

600 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով մետրիբուզին ազդող նյութ պարունակող հերբիցիդներ։

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշման ուժի մեջ մտնելուց հետո Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում գրանցված (այդ թվում՝ անդամ պետության տարածքում ժամանակավոր գրանցում ստացած) և կիրառման օբյեկտների ու ազդող նյութերի առումով համանմանակներ չունեցող հերբիցիդներ (պատրաստուկներ), ինչը հաստատվում է թունաքիմիկատների պետական գրանցման ոլորտում անդամ պետության լիազորված մարմնի կողմից։»։

4. Նշված որոշման թիվ 3 հավելվածում՝

ա) երկրորդ սյունակի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2019 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԻՊԴ-130գաղտ/AD-23».

բ) երկրորդ սյունակի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2019 թվականի մայիսի 17-ի թիվ ՎԻՊԴ-125գաղտ/AD-23»։

5. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 5 հավելվածը՝

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 90 որոշման

 

ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

հերբիցիդների գնի հնարավոր անհիմն բարձրացման ցուցիչը որոշելու

 

1. Հերբիցիդների գնի հնարավոր անհիմն բարձրացման ցուցիչը (այսուհետ՝ գնի ցուցիչ) ենթակա է հաշվարկման՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ հերբիցիդների սպառողների շահերի խախտման մասին հարցի ուսումնասիրման նպատակահարմարությունը որոշելու նպատակով։

2. Գնի ցուցիչը որոշվում է անդամ պետությունների արտադրողների այն հերբիցիդների համար, որոնց բնութագրերը համանման են այն հերբիցիդների բնութագրերին, որոնց համար կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշմամբ նախատեսված հակագնագցման միջոցը։

3. Գնի ցուցիչը որոշվում է հետևյալի հիման վրա.

ա) հերբիցիդի գնի՝ առանց հաշվի առնելու անցյալ տարվա սեզոնի համար անդամ պետության արտադրողի՝ վերջնական սպառողի համար նախատեսված գնացուցակում նշված ԱԱՀ-ն՝ ԱՄՆ դոլարով՝ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված և գնացուցակի հրապարակման օրվանից առաջ 6 ամսվա ընթացքում որոշված միջին կշռված փոխարժեքով.

բ) հերբիցիդի գնի՝ առանց հաշվի առնելու ընթացիկ տարվա սեզոնի համար անդամ պետության արտադրողի՝ վերջնական սպառողի համար նախատեսված գնացուցակում նշված ԱԱՀ-ն՝ ԱՄՆ դոլարով՝ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված և գնացուցակի հրապարակման օրվանից առաջ 6 ամսվա ընթացքում որոշված միջին կշռված փոխարժեքով.

գ) հերբիցիդներում պարունակվող ազդող նյութերի միջին գնի՝ ԱՄՆ դոլարով՝ անցյալ տարվա սեզոնի համար անդամ պետության արտադրողի՝ վերջնական սպառողի համար նախատեսված գնացուցակի հրապարակման օրվանից առաջ 6 ամսվա ընթացքում՝ FOB բազայում (Շանհայ) China Price Monitoring Monthly Report-ի տվյալներով.

դ) հերբիցիդներում պարունակվող ազդող նյութերի միջին գնի՝ ԱՄՆ դոլարով՝ ընթացիկ տարվա սեզոնի համար անդամ պետության արտադրողի՝ վերջնական սպառողի համար նախատեսված գնացուցակի հրապարակման օրվանից առաջ 6 ամսվա ընթացքում՝ FOB բազայում (Շանհայ) China Price Monitoring Monthly Report-ի տվյալներով.

ե) հերբիցիդի հումքի ինքնարժեքի մեջ ազդող նյութերի բաժինը որոշող գործակցի.

զ) անցյալ տարվա ընթացքում անդամ պետությունում գնաճի մակարդակի՝ տոկոսներով։

4. Գնի ցուցիչը (IND) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

IND = (PriceH1 /PriceH0)/(1+KAI*(PriceAI1/PriceAI0-1))/(1+Infl),

որտեղ՝

PriceH1-ը սույն փաստաթղթի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ցուցիչն է,

PriceH0-ն սույն փաստաթղթի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ցուցիչն է,

KAI-ը սույն փաստաթղթի 3-րդ կետի «ե» ենթակետում նշված ցուցիչն է,

PriceAI1-ը սույն փաստաթղթի 3-րդ կետի «դ» ենթակետում նշված ցուցիչն է,

PriceAI0-ն սույն փաստաթղթի 3-րդ կետի «գ» ենթակետում նշված ցուցիչն է,

Infl-ը սույն փաստաթղթի 3-րդ կետի «զ» ենթակետում նշված ցուցիչն է։

5. Եթե գնի ցուցիչի արժեքը 1-ից մեծ է, նախադրյալներ են ստեղծվում անդամ պետության արտադրողի հերբիցիդների ընթացիկ գնագոյացման վերլուծության համար։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: