Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 154
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 154

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2020 թվականի նոյեմբերի 24-ի

թիվ 154 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգիչը (Հավելված 6) ЗПЗ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«ПДЗ Ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրում (ապրանքների մասին ամբողջական հայտարարագիրը, որը ներկայացվել է ապրանքների մասին մեկ ժամանակավոր հայտարարագրի հիման վրա մատակարարումներն ավարտելիս և նշանակում է ապրանքների մասին այդ ժամանակավոր հայտարարագրի շրջանակներում մատակարարումների ավարտ) (Ռուսաստանի Դաշնության համար)»։

2. Մաքսային վճարումների վճարման գծով արտոնությունների դասակարգիչ (Հավելված 7) 1.1 ենթաբաժնում՝

СБ ծածկագրով դիրքը լրացնել «(բացառությամբ СВ ծածկագրով սահմանվող սակագնային առանձնաշնորհման)» բառերով.

СБ ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրքը.

«Սերբիայի Հանրապետությունից ծագող և «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի թիվ 2 հավելվածով սահմանված սակագնային քվոտաների ծավալներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար սակագնային առանձնաշնորհում՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով».

 

ГЯ ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրքը.

 

 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանը և կանխմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում

КИ»

 

3. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգիչ (Հավելված 8)՝

ա) 1-ին բաժինը 01341 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«01351 Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) հաստատում (որոշում)՝ անհատական պաշտպանության միջոցների, պաշտպանող և ախտահանող միջոցների, բժշկական նշանակության արտադրանքի արտահանման դեպքում».

բ) 10-րդ բաժինը 10060 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

«10061 Մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետի ավարտի օրը (Բելառուսի Հանրապետության համար)

10062 Մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետի ավարտի օրը (Բելառուսի Հանրապետության համար)»։

4. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչի 4.3 ենթաբաժինը, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (Հավելված 9), 4490 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«4500 էլեկտրոնային ծխախոտներում օգտագործելու համար նախատեսված՝ քարտրիջներում, տանկերում և այլ կոնտեյներներում նիկոտին պարունակող հեղուկի համար ակցիզ»։

5. Մատակարարման պայմանների դասակարգիչը (Հավելված 13) լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

 

«DPU

ԱՌԱՔՈՒՄ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ՎԱՅՐ

Բեռնաթափման նշված վայրը»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: