Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 51
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.05.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2019 թվականի

թիվ 51

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերի տեսակների դասակարգիչը (այսուհետ՝ դասակարգիչ)։

2. Դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

դասակարգիչը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

դասակարգչի մասով օպերատորի գործառույթները կատարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը.

դասակարգչի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտի ընդհանուր գործընթացներն իրականացնելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի

ապրիլի 2-ի թիվ 51 որոշման

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերի տեսակների

 

I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից

 

Դասակարգման հատկանիշի (ֆասետի)անվանումն ու ծածկագիրը

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետի տեսակի ծածկագիրը

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետի տեսակի ծածկագիրը՝ ըստ միջազգային հաղորդակցության տեսակի

Ֆասետ 1.

Անցակետերի տեսակների դասակարգում՝ ըստ միջազգային հաղորդակցության տեսակի, ծածկագիր՝ 0

011

ծովային

012

գետային (լճային)

020

երկաթուղային

030

ավտոմոբիլային (ավտոճանապարհային)

040

օդային

098

խառը

099

հետիոտնային

Ֆասետ 2. Անցակետերի տեսակների դասակարգում՝ ըստ միջազգային հաղորդակցության բնույթի, ծածկագիր՝ 1

10

բեռնաուղևորային

12

բեռնային

14

ուղևորային

Ֆասետ 3. Անցակետերի տեսակների դասակարգում՝ ըստ գործունեության կարգի, ծածկագիր՝ 2

20

մշտական, կանոնավոր աշխատող

22

մշտական, սեզոնային

24

մշտական, ոչ կանոնավոր աշխատող

29

ժամանակավոր

Ֆասետ 4.

Անցակետերի տեսակների դասակարգում՝ ըստ կարգավիճակի,
ծածկագիր՝ 3

30

բազմակողմ (միջազգային)

32

երկկողմ (միջպետական)

 

II. Դասակարգչի անձնագիրը

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

2052

2

Տիպը

2՝ դասակարգիչ

3

Անվանումը

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերի տեսակների դասակարգիչ

4

Հապավումը

ԱՏԴ

5

Նշագիրը

ՄԴ 2052-2019 (խմբ. 1)

6

Տեղեկատուի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի
     20 թվականի   ի  թիվ    որոշում

7

Տեղեկատուն (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

20      թվական

8

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

-

9

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին տեղակայված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական սահմանների անցակետերի տեսակների դասակարգում՝ ըստ միջազգային հաղորդակցության տեսակի և բնույթի, գործունեության կարգի և կարգավիճակի՝ բացառությամբ պարզեցված անցակետերի (Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական սահմանների հատման վայրերի)

12

Անոտացիա (կիրառության ոլորտը)

օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին տեղակայված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական սահմանների անցակետերի տեղեկատվական տեղեկատու ցանկի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված պետական մարմինների կողմից ներկայացվող՝ նման անցակետերի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա դրանց անձնագրերի ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման նպատակներով

13

Առանցքային բառերը

անցակետ, անցակետի տեսակ, անցակետի անձնագիր, անցակետի կարգավիճակ

14

Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

մաքսային կարգավորում

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը

2՝ տեղեկատուն (դասակարգիչը) չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկատուների (դասակարգիչների) առկայությունը

2՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չեն սահմանվում պետական սահմանի անցակետերի դասակարգման նորմերը։

1՝ Բելառուսի Հանրապետության նախագահի 2006 թվականի մայիսի 10-ի թիվ 313 հրամանագրին համապատասխան՝ սահմանվել է անցակետերի դասակարգում՝ ըստ միջազգային հաղորդակցության տեսակի։ Բելառուսի Հանրապետությունում իրականացվում է նաև անցակետերի բաժանում՝ ըստ կատեգորիաների և դասակարգում՝ ըստ միջազգային հաղորդակցության կարգավիճակի և բնույթի՝ Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 35 որոշման համաձայն։

1՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 977 որոշմանը համապատասխան՝ անցակետերը դասակարգվում են ըստ միջազգային հաղորդակցության տեսակի, կարգավիճակի, աշխատանքի ռեժիմի, հաղորդակցության բնույթի, գործունեության կարգի։

1՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 739 որոշմանը համապատասխան՝ անցակետերը դասակարգվում են՝ կախված միջազգային հաղորդակցության տեսակից, բնույթից և աշխատանքի ռեժիմից։

1՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի թիվ 482 որոշմանը համապատասխան՝ անցակետերը դասակարգվում են ըստ միջազգային հաղորդակցության տեսակի, միջազգային հաղորդակցության բնույթի, աշխատանքի ռեժիմի և կարգավիճակի

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

3՝ դասակարգման ֆասետային մեթոդ

18

Վարման մեթոդիկան

1՝ վարման կենտրոնացված ընթացակարգ: Դասակարգչի արժեքների լրացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտին համապատասխան:

Արժեքը հանելու դեպքում դասակարգչի գրառումը նշվում է որպես չգործող՝ հանելու օրվանից և նշելով դասակարգչի գրառման գործողության ավարտը կարգավորող՝ Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի մասին տեղեկությունները:

Դասակարգչի ծածկագրերը եզակի են, դասակարգչի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործում չի թույլատրվում

19

Կառուցվածքը

դասակարգչի կառուցվածքի (դասակարգչի դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է սույն դասակարգչի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

դասակարգչից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

դասակարգչի վերանայումն իրականացվում է տարին առնվազն 1 անգամ

22

Փոփոխությունները

-

23

Հղում տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն դասակարգչի I բաժնում

24

Տեղեկատուից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

հրապարակում Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում: Դասակարգչից տեղեկությունները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին են տրամադրվում հարցման հիման վրա՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներն օգտագործելով

 

III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են դասակարգչի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների ոլորտները և դրանց ձևավորման կանոնները։

2. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝

«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերի տեսակների դասակարգչից

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1.*

1.1. Դասակարգման հատկանիշի (ֆասետի) ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշ՝ \d{l}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

1.2. Դասակարգման հատկանիշի (ֆասետի) անվանումը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 1000

ձևավորվում է հայերենով [ռուսերենով]՝ բառակապակցության տեսքով

1

1.2.1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետի տեսակի մասին տեղեկություններ՝ դասակարգման սահմանված հատկանիշին համապատասխան

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*՝

1.2.1.1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետի տեսակի ծածկագիրը՝ դասակարգման սահմանված հատկանիշին համապատասխան

պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշ՝ \d{2,3}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական-հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

1.2.1.2. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետի տեսակի անվանումը՝ դասակարգման սահմանված հատկանիշին համապատասխան

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 1000

ձևավորվում է հայերենով [ռուսերենով]՝ բառակապակցության տեսքով

1

1.2.1.3. Տեղեկություններ տեղեկատուի (դասակարգչի) գրառման մասին

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

1.2.1.3.1. Գործող-ությունն սկսելու ամսաթիվը

ամսաթիվը՝
ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողությունն սկսելու ամսաթվին

1

1.2.1.3.2. Տեղեկ-ություններ տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության սկիզբը կարգավորող ակտի մասին

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

1.2.1.3.2.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշ՝ \d{5}

ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

1.2.1.3.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

1.2.1.3.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝
ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

1.2.1.3.3. Գործող-ության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը՝
ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

1.2.1.3.4. Տեղեկ-ություններ տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կարգավորող ակտի մասին

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

1.2.1.3.4.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշ՝ \d{5}

ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

1.2.1.3.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

1.2.1.3.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝
ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական