ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2019 թվականի |
թիվ 56 |
քաղ. Մոսկվա |
ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻ ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐԻ ՀԻՄՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-րդ կետի առաջին պարբերության համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կաթնաթթվային կենդանի բակտերիաների հիմքով պատրաստուկը, որը կիրառվում է մարդու աղեստամոքսային տրակտի միկրոֆլորան պահպանելու և կարգավորելու համար, պարունակում է այնպիսի օժանդակ նյութեր, ինչպիսիք են կաթնաշաքարը, դեքստրինը, կարտոֆիլի օսլան, մագնեզիումի ստեարատը, տիտանի երկօքսիդը՝ Е171, դոնդողանյութը և այլն, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3002 90 500 0 ստորաենթադիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: