Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 68
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.05.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2020 թվականի

թիվ 68

քաղ. Մոսկվա

 

«ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 034/2013) ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52–րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի ««Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին» թիվ 68 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին և «գ» ենթակետի երրորդ պարբերությանը համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ««Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 034/2013) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի և «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 034/2013) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 198 որոշման դրույթները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 034/2013) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջներին այն սպանդային արտադրանքի համապատասխանության գնահատման մասին մինչև 2020 թվականի հունիսի 1-ը տրված կամ ընդունված փաստաթղթերը, որի վրա տարածվում են 2020 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ տեխնիկական կանոնակարգի V բաժնով սահմանված պահանջները՝ անասնաբուժական (կենդանաբուծական) պատրաստուկների, կենդանիների աճի խթանիչների (այդ թվում՝ հորմոնալ պատրաստուկների), դեղամիջոցների (այդ թվում՝ հակաբիոտիկների) պարունակության վերահսկողության մասով, որն իրականացվում է սպանդային մթերքի արտադրողի (մատակարարի) կողմից դրանց կիրառության (բացառությամբ լևոմիցիտինի (քլորամֆենիկոլի) տետրացիկլինի խմբի և բացիտրացինի) վերաբերյալ տրամադրված տեղեկատվության հիման վրա, վավեր են մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.

բ) տեխնիկական կանոնակարգի պահանջներին այն մսամթերքի համապատասխանության գնահատման մասին մինչև 2020 թվականի հունիսի 1-ը տրված կամ ընդունված փաստաթղթերը, որի վրա տարածվում են 2020 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ տեխնիկական կանոնակարգի 107-րդ կետի «գ» ենթակետով սահմանված պահանջները՝ մսամթերքի հորինված անվանման կիրառման մասով, վավեր են մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.

գ) 2020 թվականի հունիսի 1-ից տեխնիկական կանոնակարգի պահանջներին սպանդային արտադրանքի, մսամթերքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը՝ առանց հաշվի առնելու սույն կետի «ա» ենթակետում կամ «բ» ենթակետում նշված պահանջները, չի թույլատրվում.

դ) սպանդային արտադրանքի, մսամթերքի շրջանառությունը սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում թույլատրվում է այդ արտադրանքը պատրաստողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի հունիսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան