Գլխավոր տեղեկություն
Համար
N 1218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1218-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշումը N 1.1 հավելվածից հետո լրացնել նոր՝ N 1․2 հավելվածով՝ համաձայն հավելվածի․

2) որոշման 2-րդ կետը «1․1, » թվից հետո լրացնել «1․2, » թվով.

3) որոշման N 16 հավելվածի՝

ա. հարցաշարը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝

 

«

VIII

Գազալցավորման գործընթաց

39

Գազաբալոնների լցավորումն իրականացվում է էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելուց և նույնականացումից հետո
դրական եզրակացություն ստանալուց հետո

                            

  2   

«8»,
հոդված 26.1,
մաս 4

 1,2  

       
»,

բ. «7» - ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» բառերից հետո առանձին տողով լրացնել «8» - «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

05.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 4-ի N 1218-Ն որոշման

 

 

«Հավելված N 1.2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

«____» ______________ 20   թ.

 

__________________________________
Ստորաբաժանման անվանումը

 _______________________
Գտնվելու վայրը

________________
հեռախոսահամարը

_____________________
պաշտոնը


_____________________________
անունը, հայրանունը, ազգանունը


 

_____________________
պաշտոնը


_____________________________
անունը, հայրանունը, ազգանունը


 

_____________________
պաշտոնը

_____________________________
անունը, հայրանունը, ազգանունը


 


Ստուգման ամսաթիվը

սկիզբը ________________

ավարտը ________________

Ստուգման հիմքը
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը

 

 
               
ՀՎՀՀ


________________________________________________
Պետական ռեգիստրի վկայականի կամ գրանցման համարը

____________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

______________________

             հեռախոսահամարը

____________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը

_____________________
_

____________________________________________________________________ ___________________
Ստուգվող օբյեկտի անվանումը, գործունեության տեսակը (ները)

 ________________________________________________________________________________________
Ստուգվող օբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը
 

Տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի ծածկագիրը

______________________

 

Ստուգման հիմքը _________________________ում կողմից _________երբ է տրված _____________

 

Ստուգման նպատակը / ընդգրկված հարցերի համարները

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը (վայրերը)

                                                                         

Լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի համարը, տրման ամսաթիվը

 

 

ՀԱՐՑԱՇԱՐ

 

ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

NN

ը/կ

Հարցը

Այո

Ոչ

Չ/Պ

Միավոր

Հղում նորմատիվ իրավական ակտին

Ստուգման եղանակը

Մեկն- աբան-ություն

1

Առկա են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար

ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության լիցենզիա և ըստ գործունեության տեսակի՝ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)

     

3

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1, 1-ին և 5-րդ կետեր,

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 26․1,

1-ին մաս

փաստա- թղթային

 

2

Լիցենզավորված անձը գործունեությունն իրականացնում է միայն լիցենզիայում նշված վայրում

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1, 4-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու-

թյուն

 

3

Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվում և վկայագրվում են միայն սահմանված տեսակի գազաբալոնները

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 5-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

4

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների և գազաբալոնային սարքավորումների ամրացման տեղերում առկա չեն ճաքեր, մեխանիկական վնասվածքներ, միջանցիկ քայքայումներ (կոռոզիաներ)

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետ

տեսազննու- թյուն

 

5

Տեղադրվող գազաբալոնները համապատասխանում են

«Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 032/ 2013 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին, ՀՍՏ 279-2007 «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական գազի բարձր ճնշման բալոններ» և ՀՍՏ ԻՍO 10464

«Պողպատե եռակցված

բազմակիրառելի բալոններ հեղուկացված գազի համար» չափորոշիչների (ստանդարտների)

պահանջներին

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

6

Ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոն ունի փական, որն համալրված է խողովակաշարի խզման կամ մեխանիկական վնասվածքների դեպքում գազաբալոնից գազի հոսքի դադարեցման, ինչպես նաև բարձր ճնշման առկայության դեպքում ճնշումն իջեցնող սարքվածքով

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետեր

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

7

Մետաղական գազամուղները պատրաստված են պողպատյա կամ պղնձյա անկար խողովակներից

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 11-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու-

թյուն

 

8

Բարձր ճնշման գազամուղների միացությունները ունեն ավտոտրանսպորտային միջոցների շարժումը և մանևրները, ինչպես նաև շրջանակի, բեռնահարթակի կամ թափքի շեղվածքների ժամանակ դրանց ճկունությունը ապահովող

կոմպենսացիոն գալարներ

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 12-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

9

Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների նավթային վառելիքով և գազով շահագործվելու հնարավորություն ունեցող գազաբալոնային սարքավորումները ներառում են տարբեր տեսակի վառելիքով աշխատելու փոխարկիչ կամ երկու տեսակի վառելիքի (գազային և

նավթային) միաժամանակյա

մատուցումը բացառող ավտոմատ

բլոկավորող համակարգ

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 13-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

10

Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արևի ուղիղ ճառագայթներից, ձյան և անձրևի տեղումներից պաշտպանված են պատյանով, միաժամանակ ապահովված է հասանելիություն գազաբալոնների փականներին՝ դրանց հերմետիկությունը ստուգելու

նպատակով

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 15-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

11

Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներում լցավորման փողրակը տեղակայված է այնպես, որ այն դուրս չի գալիս գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների

թափքի սահմաններից

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 16-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

12

Ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորման ծախսային, մայրուղային, լցավորման փականները սահմանված ճնշումների դեպքում ապահովում են ներքին և

արտաքին հերմետիկություն

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 17-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

13

Ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրելուց հետո սահմանված ճնշումների տակ փորձարկվում են դրանց սնման համակարգի ագրեգատների և հանգույցների միացումների հերմետիկությունն ու

ամրությունը

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 18-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

14

Տեղադրված գազաբալոնային սարքավորման անվտանգության պահանջներին համապատասխանության սահմանված ձևի վկայականը, ինչպես նաև գազալցակայաններում նույնականացման համար նախատեսված բառ-կոդը կամ էլեկտրոնային չիպը տրամադրվում են ավտոտրանսպորտային միջոցում

գազաբալոնային սարքավորումների տեղադրելուց, գազավառելիքային սնման համակարգի հերմետիկության ճնշափորձարկումից ու շարժիչի աշխատանքի կարգավորումից հետո և դրա արդյունքում

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 19-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

15

Շահագործման մեջ գտնվող, բայց անձնագիր կամ տեխնիկական տեղեկաթերթիկ չունեցող գազաբալոնների համար վկայագրման դրական արդյունքների դեպքում վկայագրող կազմակերպությունը լրացնում է սահմանված ստանդարտի

տեղեկաթերթիկը

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 20-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

16

Շահագործվող գազաբալոնները

վկայագրվում են ՀՍՏ 279-2007

«Ավտոմոբիլային տրանսպորտային

միջոցներում որպես շարժիչային

վառելիք օգտագործելու համար

սեղմված բնական գազի բարձր ճնշման բալոններ», ԻՍՕ 18119:2018 «Գազի բալոններ. Պողպատե և ալյումինե համահալվածքից անկարան գազի բալոններ. Պարբերական հսկողություն

և փորձարկումներ» և ՀՍՏ ԻՍՕ 10464 «Պողպատե եռակցված

բազմակիրառելի բալոններ

հեղուկացված գազի համար»

չափորոշիչներով (ստանդարտներով)

սահմանված կարգով

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 21-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու-

թյուն

 

17

Գազաբալոնները վկայագրման և

գազավառելիքային սնման

համակարգը ճնշափորձարկման

սահմանված ձևի վկայականը, ինչպես նաև գազալցակայաններում նույնականացման համար նախատեսված բառ-կոդը կամ

էլեկտրոնային չիպը տրամադրվում

են գազաբալոնային

սարքավորումների պարբերական

վկայագրումից հետո և դրա

արդյունքում

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 23-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու-

թյուն

 

18

Անընթեռնելի արտադրման

տարեթվով, շահագործման ավարտված ժամկետով, առկա վնասվածքներով, կոռոզիայով,

ճաքերով, խոռոչներով, դեֆորմացիայով, բալոնի իրանից շերտի անջատմամբ գազաբալոնների

վկայագրում չի իրականցվում

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 24-րդ և 25-րդ կետեր

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

19

Անընթեռնելի արտադրման

տարեթվով, շահագործման ավարտված ժամկետով, առկա վնասվածքներով, կոռոզիայով,

ճաքերով, խոռոչներով, դեֆորմացիայով, բալոնի իրանից շերտի անջատմամբ գազաբալոնները խոտանվում են՝ գազաբալոնի պատի

գայլիկոնային ծակման եղանակով

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 24-րդ և 25-րդ կետեր

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

20

Լիցենզավորված կազմակերպությունը միացած է գազաբալոնային տրանսպորտային միջոցներին և գազաբալոններին վերաբերող տվյալների էլեկտրոնային

շտեմարանին

     

3

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 26-րդ և 29-րդ կետեր

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

21

Լիցենզավորված անձի կողմից գազաբալոնները տեղադրելու և (կամ) պարբերական վկայագրման աշխատանքներն ավարտելուց հետո ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների տվյալները մուտքագրվում են լիազոր մարմնի

էլեկտրոնային շտեմարան

     

3

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 27-րդ կետ,

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 26․1,
2-րդ մաս

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

22

Գազաբալոնների պարբերական

հերթական վկայագրման ժամկետը

նշող փաստաթղթերը ձևակերպվել են, և ավտոտրանսպորտային միջոցի ու գազաբալոնների տվյալները

մուտքագրվել են էլեկտրոնային

շտեմարան գազաբալոնային

սարքավորումների տեղադրման և

(կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման արդյունքների հիման վրա

     

4

«Ավտոմոբիլային տրանսպորտի

մասին» օրենք, հոդված 26․1,
2-րդ մաս

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

23

Սահմանված բոլոր տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային շտեմարան

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 2011-Ն որոշման հավելվածի 30-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու-

թյուն

 

24

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և (կամ) գազաբալոններ պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաներին ներկայացվող պահանջները

24․1

Գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու տեղամասը առնվազն 72 քառակուսի մետր չափերով է և

նվազագույնը 6 մետր լայնությամբ

     

3

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1, 16-րդ կետի 1 ենթակետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

24․2

Գազաբալոնները պարբերաբար վկայագրելու և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերը փորձարկելու տեղամասը առնվազն 72 քառակուսի մետր չափերով է և նվազագույնը 6

մետր լայնությամբ

     

3

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1, 16-րդ կետի 2 ենթակետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

24․3

Ճնշակային տեղամասը առնվազն 15 քառակուսի մետր մակերեսով է

     

3

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1, 16-րդ կետի 3 ենթակետ

փաստա- թղթային, տեսազննու-

թյուն

 

24․4

Տեղադրման և փորձարկման տեղամասերը հագեցված են տեսանկարահանող

սարքավորումներով

     

3

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1,
17-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

24․5

Տեղադրման տեղամասի բարձրությունը բավարարում է սահմանված նվազագույն չափերին

(աղյուսակ N 1)

     

3

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1,
18-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

24․6

Գազաբալոնները պարբերաբար վկայագրելու և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերը փորձարկելու տեղամասի (փորձարկելու տեղամաս) մասնաշենքի շինության բարձրությունը առնվազն 4.2 մետր է

     

3

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1,
23-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

24.7

Փորձարկելու տեղամասը կահավորված է սեղմված բնական գազի բացթողման և գազաբալոնները

գազազերծելու կետերով

     

3

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1,
24-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

24․8

Սեղմված օդի կուտակման համակարգը (ճնշակային տեղամաս) տեղաբաշխված է առանձին

(մեկուսացված) շինությունում

     

4

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1,
25-րդ կետ

փաստա- թղթային, տեսազննու- թյուն

 

25

Գազաբալոնները վկայագրելու տեղամասը հագեցված է արտադրական բազայի հետևյալ տեխնոլոգիական սարքավորումներով․

25․1

Գազաբալոնների հիդրավլիկ

փորձարկման կայանք՝ թվային ճնշաչափով

     

3

ՀՀ կառավարության 09․12․2021թ․

թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1, Ձև 6, «Ա» կետ,
1 ենթակետ

տեսազննու- թյուն

 

25․2

Գազաբալոնների փականների ու անցումային կցիչների ապամոնտաժման ու մոնտաժման

կայանք

     

3

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1, Ձև 6, «Ա» կետ,
2 ենթակետ

տեսազննու- թյուն

 

25․3

Կշեռք

     

1

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1,

Ձև 6, «Ա» կետ,
3 ենթակետ

տեսազննու- թյուն

 

25․4

Օդաճնշակային կայանք և կուտակիչներ

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․

թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1, Ձև 6, «Ա» կետ,
4 ենթակետ

տեսազննու- թյուն

 

25․5

Գազաբալոն տեղափոխելու սայլակ

     

1

ՀՀ կառավարության 09․12․2021թ․

թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1, Ձև 6, «Ա» կետ,
5 ենթակետ

տեսազննու- թյուն

 

25․6

Փականագործական գործիքների հավաքածու

     

1

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1, Ձև 6, «Ա» կետ,
6 ենթակետ

տեսազննու- թյուն

 

25․7

Գազաբալոնների տեղափոխման բռնիչ

     

1

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1,

Ձև 6, «Ա» կետ,
7 ենթակետ

տեսազննու- թյուն

 

26

Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը ճնշափորձարկելու տեղամասը հագեցված է արտադրական բազայի հետևյալ տեխնոլոգիական

սարքավորումներով․

26․1

Գործիքապահոց կողասեղան` հատուկ գործիքների համար

     

1

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1,

Ձև 6, «Բ» կետ,
1 ենթակետ

տեսազննու- թյուն

 

26․2

Դարակաշար

     

1

ՀՀ կառավարության 09․12․2021թ․

թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1, Ձև 6, «Բ» կետ,
2 ենթակետ

տեսազննու- թյուն

 

26․3

Սեղմված օդի կուտակիչ

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1,

Ձև 6, «Բ» կետ,
3 ենթակետ

տեսազննու- թյուն

 

26․4

Ճնշակային տեղակայանք

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1,

Ձև 6, «Բ» կետ,
4 ենթակետ

տեսազննու- թյուն

 

26․5

Վակուումային տեղակայանք

     

2

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1,

Ձև 6, «Բ» կետ,
5 ենթակետ

տեսազննու- թյուն

 

27

Գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքները իրականացվում են բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորում ստացած անձինք, որոնց մասնագիտական որակավորման փաստաթղթերը կամ փաստաթղթերի պատճենները
առկա են

     

4

ՀՀ կառավարության 09․12․2021թ․ թիվ 1998-Ն որոշում, Հավելված N 1, 8-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերություն և
2-րդ ենթակետի

«դ» պարբերություն

փաստա- թղթային

 

1.

«Այո»-առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին,

պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները

V

     

2.

«Ոչ»-բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական

ակտերի պահանջներին, առկա են խախտումներ

 

V

   

3.

«Չ/Պ»-չի պահանջվում    

V

   

Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝

 

1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք.

2. ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի ձևերը հաստատելու մասին» N 1998-Ն որոշում.

3. ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանելու, ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2011-Ն որոշում:

 

Աղյուսակ N 1

NN

ը/կ

Տրանսպորտային միջոցի տեսակը

Տարածքի

չափերը

1․

Թեթև մարդատար ավտոմոբիլների, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսների (միկրոավտոբուսների) և մինչև 1.5 տոննա բեռնատարողության ավտոմոբիլների համար

4,2 մետրից ոչ պակաս

2․

Մինչև 8.5 մետր երկարություն և 2.5 մետր լայնություն ունեցող ավտոբուսների ու բեռնատար ավտոմոբիլների համար

5 մետրից ոչ պակաս

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

05.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2022 թվական: