ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2019 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
ՀԻԴՐԱՎԼԻԿ ՅՈՒՂԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հիդրավլիկ յուղ, որը՝ որպես հիմնական բաղադրամասեր, պարունակում է 70% զանգվածային բաժին կամ ավելի բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերք և որն ունի հետևյալ ֆիզիկա-քիմիական բնութագրերը՝
65% ծավալային բաժնից պակաս, թորվում է 250 °С ջերմաստիճանում (ISO 3405 մեթոդով, որը համարժեք է ASTM D 86 մեթոդին).
85% ծավալային բաժնից պակաս, թորվում է 350 °С ջերմաստիճանում (ISO 3405 մեթոդով, որը համարժեք է ASTM D 86 մեթոդին).
եռման սկզբի ջերմաստիճանը բարձր է 345°С-ից.
ոչ բուրավետ բաղադրիչների զանգվածը գերազանցում է բուրավետ բաղադրիչների զանգվածը.
սուլֆատային մոխրի պարունակությունը (ISO 3987 մեթոդով) 1% զանգվածային բաժնից պակաս է.
օճառացման ցուցիչը (ISO 6293 մեթոդով) 4-ից պակաս է.
գունաչափական բնութագիրը (ASTM D 1500 մեթոդով) 1,0-ից պակաս է.
հոսունության ջերմաստիճանը (ISO 3016 մեթոդով) 10 °С-ից պակաս է.
կինեմատիկ մածուցիկությունը 50 °С ջերմաստիճանում (EN ISO 3104 մեթոդով) 20 մմ2/վ-ից ավելի է.
հաստոցային, մամլիչ և այլ սարքավորումների հիդրոհամակարգերում որպես աշխատանքային հեղուկ կիրառվող, հանքային յուղերի հիմքով պատրաստվող, ֆունկցիոնալ հատկությունները բարելավող հավելանյութերի կիրառմամբ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին և 6-րդ կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2710 19 840 0 ստորաենթադիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: