ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 819-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝
1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների անհրաժեշտության և հայեցակարգային մոտեցումների մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 819-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Քերոբյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խմբի ղեկավար) | |
Ա. Խոջոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Ա. Հարությունյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Ա. Պետրոսյան | - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ | |
Գ. Հովհաննիսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն | |
Ի. Փանոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|