ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 22 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի (այսուհետ՝ Ժամանակավոր համաձայնագիր) 9.2 հոդվածին համապատասխան և ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի տեղեկատվությունը՝ Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների կողմից կատարելու վերաբերյալ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Ժամանակավոր համաձայնագիրը ճանաչել պարտադիր Եվրասիական տնտեսական միության համար՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին ուղարկել Ժամանակավոր համաձայնագրի 9.2-րդ հոդվածով նախատեսված ծանուցումը.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին տեղեկացնել Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|