Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 115
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2020-03.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 115

քաղ. Մոսկվա

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԺԱՊԱՎԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց` թիվ 1 հավելվածում նշված չափերի համաձայն հակագնագցման տուրք սահմանելու միջոցով, Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7606 11 910 0, 7606 12 200 9 և 7606 12 920 9 ծածկագրերով դասակարգվող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ալյումինե ժապավենի նկատմամբ, որը 0.2 մմ-ից ավելի, սակայն 3 մմ-ից պակաս հաստությամբ գլանափաթեթված կամ ոչ գլանափաթեթված, պատվածքով կամ առանց պատվածքի, ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) տափակ ալյումինե արտադրանք է (բացառությամբ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկի ալյումինե ժապավենի տարատեսակների)՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 115 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրքի

 

Ծագման երկիրը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ)

Ադրբեջանի Հանրապետություն

«Ազերալյումինիում» ՍՊԸ (իրավաբանական հասցեն՝ Թբիլիսիի պողոտա, շենք 35, 1033-րդ թաղամաս, Յասամալսկի շրջան, քաղաք Բաքու, Ադրբեջանի Հանրապետություն, փաստացի հասցեն՝ փողոց Իզմիր, շենք 14, Յասամալսկի շրջան, քաղաք Բաքու, Ադրբեջանի Հանրապետություն)

16,18

 

այլ

16,18

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Nantong Hengjin Composite Material Co., Ltd.

(No. 129, Nanhai Road, Haimen City, Jiangsu Province, China)

13,14

 

այլ

13,14

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 115 որոշման

 
ՑԱՆԿ
 
ալյումինե ժապավենի այն տարատեսակների, որոնց համար հակագնագցման միջոց չի կիրառվում
 

1. Գլանափաթեթներով ալյումինե ժապավեն՝ արտադրված ԳՕՍՏ 4784-2019 (EN 573-3)-ի համաձայն 5182 մակնիշի ձուլվածքից, EN 485-2-ի համաձայն Н48 մատակարարման վիճակում, 300-ից մինչև 2000 մմ-ը ներառյալ լայնությամբ, 0.2-ից ավելի, սակայն 0.35 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 345 ՄՊա-ից ոչ պակաս ձգման ամրության սահմանով, հոծ լայնական հատվածքով (առանց դրոշմատպման, ակոսման, հորատման և լայնական հատվածքի փոփոխման այլ եղանակների), երկու կողմից լաքապատված։

2. Գլանափաթեթներով ալյումինե ժապավեն՝ արտադրված ԳՕՍՏ 4784-2019 (EN 573-3)-ի համաձայն 5182 մակնիշի ձուլվածքից, EN 485-2-ի համաձայն Н48 մատակարարման վիճակում, 30-ից մինչև 100 մմ-ը ներառյալ լայնությամբ, 0.2-ից ավելի, սակայն 0.35 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 345 ՄՊա-ից ոչ պակաս ձգման ամրության սահմանով, հոծ լայնական հատվածքով (առանց դրոշմատպման, ակոսման, հորատման և լայնական հատվածքի փոփոխման այլ եղանակների), երկու կողմից լաքապատված կամ երկու կողմից քսուքով պատված։

3. Գլանափաթեթներով ալյումինե ժապավեն՝ արտադրված ԳՕՍՏ 4784-2019 (EN 573-3)-ի համաձայն 3104 մակնիշի ձուլվածքից, EN 485-2-ի համաձայն Н19 մատակարարման վիճակում, 1000-ից մինչև 2000 մմ-ը ներառյալ լայնությամբ, 0.2-ից ավելի, սակայն 0.4 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 262 ՄՊա-ից ոչ պակաս ձգման ամրության սահմանով, հոծ լայնական հատվածքով (առանց դրոշմատպման, ակոսման, հորատման և լայնական հատվածքի փոփոխման այլ եղանակների), երկու կողմից փայլուն մակերևույթով, երկու կողմից քսուքով պատված։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: