Գլխավոր տեղեկություն
Համար
N 514-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 514-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 76,841,139 դրամ ընդհանուր արժողությամբ «Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2-րդ մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2022 թվականի հունիսի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինվերանորոգման աշխատանքների իրականացում՝ 76,841,139 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

14.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 514-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

««ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է վերանորոգել «Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2-րդ մասնաշենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ մանկապարտեզի 120

սաների առօրյան կազմակերպելու համար:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Վայրը՝ ՀՀ, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, շենք 5

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

76,841,139 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի հուլիսի 11-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է

 

  • Հատակների և պատերի ծածկույթի, դռների և պատուհանների, տանիքի ծածկի քանդման աշխատանքներ

  •  Մասնաշենքերը կապող միջանցքի պատերի և տանիքի կառուցում

  •  2-րդ մասնաշենքում միջնապատերի կառուցում

  •  Դռների և պատուհանների տեղադրում

  •  Աստիճանների մետաղական բռնաձողերի տեղադրում և ներկում

  •  Նոր հատակների կառուցում,

  •  Գոյություն ունեցող փայտե հատակների նորոգում, հղկում և լաքապատում

  •  Ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ

  •  Ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման, էլեկտրոմոնտաժային և հակահրդեհային ահազանգման համակարգերի մոնտաժում

  • Բյուջե՝ 76,841,139 դրամ

    Ժամկետ՝ 2022 թվականի հուլիսի 11-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը

    10.

    Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,

    ծավալները և նախատեսվող գինը

    «Իջևանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2-րդ մասնաշենքի շինվերանորոգման աշխատանքների իրականացում - 76,841,139 դրամ։

    11.

    Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

    ծախսերը

    Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:

    12.

    Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

    հետ

    Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի հետ:

    13.

    Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

    Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

    տեղեկություններ:

    Հայաստանի Հանրապետության
    փոխվա
    րչապետ

    Հ. ՄաթևոսՅԱՆ

     

     

    14.07.2022

    ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

    ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

    ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    Փոփոխման պատմություն
    Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
    Փոփոխված ակտ
    Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան