Գլխավոր տեղեկություն
Համար
N 1189-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1189-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հողամասերի պետական հաշվառման կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու մասին».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին» N 91 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը ներդնելու մասին» N 225 որոշումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի կադաստրային արժեքները հաստատելու մասին».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող N 2 հավելվածի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 3.2-րդ կետում «հողի հարկի» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկի» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» N 756 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի ցանկը հաստատելու մասին».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետը և N 4 հավելվածը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, N 1 հավելվածի վերնագրում «համայնքների» բառը փոխարինել «բնակավայրերի» բառով.

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կոորդինատային համակարգ, ինչպես նաև քարտեզագրագեոդեզիական ֆոնդից տեղագրական քարտեզների և հատակագծերի տրամադրման կարգը սահմանելու մասին».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համաձայն «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «գ» և «է» կետերի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Հայաստանի Հանրապետությունում, որպես ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգ, ենթակա է կիրառման WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) կոորդինատային համակարգը: WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի հիմնակետերի կոորդինատներն օգտագործման համար բաց են.»:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության նոր առաջացած տարածական տվյալների ու տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համաձայն «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա», «է» կետերի, 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան