Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 186
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.12.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.11.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2018 թվականի

թիվ 186

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերի համակարգման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի որոշումներն ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 186 որոշման

 

ՑԱՆԿ

 

Մաքսային միության հանձնաժողովի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Ալրաղացաձավարային արտադրանքի առանձին տեսակների մասով Մաքսային միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերի ճշգրտման մասին» թիվ 544 որոշում:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության հանձնաժողովի գործունեության կազմակերպման հարցերի մասին» թիվ 517 որոշում:

3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքի ձևավորմանն առնչվող գործողությունների պլանի կատարման ընթացքի մասին» թիվ 518 որոշում:

4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքներն էլեկտրահաղորդման գծերով և խողովակաշարային տրանսպորտով փոխադրելու շուրջ որոշ հարցերի մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 519 որոշում։

5. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության շրջանակներում միջազգային փոխադրումներ իրականացնելիս ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու հարցի մասին» թիվ 520 որոշում:

6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկատվության փոխանակումը կազմակերպելու մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 523 որոշում:

7. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Անցակետերի սարքավորվածությանը ներկայացվող միասնական տիպային պահանջների մասին» թիվ 524 որոշում:

8. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Տեխնիկական կանոնակարգման ոլորտում Մաքսային միության հանձնաժողովի նորմատիվ ակտերի մասին» թիվ 527 որոշում:

9. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողությունը Մաքսային միության արտաքին սահման տեղափոխելու մասին» թիվ 530 որոշում:

10. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկատվության փոխանակման կարգի վերաբերյալ արձանագրության նախագծի մասին» թիվ 532 որոշում:

11. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության անդամ պետությունների կողմից միակողմանիորեն կիրառվող՝ ոչ սակագնային կարգավորման ժամանակավոր միջոցներին վերաբերվող` Մաքսային միության հանձնաժողովի որոշումների մասին» թիվ 535 որոշում:

12. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության հանձնաժողովին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով համակարգող խորհրդի գործունեության կազմակերպչական հարցերի մասին» թիվ 538 որոշում:

13. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարության աշխատակիցների ատեստավորում անցկացնելու մասին հիմնադրույթի նախագծի մասին» թիվ 539 որոշում:

14. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագծի մասին» թիվ 540 որոշում:

15. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարությունում թափուր հաստիքների համալրման համար մրցույթ անցկացնելու մասին հիմնադրույթի նախագծի մասին» թիվ 543 որոշում:

16. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողությունը Մաքսային միության արտաքին սահմանին իրականացնելու մասին համաձայնագրի նախագծի մասին» թիվ 549 որոշում:

17. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին 2008 թվականի հունվարի 25–ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության նախագծի մասին» թիվ 550 որոշում:

18. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի առանձին տեսակների նկատմամբ մաքսասակագնային կարգավորման վիճելի հարցերի ուսումնասիրության արդյունքներով զեկույցի նախապատրաստման մասին» թիվ 551 որոշում:

19. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Մաքսային միության՝ 2011-2015 թվականների տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման միասնական համակարգի զարգացման ռազմավարության նախագծի մասին» թիվ 562 որոշում:

20. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Մաքսային միության պատշաճ լաբորատոր գործելակերպի կանոնների նախագծի մասին» թիվ 564 որոշում:

21. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Մաքսային միության պատշաճ կլինիկական գործելակերպի կանոնների նախագծի մասին» թիվ 565 որոշում:

22. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Մաքսային միության անդամ պետություններում գործող՝ երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցները Մաքսային միության միասնական մաքսային տարածքում տարածելու մասին» թիվ 572 որոշում:

23. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Մաքսային միության հանձնաժողովին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով համակարգող խորհրդի գործունեության կազմակերպչական հարցերի մասին» թիվ 573 որոշում:

24. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների հարցերով խորհրդատվական կոմիտեի նախագահի մասին» թիվ 575 որոշում:

25. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Ղազախստանի Հանրապետությունից Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարությունում քվոտային պաշտոնի համար թեկնածությունները համալրելու մասին» թիվ 576 որոշում:

26. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարությունում թափուր հաստիքի համալրման համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ հիմնադրույթի մասին» թիվ 579 որոշում:

27. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարության աշխատակիցների ատեստավորում անցկացնելու վերաբերյալ հիմնադրույթի մասին» թիվ 580 որոշում:

28. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Մաքսային միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման օրակարգի նախագծի մասին» թիվ 583 որոշում:

29. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Մաքսային միության ապրանքների կարգավիճակ ստացած արտասահմանյան ապրանքների՝ Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններում ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս դեպի երրորդ երկրներ (երկրներից) բեռների փոխադրման համար թույլտվությունների առկայության մասին բելառուսական փոխադրողներին ներկայացվող պահանջները վերացնելու մասին» թիվ 585 որոշում:

30. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողությունը Մաքսային միության արտաքին սահման տեղափոխելու մասին» թիվ 586 որոշում:

31. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Մաքսային միության հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագծի մասին» թիվ 587 որոշում:

32. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 14-ի «Կառավարությունների մակարդակով՝ Միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) օրակարգի նախագծի մասին» թիվ 588 որոշում:

33. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 14-ի «Տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողությունը բելառուսա-ռուսական սահմանից Մաքսային միության արտաքին ուրվագիծ տեղափոխելու մասին» թիվ 589 որոշում:

34. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 14-ի «Մաքսային միությունում արտահանման վերահսկողության հարցերի մասին» թիվ 595 որոշում:

35. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Մաքսային միության անդամ պետություններում գործող՝ երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցները Մաքսային միության միասնական մաքսային տարածքում տարածելու հետ կապված աշխատանքի ընթացքի մասին» թիվ 598 որոշում:

36. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Վարչական իրավախախտումների տեսակները որոշելու և տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում խախտումների համար պատասխանատվություն սահմանելու մասով Մաքսային միության անդամ պետությունների համաձայնագրի նախագծի մասին» թիվ 600 որոշում:

37. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու մասին ԵվրԱզԷՍ-ի կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշման նախագծի մասին» թիվ 601 որոշում:

38. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին 2008 թվականի հունվարի 25–ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության նախագծի մասին» թիվ 602 որոշում:

39. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների ոլորտում Մաքսային միության պայմանագրաիրավական հիմքը ձևավորող միջազգային պայմանագրերն ուժի մեջ մտնելու մասին ԵվրԱզԷՍ-ի կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշման նախագծի մասին» թիվ 603 որոշում:

40. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Մաքսային միության հանձնաժողովի՝ 2012 թվականի ծախսերի նախահաշվի նախագծի մասին» թիվ 611 որոշում:

41. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Մաքսային միության հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագծի մասին» թիվ 613 որոշում:

42. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Կառավարությունների ղեկավարների մակարդակով ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) օրակարգի նախագծի մասին» թիվ 614 որոշում:

43. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) հաշվեգրման և բաշխման մեխանիզմը 2010 թվականի սեպտեմբեր - 2011 թվականի փետրվար ամիսներին կիրառելու արդյունքների մասին» թիվ 615 որոշում:

44. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Ռուսական կողմի՝ Մաքսային միության հանձնաժողովի ինտեգրացիոն հատված ստեղծելու և Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգ ստեղծելու մասով առաջարկի մասին» թիվ 616 որոշում:

45. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողությունը բելառուսա-ռուսական սահմանից Մաքսային միության արտաքին ուրվագիծ տեղափոխելու մասին: Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության տեղեկատվությունը» թիվ 618 որոշում:

46. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Ղազախստանի Հանրապետությունից Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարությունում քվոտային պաշտոնի համար թեկնածությունը հաստատելու մասին» թիվ 627 որոշում:

47. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Մաքսային միության հանձնաժողովի՝ 2011 թվականի II եռամսյակի փորձագիտական և աշխատանքային խմբերի խորհրդակցությունների ժամանակացույցի մասին» թիվ 630 որոշում:

48. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին պայմանագրի նախագծի մասին» թիվ 632 որոշում:

49. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի ««Մաքսային միության հանձնաժողովի մասին» պայմանագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնեցված առաջարկներ նախապատրաստելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին» թիվ 664 որոշում։

50. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Մաքսային միության անդամ պետություների արտահանման վերահսկողության միասնական կարգի մասին համաձայնագրի նախագծի մասին» թիվ 665 որոշում:

51. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքի ձևավորմանն առնչվող գործողությունների պլանի կատարման ընթացքի մասին» թիվ 633 որոշում:

52. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի ««Մաքսային միության անդամ պետությունների արտահանման վերահսկողության միասնական կարգի մասին համաձայնագրի նախագծին ներկայացվող» հայեցակարգային մոտեցումների մասին կառավարությունների ղեկավարների մակարդակով՝ Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշման նախագծի մասին» թիվ 634 որոշում:

53. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին պայմանագրի նախագծի մասին կառավարությունների ղեկավարների մակարդակով՝ Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշման նախագծի մասին» թիվ 635 որոշում:

54. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու մասին հռչակագրի նախագծի վերաբերյալ կառավարությունների ղեկավարների մակարդակով՝ ԵվրԱզԷՍ–ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշման նախագծի մասին» թիվ 636 որոշում:

55. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» թիվ 637 որոշում:

56. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Մաքսային միության մաքսային սահմանի ռուսական մասում փաստաթղթային՝ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության տեսակներն իրականացնելու մասով լիազորությունները Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններին փոխանցելու մասին» թիվ 643 որոշում:

57. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Պետական հսկողության համաձայնեցված տեսակները Մաքսային միության արտաքին սահման տեղափոխելու վերաբերյալ նախագծերի իրագործման մասին» թիվ 644 որոշում։

58. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Մաքսային միության անդամ պետությունների արտադրողների՝ պատշաճ արտադրական գործունեության (GMP) պայմաններում արտադրված դեղամիջոցների գրանցման հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասով միջոցառումների նախագծում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 645 որոշում:

59. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Դեղամիջոցների դրոշմավորմանը ներկայացվող պահանջների նախագծի մասին» թիվ 646 որոշում:

60. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Բժշկական կիրառման դեղամիջոցների վերաբերյալ ցուցումներին ներկայացվող պահանջների նախագծի մասին» թիվ 647 որոշում:

61. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Մաքսային միության անդամ պետություններում գործող հակագնագցման և հատուկ պաշտպանական միջոցներն ըստ դրանց վերանայման արդյունքների Մաքսային միության միասնական մաքսային տարածքում կիրառելու մասին» թիվ 648 որոշում:

62. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Քննություն իրականացնող մարմնում գաղտնի տեղեկատվության օգտագործման և պաշտպանության մասին հիմնադրույթի նախագծի մասին» թիվ 649 որոշում:

63. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին որոշումներ ընդունելու կանոնակարգի նախագծի մասին» թիվ 650 որոշում:

64. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Մաքսային միության մաքսային տարածքից դուրս վերամշակման համար 2011 թվականին Բելառուսի Հանրապետությունից ոսկու արտահանման ծավալի մասին» թիվ 653 որոշում:

65. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի ծախսերի նախահաշվի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության մասին» թիվ 657 որոշում:

66. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Մաքսային միության հանձնաժողովի հերթական նիստի անցկացման մասին» թիվ 658 որոշում:

67. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Բելառուսի Հանրապետությունից Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարությունում քվոտային պաշտոնների համար թեկնածությունները հաստատելու մասին» թիվ 659 որոշում:

68. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Բելառուսա-ռուսական սահմանին տեղակայված՝ հսկիչ կետերի և կշռման կետերի գործունեության նկատմամբ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության, Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության կողմից ստուգիչ միջոցառումներ անցկացնելու մասին (Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի թիվ 644 որոշում)» թիվ 666 որոշում:

69. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Մաքսային միության հանձնաժողովին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով համակարգող խորհրդի կազմի մասին» թիվ 672 որոշում:

70. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Առևտրի ընթացակարգերը պարզեցնելիս «Մեկ պատուհան», տվյալների փոխանակում, միջգերատեսչական և պետական-մասնավոր գործընկերություն համաժողովի մասին» թիվ 673 որոշում:

71. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի ««Ռազմական նշանակության արտադրանքը Մաքսային միության անդամ պետությունների միջև, ինչպես նաև Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 678 որոշում։

72. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Սանիտարական միջոցառումների մասին Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի մասին» թիվ 681 որոշում:

73. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքի ձևավորմանն առնչվող գործողությունների նախագծի իրագործման ընթացքի մասին» թիվ 686 որոշում:

74. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության հակազդման միջոցների մասին» թիվ 692 որոշում:

75. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմի ճշգրտման մասին» թիվ 725 որոշում:

76. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Մաքսային միության Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասով աշխատանքի կազմակերպման մասին» թիվ 777 որոշում։

77. Մաքսային միության հանձնաժողովի 2011 հունիսի 22-ի «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը կազմող միջազգային պայմանագրերի կոդիֆիկացման հարցերով աշխատանքային խմբի մասին» թիվ 902 որոշում:

78. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի անօրինական շրջանառության համար վարչական կամ քրեական պատասխանատվության միջոցների կիրառման ոլորտում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությունը միասնականացնելու հարցերով փորձագիտական ենթախումբ ստեղծելու մասին» թիվ 708 որոշում:

79. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում փոփոխություններ և ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխություն կատարելու մասով մորատորիում սահմանելու և Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ու Մաքսային միության միասնական մաքսային սակագնի նոր խմբագրությունը նախապատրաստելու մասով աշխատանքների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 712 որոշում:

80. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Մաքսային միության հանձնաժողովի փաստաթղթաշրջանառության մեջ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման մասին» թիվ 714 որոշում:

81. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծումը կարգավորող փաստաթղթերի մասին» թիվ 715 որոշում:

82. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Մաքսային միության հանձնաժողովի կողմից՝ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերի շուրջ գիտահետազոտական աշխատանքների անցկացումը կազմակերպելու մասին» թիվ 716 որոշում:

83. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Մաքսային միության հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագծի մասին» թիվ 717 որոշում:

84. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածության ձևավորմանն առնչվող գործողությունների ծրագրի իրագործման ընթացքի մասին» թիվ 729 որոշում:

85. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Մաքսային միության անդամ պետություների արտահանման վերահսկողության միասնական կարգի մասին համաձայնագրի նախագծի մասին» թիվ 731 որոշում:

86. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկատվության փոխանակումը կազմակերպելու մասին համաձայնագրի նախագծի մասին» թիվ 733 որոշում:

87. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Մաքսային միության հանձնաժողովին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով համակարգող խորհրդի կազմի մասին» թիվ 753 որոշում:

88. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների հարցերով խորհրդատվական կոմիտեի նախագահի մասին» թիվ 756 որոշում:

89. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Կառավարությունների ղեկավարների մակարդակով՝ ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) հերթական նիստի օրակարգի նախագծի մասին» թիվ 757 որոշում:

90. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Մաքսային միության հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագծի մասին» թիվ 758 որոշում:

91. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Միջազգային ստանդարտների, ուղեցույցների և հանձնարարականների կիրառման մասին Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 721 որոշումն ուժի մեջ մտնելու մասին» թիվ 773 որոշում:

92. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Եվրասիական տնտեսական միության կազմավորման մասին հռչակագրի նախագծի մասին» թիվ 775 որոշում:

93. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Մաքսային միության և Միասնական տնտեսական համայնքի իրավապայմանագրային հիմքը կազմող միջազգային պայմանագրերի կոդիֆիկացում թեմայով գիտահետազոտական աշխատանքի կատարման համար բաց մրցույթ անցկացնելու մասին» թիվ 903 որոշում:

94. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքի ձևավորմանն առնչվող գործողությունների պլանի կատարման ընթացքի մասին» թիվ 779 որոշում:

95. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Մաքսային միության անդամ պետություների արտահանման հսկողության միասնական կարգի մասին համաձայնագրի նախագծի մասին» թիվ 782 որոշում:

96. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Ղազախստանի Հանրապետության կողմից այն ապրանքների առանձին տեսակների լիցենզավորման մասին, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք իրականացվում է Միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերով» թիվ 795 որոշում:

97. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայտագրման գրանցման կարգի մասին հիմնադրույթի նախագծի մասին» թիվ 796 որոշում:

98. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական միության կազմավորման մասին հռչակագրի նախագծի մասին» թիվ 803 որոշում:

99. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Մաքսային միության հանձնաժողովի ընթացակարգերի կանոնների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին պետությունների ղեկավարների մակարդակով՝ Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշման նախագծի մասին» թիվ 804 որոշում:

100. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Մաքսային միության հանձնաժողովի՝ 2011 թվականի ծախսերի նախահաշվի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 805 որոշում:

101. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության իրավապայմանագրային հիմքը կազմող միջազգային պայմանագրերի կոդիֆիկացում թեմայով գիտահետազոտական աշխատանքի կատարման համար մրցույթի արդյունքների մասին» թիվ 806 որոշում:

102. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Մաքսային միության հանձնաժողովի հերթական նիստերի մասին» թիվ 807 որոշում:

103. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Բելառուսի Հանրապետությունից Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարությունում քվոտային պաշտոնի համար թեկնածությունը հաստատելու մասին» թիվ 808 որոշում:

104. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Մաքսային միության անդամ պետությունների և Մաքսային միության անդամ պետություններ չհանդիսացող՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև փոխադարձ առևտրում տեխնիկական արգելափակոցները վերացնելու մասին» համաձայնագրի նախագծի մասին» թիվ 809 որոշում:

105. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածություն ձևավորող միջազգային պայմանագրերն ուժի մեջ մտնելու մասին» թիվ 814 որոշում:

106. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Մաքսային և պետական հսկողության այլ համաձայնեցված տեսակներ Մաքսային միության անդամ պետությունների ներքին սահմաններից Մաքսային միության արտաքին սահման տեղափոխելուց հետո ռուս-բելառուսական սահմանին ավտոտրանսպորտային միջոցների քաշային և եզրաչափային վերահսկողություն իրականացնող հսկիչ կետերի գործունեության հարցերով անցկացված խորհրդակցությունների արդյունքների մասին» թիվ 816 որոշում:

107. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Եվրասիական տնտեսական ինտեգրման մասին հռչակագրի նախագծի մասին կառավարությունների ղեկավարների մակարդակով՝ ԵվրԱզԷՍ-ի միջպետխորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) որոշման նախագծի մասին» թիվ 838 որոշում:

108. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Պետությունների ղեկավարների մակարդակով՝ ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) նիստի օրակարգի նախագծի մասին» թիվ 839 որոշում:

109. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ապօրինի շրջանառության համար վարչական կամ քրեական պատասխանատվության միջոցների կիրառման ոլորտում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությունը միասնականացնելու հարցերով փորձագիտական ենթախմբի կազմը հաստատելու մասին» թիվ 840 որոշում:

110. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» թիվ 841 որոշում:

111. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Ղրղզստանի Հանրապետության՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միությանը միանալու մասին ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (կառավարությունների ղեկավարների մակարդակով) որոշման նախագծի մասին» թիվ 842 որոշում:

112. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի «Բելառուսի Հանրապետության կողմից սպիտակ շաքարի արտահանողներին սահմանելու մասին» թիվ 908 որոշում:

113. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Բելառուսի Հանրապետության տարածքից կաշվի հումքի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին» թիվ 864 որոշում:

114. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածության ձևավորմանն առնչվող գործողությունների ծրագրի իրագործման ընթացքի մասին» թիվ 866 որոշում:

115. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Պետությունների ղեկավարների մակարդակով Մաքսային միության բարձրագույն մարմնի նիստի օրակարգի նախագծի մասին» թիվ 867 որոշում:

116. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Մաքսային միության անդամ պետությունների արտահանման վերահսկողության մասին» թիվ 869 որոշում:

117. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սանիտարական միջոցառումների մասին Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի մասին» թիվ 887 որոշում:

118. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Մաքսային միության անդամ պետությունների արտադրողների՝ պատշաճ արտադրական գործունեության (GMP) պայմաններում արտադրված դեղամիջոցների գրանցման հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասով միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 890 որոշում:

119. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) գրանցման և մոնիթորինգի ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մշակման մասով միջոցառումների պլանի մասին» թիվ 891 որոշում:

120. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Մաքսային միության հանձնաժողովի մաքսային վիճակագրության կենտրոնի 2012 թվականի վիճակագրական աշխատանքների ծրագրի մասին» թիվ 897 որոշում:

121. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Մաքսային միության հանձնաժողովի վերակառուցողական միջոցառումների մասին» թիվ 898 որոշում:

122. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի մասին» թիվ 905 որոշում:

123. Մաքսային միության հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 25-ի «Մաքսային միության հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի մասին» թիվ 911 որոշում:

124. Մաքսային միության հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 25-ի «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի մասին» թիվ 918 որոշում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: