Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.01.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2020 թվականի

թիվ 5

քաղ. Մոսկվա

 

«ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ»-Ի 10-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ կետին և 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշմամբ հաստատված՝ «Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ մաքսային հայտարարագրում իրականացվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթուղթ լրացնելու կարգ»-ի 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

տասնմեկերորդ և տասներկուերորդ պարբերություններում երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում».

տասներեքերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: